Բերդ (քաղաք)

քաղաք Հայաստանում From Wikipedia, the free encyclopedia

Բերդ (քաղաք)map

Բերդ (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), քաղաք Հայաստանի Տավուշի մարզում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք
Բերդ
Բերդի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքԲերդ (համայնք) | Բերդ
ՂեկավարՀարություն Մանուչարյան
Հիմնադրված է898 թ.
Այլ անվանումներՈլորուտ, Բերդագյուղ, Բերդ ավան, Բերդ քաղաք, Բերդ համայնք
Մակերես3,5 կմ²
ԲԾՄ930 մ
Բնակչություն7 800[1] մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (267)
Փոստային ինդեքս4201
Ավտոմոբիլային կոդ5
Բերդ (քաղաք) (Հայաստան)
Բերդ (քաղաք) (Հայաստան)
Փակել

Անվանում

Բերդը իր անունը ստացել է տեղական ամրոցից (Ցլիկ Ամրամի բերդից)։

Աշխարհագրություն

Գտնվում է Տավուշ գետի ձախ ափին, հեռավորությունը Երևանից 202 կմ է։ Շրջապատված է ոչ բարձր սարերով։ Մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է 54 կմ դեպի արևելք։

Պատմություն

Պատմամշակութային կառույցներ

Բերդ քաղաքը և հարակից տարածքները հարուստ են պատմամշակութային հուշարձաններով։ Այստեղ են գտնվում բազմաթիվ բերդեր, վանական համալիրներ, եկեղեցիներ, գյուղատեղիներ, հին գերեզմանոցներ և այլն[2]։

2002 թվականի դրությամբ Բերդ քաղաքում պետության կողմից հաշվառվել և ներառվել են պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում 57 անուն հուշարձան[2]։

Տավուշի բերդ

Բերդ քաղաքի ծայրամասում է գտնվում Տավուշի բերդը, որը երբեմն անվանում են Ցլիկ Ամրամի բերդ։ Տավուշի բերդի հիմնադրման թվականն անհայտ է։ 10-րդ դարի սկզբին այն եղել է Աշոտ Երկաթի փոխարքաների նստավայր (հիմնականում Ցլիկ Ամրամի)։ 10-11-դարերում ամրոցը անցել է լոռեցի Կյուրիկյաններին։

Բնակչություն

Բերդի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Մանրամասն տեղեկատվություն Բնակչության 1831-2016 թվականների վիճակագրություն, Տարի ...
Փակել

Տնտեսություն

Բերդում զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, այգեգործությամբ, խաղողագործությամբ, ծխախոտի և կարտոֆիլի մշակությամբ։

Կրթություն

Գործում են նախադպրոցական հաստատություն, 4 հանրակրթական գեղարվեստի և մարզական դպրոցներ, «Ալիք» համալսարանի մասնաճյուղը, պետական քոլեջ, պատմական թանգարան, գրադարաններ, մշակույթի տուն և այլն[4]։

Հայտնի անձինք

  • Ժիրայր Անանյան` հայ դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ
  • Գնել Մեջլումյան` հայ ըմբիշ, Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի չեմպիոն
  • Նարինե Աբգարյան` ժամանակակից հայ արձակագիր, բլոգեր, գրող։
  • ԼԵՎՈՆ ԲԵԿ՝ ռազմական և քաղաքական գործիչ։
  • Մարուսյա Սաղումյան՝ Վաստակավոր մանկավարժ։
  • Արտավազդ Երիցյան՝ դերասան,մշակույթի գործիչ։
  • Արա Աբգարյան՝ Գեղանկարիչ։
  • Արման Նավասարդյան՝ դերասան,Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն։
  • Անդրանիկ Նավասարդյան՝ գուսան։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.