Մետր
երկարության և հեռավորության չափման միավոր From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մետր (հին հունարենից՝ μέτρον - չափ, չափիչ), երկարության չափման միավոր է միավորների մետրական և միջազգային համակարգերում։ Նշանակվում է մ (միջազգային նշանակումը՝ m)։ Սկզբնականորեն որոշված է եղել որպես հասարակածից մինչև Հյուսիսային Բևեռ եղած հեռավորության մեկ տասը հազարերորդը։ 1983-ից սկսած մետրը համարվում է այն երկարությունը, որը լույսը վակուումում անցնում է 1792458 299 վայրկյանում[1]:
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մետր (այլ կիրառումներ)

Remove ads
Պատմություն
Երկարության միասնական չափի միավոր ունենալու անհրաժեշտությունը Եվրոպայում առանձնապես ուժեղ զգացվեց XVII դարից սկսած, երբ զարգացում էր ապրում գիտությունը։ 1668 թ. իր մի աշխատությունում անգլիացի փիլիսոփա և լեզվաբան Ջոն Ուիլքինսն առաջարկում է մտցնել «ունիվերսալ չափ» (universal measure[2])։ Առաջին անգամ մետր բառը հանդիպում է 1675 թ. իտալացի գիտնական Տիտո Բուրատինիի (իտալերեն՝ Tito Livio Burattini) Misura Universale, աշխատության մեջ, որտեղ նա գործածում է հունարեն μέτρον καθολικόν (մետրոն կաթոլիկոն) արտահայտության իտալերեն metro cattolico (նշ. կաթոլիկ չափ), ձևը, որի հիմքում պետք է լիներ որևէ բնական երևույթ[3]։
Առաջին անգամ մետրի սահմանումն առաջարկել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Թալեյրանը որպես՝
- այն ճոճանակի երկարություն, որի տատանման կիսապարբերությունը 45° լայնությունում 1 վրկ է։ Այսօրվա միավորներով այդ երկարությունը կազմում է մ։ Այս սահմանումը, սակայն, կիրառություն չգտավ։
Remove ads
Սահմանումների ժամանակագրություն
- 1790 մայիսի 8՝ Ֆրանսիայի ազգային ժողովը որոշում է, որ նոր մետրի երկարությունը պետք է լինի հավասար մեկ վայրկյանի հավասար կիսապարբերությունով ճոճանակի երկարությանը։
- 1791 մարտի 30՝ Ֆրանսիայի ազգային ժողովը Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի օգտագործման համար ընդունում է նոր սահմանում մետրի համար, որ այն հավասար է Փարիզով անցնող միջօրեականի հասարակածից մինչև հյուսիսային բևեռ հեռավորության մեկ տասը միլիոներորդ մասը։
- 1795 թ.՝ Մետրի ժամանակավոր արույրե էտալոնի պատրաստումը։
- 1799 դեկտեմբերի 10՝ Ֆրանսիայի ազգային ժողովը հաստատում է 1799 թ. հունիսի 20-ին պատրաստված մետրի պլատինե ձողը, որպես վերջնական էտալոն։
- 1889 սեպտեմբերի 28 Կշիռների և չափերի 1-ին գլխավոր կոնֆերանսը (անգլերեն՝ General Conference on Weights and Measures (CGPM)) որպես մետրի չափ է ընդունում սառույցի հալման ջերմաստիճանում չափված 10% իրիդիում պարունակող պլատինե համաձուլվածքի վրա նշված երկու գծերի հեռավորություն։
- 1927 հոկտեմբերի 6՝ Կշիռների և չափերի 7-րդ ԳԿ-ը մետրի համար ընդունում է նոր որոշում որպես 0 °C-ում պլատինա-իրիդիումային համաձուլվածքից պատրաստված ձողի վրա նշված երկու գծերի առանցքների միջև եղած հեռավորությունը։
- 1960 թ. Ընդունվում է որպես մետրի էտալոն մարդու պատրաստած առարկաներից հրաժարվելու որոշում։ 1960 հոկտեմբերի 14՝ Կշիռների և չափերի 11-րդ ԳԿ-ը մետրի համար որպես չափ է սահմանում վակուումում 86Kr-ի ատոմի 2p10 և 5d5 քվանտային մակարդակների միջև եղած ալիքի երկարության 1 650 763.73 պատիկին[4]։
- 1983 հոկտեմբերի 21 Կշիռների և չափերի 17-րդ ԳԿ-ը մետրը սահմանում է որպես վակուումում վայրկյանի 1/299 792 458 մասում լույսի անցած ճանապարհ[5]։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads