Պուրիտանություն
From Wikipedia, the free encyclopedia
Պուրիտանություն կամ մաքրակրոնություն (անգլ.՝ Puritans, լատին․՝ puritas - մաքուր), ռեֆորմացիոն շարժում Անգլիայում և Շոտլանդիայում 16-17-րդ դարերում, կուսակցություն անգլիկան եկեղեցու ներսում։
Պուրիտանության կողմնակիցների՝ պուրիտանների (մաքրակրոնների) սկզբնական նպատակն էր «մաքրել» եկեղեցին կաթոլիկության մնացորդներից։ Նրանք պահանջում էին բռնագրավել եկեղեցական հողերը, եկեղեցին անջատել պետությունից, վերացնել եպիսկոպոսությունը և եկեղեցական դատարանը, պարզեցնել ծիսակարգը, հրաժարվել պասերից և սրբերի պաշտամունքից։
Պուրիտանները աստվածաբանության մեջ պաշտպանում էին նախախնամության տեսակետը, իսկ դավանաբանության և պաշտամունքի միակ հավաստի հիմքը համարում Աստվածաշունչը։ 17-րդ դարի սկզբին Պուրիտանությունյան կողմնակիցները բաժանվել են պրեսբիւոերականների և ինդեպենդենտների։ Քարոզել են խնայողություն, աշխատասիրություն, գործարար համառություն՝ արտահայտելով նոր բարձրացող բուրժուազիայի շահերը։
Պուրիտանություն կալվինականության կրոն, ձևն էր, պայքարում էր բացարձակ միապետության և ազնվականության դեմ՝ դառնալով 17-րդ դարում Անգլիայի հեղափոխության գաղափարական դրոշը։ Հալածանքների հետևանքով պուրիտանները տեղափոխվել են Հյուսիսային Ամերիկա[1]։ «Պուրիտանություն» փոխաբերական առումով նշանակում է ծայրահեղ զուսպ և ճգնավորական ապրելակերպ։