From Wikipedia, the free encyclopedia
Բարան բո Օդար (գերմ.՝ Baran bo Odar, ապրիլի 18, 1978[1][2][3], Օլտեն, Olten-Gösgen, Զոլոտուրն), շվեդ ռեժիսոր և սցենարիստ։ Առավել հայտնի է դարձել «Ով եմ ես» ֆիլմի շնորհիվ, որը հասել է գերմանական կինեմատոգրաֆիայի չարթերի բարձունքին[4]։ Նրա 2017 թվականին թողարկված «Խավար» սերիալը հանրաճանաչություն է ձեռք բերել աշխարհում և դարձել է Նեթֆլիքսի առաջին բնօրինակ գերմաներեն սերիալը։
Բարան բո Օդար | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 18, 1978[1][2][3] (46 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օլտեն, Olten-Gösgen, Զոլոտուրն |
Քաղաքացիություն՝ | Գերմանիա |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ և կինոսցենարիստ |
IMDb։ | ID 2171633 |
baranboodar.com |
Բարան բո Օդարը ծնվել է Շվեյցարիայում, նրա հայրը Շվեյցարիայում աշխատել է որպես ատոմային արդյունաբերության քիմիկոս[5]։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Էրլանգենում, որտեղ սովորել է Ալբերտ Շվեցերի վարժարանում։
Ավելի ուշ՝ 1998-2006 թվականներին, սովորել է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի քոլեջում, որտեղ ծանոթացել է Յանտյե Ֆրիզեի հետ։ «Փայլ» և «Արևի տակ» ֆիլմերը ցուցադրվել են Բեռլինի կինոփառատոնում, իսկ «Արևի տակ» ֆիլմը նաև առաջադրվել է Max Ophüls մրցանակի 2006 թվականին։
Ուսումն ավարտելուց հետո Օդարը զբաղվել է գովազդային հոլովակների, երաժշտական տեսահոլովակների և կարճամետրաժ ֆիլմերի արտադրությամբ։ 2010 թվականին կինոյում նրա դեբյուտը դարձել է «Լռություն» ֆիլմը, որն առաջին անգամ ցուցադրվել է Լոկառնոյի կինոփառատոնում՝ Պիացցա Գրանդեի հրապարակում։ Ֆիլմի հայտնի դառնալուց հետո «Variety» ամսագիրը Բարանին ընդգրկել է այն ռեժիսորների ցուցակում, որոնց «ֆիլմերը արժե դիտել»[6]։
«Ով եմ ես» ֆիլմը դարձել է հիթ և գրավել է Հոլիվուդի ուշադրությունը, Warner Bros. կինոընկերությունը ձեռք է բերել ֆիլմի ռիմեյքի իրավունքները։
2017 թվականի հունվարի 12-ին ԱՄՆ-ում տեղի է ունեցել Օդարի առաջին ամերիկյան «Անքուն գիշեր» ֆիլմի պրեմիերան։ Այդ ֆիլմից հետո նա սկսել է աշխատել «Խավար» սերիալի վրա, որը դարձել է Նեթֆլիքսի առաջին բնօրինակ գերմաներեն սերիալը։
Բարան բո Օդարը ապրում է Բեռլինում իր կնոջ՝ Յանտյե Ֆրիզեի հետ, ունեն դուստր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.