Բեկման ցուցիչ
From Wikipedia, the free encyclopedia
Բեկման ցուցիչ, միջավայրում լույսի (կամ էլեկտրամագնիսական ալիքների) տարածումը բնութագրող անչափ մեծություն։ Եթե միջավայրում լույսի տարածման արագությունը նշանակենք -ով, ապա, սահմանման համաձայն
- ։
Քանի որ լույսի արագությունը միջավայրում միշտ փոքր է վակուումում լույսի արագությունից, ապա սահմանումից հետևում է, որ (հավասարման նշանը համապատասխանում է վակուումին)։
Եթե միջավայրի բեկման ցուցիչը հաստատուն մեծություն է, ապա միջավայրն անվանում են օպտիկապես համասեռ։
Եթե անկման անկյունը նշանակենք -ով, իսկ բեկման անկյունը՝ -ով, ապա, համաձայն բեկման օրենքի.
- ,
որտեղ և մեծությունները համապատասխանաբար առաջին և երկրորդ միջավայրերի բեկման ցուցիչներն են։ Օգտվելով այդ երկու բանաձևերից, կարող ենք գրել, որ
- ,
այսինքն՝ անկման և բեկման անկյունները կապված են երկու միջավայրերում լույսի արագությունների հետ։
Հատկապես ուշագրավ է մակերևույթին ուղղահայաց ընկնող ճառագայթի դեպքը, երբ ։ Այս դեպքում բեկման անկյունը նույնպես զրո է, քանի որ
- ։
Ընդունված է ավելի փոքր բեկման ցուցիչ ունեցող միջավայրն անվանել օպտիկապես նոսր, իսկ ավելի մեծ բեկման ցուցիչ ունեցողը՝ օպտիկապես խիտ միջավայր։