From Wikipedia, the free encyclopedia
Բեատրիս «Բի» Բենադերեթ (անգլ.՝ Beatrice "Bea" Benaderet, ապրիլի 4, 1906[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 13, 1968[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] ), ամերիկյան դերասանուհի։
Բի Բենադերեթ անգլ.՝ Bea Benaderet | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 4, 1906[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | հոկտեմբերի 13, 1968[1] (62 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Valhalla Memorial Park Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Յուջին Թումբլի և Ջիմ Բեննոն |
Երեխա(ներ) | Ջեք Բեննոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Բեատրիս Բենադերեթը ծնվել է Նյու Յորքում՝ հրեական ծագմամբ թուրք ներգաղթյալի և իռլանդական արմատներով ամերիկուհու ընտանիքում։ Մանկությունն անց է կացրել Սան Ֆրանցիսկոյում[4]։ Նրա պրոֆեսիոնալ դեբյուտը կայացել է ռադիոյում՝ 12 տարեկանում, իսկ առաջին հաջողությանը հասել է 1940-ականների սկզբին՝ «Հորինող Մաքգին և Մոլլին», «Բերնսի և Ալենի շոուն» և «Իմ սիրելի ամուսինը» կատակերգական հեռուստահաղորդումներում խաղացած դերերի շնորհիվ։ 1940 թվականից Բի Բենադերեթը կանոնավոր կերպով մասնակցել է «Merrie Melodies» մուլտիպլիկացիոն սերիաների հերոսների ձայնագրման աշխատանքներին, մարմնավորել է Սիլվեսթերի և Թվիթիի տիրուհին, մայր արջին, Կարմիր գլխարկին, ինչպես նաև ավելի քան երկու տասնյակ կերպարների։ 1950-ականներից նա սկսել է իր կարիերան հեռուստատեսությունում, խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ես սիրում եմ Լյուսիին», «Ջորջ Բերնսի և Գրեյսի Ալենի շոուն»,«Սանսեթ Սթրիփ, 77», «Փիթ և Գլեդիս», «Բևերլի Հիլզից գեղջուկ», «Յուբոչկինո կայարան» և «Կանաչ տարածքներ»։ «Ջորջ Բերնսի և Գրեյսի Ալենի շոուն» ֆիլմում Բլանշ Մորտոնի դերի համար Բի Բենադերեթը երկու անգամ առաջադրվել է Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի։
Իր առաջին ամուսնուց՝ դերասան Ջիմ Բեննոնից, Բենադերեթը երկու երեխա է ունեցել։ Նրանց ամուսնությունը տևել է 1938 թվականից մինչև 1950 թվականը և ավարտվել ամուսնալուծությամբ։ 1957 թվականին նա ամուսնացել է հնչյունային ռեժիսոր Յուջին Թումբլիի հետ, որի հետ ապրել է 11 տարին։ 1967 թվականին դերասանուհու մոտ ախտորոշվել է թոքերի քաղցկեղ, իսկ մեկ տարի անց՝ 62 տարեկան հասակում, նա մահացել է Լոս Անջելեսում ։ Նրա երկրորդ ամուսինը մահացել է իր հուղարկավորության օրը սրտի կաթվածից և թաղվել նրա կողքին։ Ամերիկյան հեռուստատեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար Բի Բենադերեթը Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.