Բապտիստական եկեղեցի
From Wikipedia, the free encyclopedia
Բապտիստական եկեղեցի (հին հունարեն՝ βάπτισμα: մկրտություն, հին հունարեն՝ βαπτίζω «ընկղմում եմ ջրում»[1]) Բողոքականության ուղղություններից մեկը[2]։
Դավանանքն առաջացել է անգլիական պուրիտանների շրջանում[1]։ Բապտիստական դավանաբանության հիմքում, որից ծագում է ուղղության անվանումը, ընկած է մեղսավոր կյանքից հրաժարվելու և հասուն տարիքում ինքնակամ և գիտակցված մկրտության սկզբունքները։ Մանուկների մկրտությունը մերժվում է, քանի որ նրանք մկրտության պահին չեն գիտակցում մկրտության հոգևոր իմաստը և սեփական կամքով չեն մկրտվում։ Ինչպես մյուս բողոքականները, բապտիստները նույնպես համարում են, որ Աստվածաշունչը բաղկացած է Հին և Նոր Կտակարանների 66 գրքերից։ Եկեղեցական կյանքի կառուցվածքի հարցում հակվումում են համընդհանուր քահանայության և եկեղեցական համայնքների անկախության սկզբունքներին։ Համայնքի քահանան բացարձակ իշխանություն չունի, առավել կարևոր հարցերը որոշվում են եկեղեցական խորհրդում և հավատացյալների ընդհանուր հավաքի եղբայրական խորհրդում։ Շաբաթական գլխավոր ժամերգությունը բապտիստները անց են կացնում կիրակի, շաբաթ օրերին կարող են կազմակերպվել հավելյալ հավաքներ, որոնք նվիրված կլինեն աղոթքներին, Աստվածաշնչի ուսուցմանը և քննարկմանը և կրոնական այլ գործերի։
Ժամերգությունները կազմված են երգերից՝ որոնք ուղեկցվում են գործիքային երաժշտությամբ, քարոզներից, հանկարծաստեղծ աղոթքներից և հոգևոր պոեմների և բանաստեղծությունների ընթերցանություններից[3]։