From Wikipedia, the free encyclopedia
Բեսլեթի կամուրջ կամ Թամարա թագուհու կամուրջ (վրաց.՝ იბესლეთის ხიდი, ճարտարապետական հուշարձան է, կառուցված Սուխում քաղաքի հնուսսում, Բասլետկա(Բասլա) գետի վրա։ Կամուրջը կառուցված է կրաքարի աղյուսներից, որոնց բարձրությունը գետնից 13 մետր է։ Ինչպես հայտնի է հնում կրաքարը շինարարությունում օգտագործելու համար մշակում էին 3-5 տարի։ Կամրջի երկարությունը հասնում է մինչև 8 մետրի։ Կամրջի կողային եզրին փորագրված արձանագրությունը վրացական Ասոմթավրուլի («ասո» - տառ և «մթավրուլի» - ազնվական) նամակն է, որի մեջ ասվում է՝ «Քրիստոսը-Տերը ամեն կերպ փառաբանվում է երկու կյանքում էլ…»։ Այս գրությունը արվել է 11-12-րդ դարերի արձանագրության հիման վրա։ Կամրջի ձախ կողմի ներքևի մասում պատկերված է խաչ և «Т» տառը. տառը։ Հին օրերում այստեղով է անցել ճանապարհը լեռնային հովիտների և կամուրջը ունեցել է ռազմա-ստրատեգիական շատ մեծ նշանակություն։ Կամրջի մոտ այժմ էլ կարելի է տեսնել մարտական աշտարակների ավերակները, որոնք պատշպանել են կամուրջը և կիրճի մուտքը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բեսլեթի կամուրջ | |
---|---|
Երկիր | Վրաստան |
Տեսակ | կամարաձև կամուրջ |
Նյութ | քար |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.