From Wikipedia, the free encyclopedia
Բերքշիր Հեթուեյը ամերիկյան բազմազգ կոնգլորմերատ հոլդինգային ընկերություն է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Օմահայում, Նեբրասկա, Միացյալ Նահանգներ։ Ընկերությանն են ամբողջովին պատկանում GEICO, BNSF Railway, Lubrizol, Dairy Queen, Fruit of the Loom, Helzberg Diamonds, FlightSafety International և Netjets ընկերությունները, Kraft Heinz Company ընկերության 26 տոկոսը, Mars ընկերության մի մասը, որի չափը չի հայտարարված, նշանակալից ոչ մեծամասնական տոկոսներ American Express, The Coca-Cola Company, Wells Fargo, IBM և Restaurant Brands International ընկերություններ։ Ընկերությունը ապահովել է միջինում 19,7 տոկոս աճ իր բաժնետերերի համար անցած 49 տարիների ընթացքում (համեմատության համար S&P 500-ը դիվիդենտներով ունեցել է միայն 9,8 տոկոսի տարեկան աճ նշված ժամանակահատվածի համար), ունենալով կապիտալի մեծ քանակություն և նվազագույն պարտք։
Ընկերությունը հայտնի է Ուորեն Բաֆեթի, ով հանդիսանում է ընկերության խորհրդի նախագահողը, նախագահը և գործադիր տնօրենը, և Չարլի Մանգերի, ով հանդիսանում է ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահը, կողմից կառավարմամբ։
Ըստ Ֆորբսի Global 2000-ի ցուցակի և բանաձևերի, Բերքշիր Հեթուեյը հանդիսանում է իր մեծությամբ աշխարհի չորրորդ հանրային ընկերությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.