Բերդկունք
գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Բերդկունք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում[1]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Բերդկունք | |||
Սպիտակ բերդ ամրոցը, մ.թ.ա. 2-1 հզմ, 10 դ. | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գավառ (համայնք) | Գավառ համայնք[1] | ||
ԲԾՄ | 1930 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 296[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Բերդկունքը գտնվում է Սևանա լճի հարավարևմտյան ափին՝ ծովի մակերևույթից 1930 մ բարձրության վրա։
Գյուղի հյուսիսարևելյան մասում է գտնվում “Սպիտակ բերդ” ամրոցը, որը թվագրվում է մ.թ.ա. 2-րդից 1-ին հազարամյակներով։ Գյուղում է գտնվում 11-ից 12-րդ դարերով թվագրվող եկեղեցի, որի շուրջ տարածվում է12-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում տեղի ունեցած մարդահամարի արդյունքների՝ Բերդկունքի մշտական բնակչությունը կազմել է 296, առկա բնակչությունը՝ 279 մարդ[2]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում՝ մինչև 1918 թվականը, ունեցել է մուսուլման (ադրբեջանաբնակ) բնակչություն[3], խորհրդային տարիներին՝ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[3][4], իսկ 1989 թվականից զուտ հայաբնակ է։
Ստորև ներկայացված է Բերդկունքի բնակչության փոփոխությունն ըստ տարիների
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կերային մշակաբույսերի և կարտոֆիլի մշակությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.