քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Բիրջանդ (պարս.՝ بيرجند)՝ քաղաք Իրանի արևելքում, Հարավային Խորասան օսթանում (նահանգում), վերջինիս վարչական կենտրոնը։ Վերջին մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմում է 203 636 մարդ (2016)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Բիրջանդ | ||
պարս.՝ بيرجند | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Հարավային Խորասան | |
Շահրեստան | Բիրջանդ | |
Համայնք | Central District? | |
Առաջին հիշատակում | 13-րդ դար | |
Մակերես | 42,8 կմ² | |
ԲԾՄ | 1 491 մ | |
Բնակչություն | 203 636 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Պաշտոնական կայք | birjand.ir(պարս.) | |
| ||
Մեկն է Իրանի ամենահամաչափ զարգացող քաղաքներից։ Մեծ գյուղատնտեսական կենտրոն է և զաֆրանի, բարբարիսի և ձեռագործ գորգերի հայտնի արտահանող։
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 203 636 մարդ, որոնք կազմում էին 57 745 տնտեսություն[2]։ Քաղաքը բնակչությամբ Հարավային Խորասան օսթանի ամենախոշոր քաղաքն է[3]։ Բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Բիրջանդի մասին առաջին հիշատակումը պատմական գրականության մեջ վերաբերում է 13-րդ դարին, որտեղ այն ներկայացվում է որպես տարածաշրջանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը։ Քաղաքի օդանավակայանն աշխատում է 1933 թվականից։
Բիրջանդն ունի չոր անապատային կլիմա` տաք ամառներով և զով ձմեռներով։ Տեղումների քանակը ցածր է, հիմնականում բաժին է ընկնում ձմռանը և գարնանը։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բիրջանդում | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 11,0 | 13,1 | 18,8 | 24,7 | 30,6 | 35,2 | 35,6 | 34,3 | 31,7 | 26,6 | 19,7 | 13,4 | 24,6 |
միջին նվազագույնը (°C) | 4,0 | 6,2 | 11,7 | 17,6 | 23,3 | 27,9 | 28,8 | 26,8 | 23,1 | 17,5 | 10,8 | 5,8 | 16,96 |
Աղբյուր՝ Ազգային օվկիանոսային և մթնոլորտային կազմակերպություն |
Ասվում է, որ Բիրջանդի Շոկաթիյե դպրոցը Թեհրանի Պոլիտեխնիկումի հետ համարվում են առաջին ժամանակակից հանրակրթական դպրոցներն Իրանի բարձրագույն կրթական ոլորտում 19-րդ դարի կեսերին։ Այդ ժամանակից ի վեր, Բիրջանդը ձեռք է բերել առավելություն բարձրագույն կրթական ոլորտում և դարձել կարևոր վայր հետազոտությունների և զարգացման համար։
Քաղաքը ունի նաև հետևյալ բուհերն և գիտական հաստատությունները.
Բիրջենդի օդակայանը գտնվում է ծայրամասային շրջանում։ Շնորհիվ Բիրջանդի աշխարհաքաղաքական դիրքի Իրանի արևելյան մասում, օդակայանը սկսել է աշխատել 1933 թվականին՝ որպես Իրանի 3-րդ օպերատիվ օդակայան։ Բիրջանդի օդակայանն առաջարկում է առանց դադարների ամենօրյա չվերթներ դեպի Թեհրան և Մաշհադ։ Այն դարձել է միջազգային օդակայան դեպի Մեդինա առաջին միջազգային չվերթից հետո։ 2009 թվականի հոկտեմբերին, թռիչքուղին 10/28 փակվել է հիմնարար վերանորոգման համար։ Թռիչքուղին ամրապնդվել և ընդլայնվել է մինչև 4000 մետր՝ ընդունելու համար մեծ ինքնաթիռներ։ Շինարարության ընթացքում բոլոր չվերթները դադարեցվել են, իսկ «Aseman» ավիաընկերությանը օգտվել է հին թռիչքուղուց և սկսել է ամենօրյա չվերթներ դեպի Թեհրան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.