Սան Ֆրանցիսկո

From Wikipedia, the free encyclopedia

Սան Ֆրանցիսկոmap
Remove ads

Սան Ֆրանցիսկոն (անգլ.՝ San Francisco, պաշտոնապես Սան Ֆրանցիսկո քաղաք և շրջան, քաղաք և Հյուսիսային Կալիֆոռնիայի մշակութային ու ֆինանսական կենտրոնը։ Սան Ֆրանցիսկոն բնակչությամբ 13-րդ ամենախոշոր քաղաքն է Միացյալ Նահանգներում և չորրորդը` Կալիֆոռնիայում 2017 թվականի դրությամբ 884.363 բնակչությամբ[12]։ Այն զբաղեցնում է մոտ 121,4 կմ քառակուսի տարածք, հիմնականում Սան Ֆրանցիսկո թերակղզու հյուսիսում` լինելով երկրորդ ամենախիտ բնակեցված մեծ քաղաքը ԱՄՆ-ում և հինգերորդ ամենախիտ բնակեցված ԱՄՆ շրջանը` հետ մնալով միայն չորս Նյու Յորքի բորոներից։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սան Ֆրանցիսկո (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Երկիր, Համայնք ...

2017 թվականի դրությամբ քաղաքի համախառն եկամուտը յոթերորդ ամենաբարձրն էր ԱՄՆ-ում` մեկ շնչին ընկած եկամուտը կազմելով 119.868 ԱՄՆ դոլար[13]։ 2015 թվականին Սան Ֆրանցիսկոյի ՀՆԱ-ն կազմում էր 154,2 միլիարդ ԱՄՆ դոլար և մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն` 177.968 ԱՄՆ դոլար[14][15]։

Սան Ֆրանցիսկոն հիմնադրվել է 1776 թվականի հունիսի 29-ին երբ իսպանացի գաղութարարները հիմնադրեցին Սան Ֆրանցիսկոյի Պրեսիդիոն Ոսկե դարպասից ի քանի մղոն հեռավրության վրա[16]։ 1849 թվականի Կալիֆոռնիայի ոսկու տենդը խթանեց քաղաքի աճին` դարձնելով ամենամեծ քաղաքը ԱՄՆ-ի արևմտյան ափին։ Սան Ֆրանցիսկոն դարձավ քաղաք-շրջան 1856 թվականին[17]։ Սան Ֆրանցիսկոյի կարգավիճակը որպես Արևմտյան ափի խոշորագույն քաղաք գագաթնակետին հասավ 1870-ից 1900 թվականներին, երբ Կալիֆոռնիայի բնակչության մոտ 25%-ը բնակվում էր քաղաքում[18]։ Քաղաքի երեք քառորդ մասն ավերվեց 1906 թվականի երկրաշարժի և հրդեհի պատճառով, սակայն քաղաքն արագորեն վերականգնվեց` ընդունելով Պանամա-խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսը ինը տարի անց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքը հիմնական նավահանգիստն էր, որտեղից մեկնում էին ծառայության Խաղաղօվկիանոսյան թատերաբեմ։ Այստեղ ծնունդ առավ ՄԱԿ-ը 1945 թվականին[19][20][21] Պատերազմից հետո տեղի ունեցավ լայնածավալ ներգաղթ, ազատականացավ հասարակությունը, որի շրջանակում բագավաճեց «հիպի» ենթամշակույթը, Սեքսուալ հեղափոխությունը, Խաղաղության կողմնակիցների շարժումը, որը աճեց ի հակադրություն Վիետնամի պատերազմի։ Քաղաքականապես քաղաքում քվարկում էին հիմնականում լիբերալ Դեմոկրատական կուսակցության օգտին։

Զբոսաշրջային տեսանկյունից[22] Սան Ֆրանցիսկոն հայտնի էր իր զով ամառներով, մառախուղով, սրընթաց լեռներով, էկլանտիկ խառը ճարտարապետությամբ և տեսարժան վայրերով, ներառյալ Ոսկե Դարպասներ կամուրջով, յուրատեսակ տրամվայներով։ Սան Ֆրանցիսկոյում են գտնվում հինգ խոշոր բանկերի գլխամասեր և տարբեր ընկերություններին, ինչպիսիք են Levi Strauss & Co.-ը, Gap Inc.-ը, Fitbit-ը, Salesforce.com-ը, Dropbox-ը, Reddit-ը, Square, Inc.-ը, Dolby-ը, Airbnb-ը, Weebly-ը, Pacific Gas and Electric Company-ը, Yelp-ը, Pinterest-ը, Թվիթթերը, Ուբերը, Lyft-ը, Mozilla-ը, Վիքիմեդիա Հիմնադրամը, Craigslist-ը և Weather Underground-ը։ Քաղաքում կան մեծ թվով կրթական և մշակութային հաստատություններ, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոյի համալսարանը, Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո համալսարանը, Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը, Դե Յոնգ թանգարանը, Ժամանակակից արվեստի Սան Ֆրանցիսկոյի թանգարանը և Կալիֆոռնիայի գիտության ակադեմիաը։

2019 թվականի դրությամբ Սան Ֆրանցիսկոն Միացյալ Նահանգներում կյանքի մակարդակով լավագույն քաղաքն է[23]։

Remove ads

Պատմություն

Thumb
Սան Ֆրանցիսկո դե Ասիս Միսիա (Դոլորես Միսիա)

Ժամանակակից մարդու հետքերի վերաբերյալ հնագիտական պեղումները ունեն մոտ 5000 տարվա պատմություն[24]։ Օհլոն ժողովրդի Ելանու ցեղախումբը բնակվում էր քաղաքի վայրում գտնվող մի քանի փոքր գյուղերում, երբ իսպանացի ճանապարհորդները դոն Գասպար դե Պորտոլայի գլխավորությամբ ժամանեցին այստեղ 1769 թվականի նոյեմբերի 2-ին, ինչը եվրոպացիների առաջին փաստաթղթավորված այցելությունն էր Սան Ֆրանցիսկո ծովախորշ[25]։ Յոթ տարի անց 1776 թվականի մարտի 28-ին իսպանացիները հիմնադրեցին Սան Ֆրանցիսկո նավահանգիստը[16]։

Thumb
Սան Ֆրանցիսկոյի տեսարանը 1846-47 թվականներին

Իսպանիայից անկախանալուց հետո 1821 թվականից տարածքը դարձավ Մեքսիկայի մաս։ Մեքսիկական իշխանության ժամանակ տարածաշրջանում հիմնադրվեցին ռանչոներ։ 1835 թվականին անգլիացի Վիլիամ Ռիչարդսոնը հիմնադրեց այստեղ առաջին ֆերման[26], այժմյան Պորտսմութի հրապարակի տեղանքում։ Ալկալդ Ֆրանցիսկո դե Հարոյի հետո միասին նա նախագծեց ընդլայնվող բնակավայրի փողոցները և ավանը կոչվեց Երբա Բուենա, որը սկսեց գրավել ամերիկայի բնակիչներին։ Կոմոդոր Ջոն Դ. Սլոատը կցեց Կալիֆոռնիան ԱՄՆ-ին 1846 թվականի հուլիսի 7-ին Ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ։ Երբա Բուենան անվանափոխվեց Սան Ֆրանցիսկո հաջորդ տարվա հունվարի 30-ին և Մեքսիկան պաշտոնապես ճանաչեց տարածքը որպես ԱՄՆ-ի մաս։ Չնայած իր աշխարհագրական լավ դիրքին և նավահանգստին, Սան Ֆրանցիսկոն մնում էր փոքր բնակավայր[27]։

Thumb
Սան Ֆրանցիսկո նավահանգիստը 1851 թվականին

Կալիֆոռնիայի ոսկու տենդը այստեղ բերեց արկածներ փնտրողներին (հայտնի որպես «քառասունիններ», քանի որ տեղի ունեցավ 1849 թվականին)։

Remove ads

Տնտեսություն

Տրանսպորտային, առևտրային, արդյունաբերական, ֆինանսական և մշակութային կարևոր կենտրոն է։ Տեղադրված է նեղ բլրապատ թերակղզու վրա։ Արևելյան մասում Սան Ֆրանցիսկո ծովածոցն է, որը Խաղաղ օվկիանոսին է միանում Ոսկե դարպաս նեղուցով։ 674 հազար բնակչություն (1980 թվականին), արվարձաններով (Օքլենդ, Բերկլի, Ալամեդա, Սանտա Կլարա, Ռիչմոնդ և այլն)՝ 5,5 միլիոն (1982 թվականին)։ Ունի 3 օդանավակայան։ Զարգացած է մեքենաշինությունը, մետաղամշակումը, նավաշինությունը (այդ թվում՝ ռազմական), սարքաշինությունը, էլեկտրոնային սարքավորումների արտադրությունը։ Կա սննդի, նավթավերամշակման, քիմիական, պոլիգրաֆ արդյունաբերություն, սև մետալուրգիա։ Սան Ֆրանցիսկոում են ԱՄՆ-ի 5 խոշոր բանկելի վարչությունները։

Remove ads

Ճարտարապետություն

Thumb
Տրամվայը Հայդ փողոցի վրա

XIX դարում Սան Ֆրանցիսկոն ունեցել է ուղղանկյուն հատակագիծ։ 1906 թվականի երկրաշարժից հետո քաղաքը գրեթե նորովի է կառուցվել։ Տեղանքի բլրաձև ռելիեֆի և ճարտարապետական ոճերի բազմազանության շնորհիվ քաղաքն ունի ուրույն և գեղատեսիլ կերպար։ Պահպանվել են կառույցներ իսպանական գաղութատիրական ժամանակաշրջանից («Միսսիա Դոլորես» մենաստանի եկեղեցին, 1782-1791 թվականներ)։ Քաղաքի ազգային թաղամասերի («Չինական Տեսարան Սան Ֆրանցիսկոյից քաղաք», «Լատինական թաղամաս») ցածրահարկ կառուցապատումը համադրված է գործարար կենտրոնի երկնաքերների հետ։ Կառույցներից են՝ լաստանավերի կայարանը (1896 թվական), Հասարակական կենտրոնի շենքը (1910-1920 թվականներ), Գեղեցիկ արվեստների պալատը (1915 թ. ճարտարապետ Բ․ Մեյբեկ), Մայմոնիդա հոսպիտալը (1946 թվական, ճարտարապետն է Մենդելզոնը), Վ․ Մորիսի խանութը (1948 թվական, ճարտարապետ Ֆ․ Լ․ Ռայթ), Զ․ Հենկոկի ապահովագրության ընկերության տունը (1959 թվական), Գոլդեն-Գեյթուեյ բնակելի համալիրը (1955-1970 թվականներ) և այլն։ Նշանավոր են Սան Ֆրանցիսկոի կախովի երկու կամուրջները՝ Սան Ֆրանցիսկո-Օքլենդ (1936 թիվ, երկարությունը մոտ 13 կմ) և «Ոսկե դարպաս» (1937 թիվ, միջնամասի թռիչքի երկարություն 1280 մ)։ 1874 թվականից Սան Ֆրանցիսկոում գործում է ինքնատիպ տրամվայ (պահպանվում է քաղաքային իշխանությունների որոշմամբ)։

Գիտություն

Thumb
«Գոլդեն Գեյթ» համալսարանի մուտք

Սան Ֆրանցիսկոում են գտնվում Կալիֆոռնիայի համալսարանի բժշկական կենտրոնը, Կալիֆոռնիայի նահանգի, Սան Ֆրանցիսկոյի, «Գոլդեն Գեյթ» («Ոսկե դարպաս») համալսարանները, կոնսերվատորիան և այլ ուսումնական հաստատություններ։ Գիտական հիմնարկներից են Կալիֆոռնիայի Գիտությունների Ակադեմիան, Բժշկական գիտությունների ԳՀԻ, Ախտաբանների և մանրէաբանների ամերիկյան ասոցիացիան և այլն։ Խոշորագույն գրադարաններն են․ Սան Ֆրանցիսկոի հանրայինը, համալսարաններինը, իրավաբանականը։ Խոշորագույն թանգարաններն են․ Սան Ֆրանցիսկոի արվեստի թանգարանը, Ասիայի արվեստի և մշակույթի կենտրոնը, Պատվավոր լեգիոնի կալիֆոռնիական պալատը (Գեղեցիկ արվեստների թանգարան) և այլն։ Կան օպերային և դրամատիկական թատրոններ։

Remove ads

Հայերը Սան Ֆրանցիսկոյում

Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը սկսել է կազմավորվել 1980-1990-ական թվականներին։ 1912 թվին Սան Ֆրանցիսկոի հայերի թիվը (Օքլենդի հետ) 150 էր։ Համայնքը սկսել է ստվարանալ առաջին համաշխարհային պատերազմից հետո։ 1924 թվականին Սան Ֆրանցիսկոյում (Օքլենդի և Բերկլիի հետ) կար 1500 հայ։ Հայերի հոսքը Սան Ֆրանցիսկո շարունակվել է ընդհուպ մինչե երկրորդ համաշխարհային պատերազմը և նրանից հետո․ 1962 թվին Սան Ֆրանցիսկոյում և նրա արվարձաններում (Սան Մաթեո, Բերլինգեյմ, Ռեդվուդ սիթի, Փալո Ալթո, Սան Խոսե, Բերկլի, Սանտա Կլարա, Ռիչմոնդ և այլն) բնակվում էր 6 հազար հայ, 1970-ական թվականների սկզբին՝ շուրջ 10 հազար․, 1983 թվականին՝ 25․000։

Սան Ֆրանցիսկոի առաջին հայ բնակիչների մեծ մասը վասպուրականցիներ էին, խարբերդցիներ, բաղեշցիներ և այլն․ զբաղվել են դերձակությամբ, խոհարարությամբ, նպարավաճառությամբ, գորգավաճառությամբ, ծաղկավաճառությամբ և այլն։ 1980-ական թվականներին Սան Ֆրանցիսկոի հայերը ներգրավված են կյանքի բոլոր ասպարեզներում․ կան արհեստավորներ, բանվորներ, առևտրականներ, ապահովագրական ընկերությունների գործակալներ, բանկերի ծառայողներ, ինժեներներ, ազատ արվեստների բնագավառի աշխատողներ։ Համայնքի ազգային-հասարակական կյանքը կազմակերպում են զանազան միություններ, կազմակերպություններ և այլն։ XX դարի սկզբից գործում են հայ ազգագրական կուսակցությունների տեղական մասնաճյուղերը։ 1924 թվականին հիմնվել է «Հայ եղբայրասիրաց միությունը», 1920-ական թվականների սկզբին՝ Բերկլիի համալսարանի հայ ուսանողների «Երևան» ակումբը։ Գործում են Ամերիկահայ առաջադիմական միության տեղական կազմակերպությունը (1938 թվականից), ՀԲԸՄ, ՀՕՄ, Հայ կարմիր խաչի, ինչպես նաև հայրենակցական միությունների, «Թեքեյան», «Համազգային» և այլ մշակութային միությունների մասնաճյուղերը։

Սան Ֆրանցիսկոյի հայ առաքելական և ավետարանական եկեղեցական մարմինները (վարչությունները) ստեղծվել են 1920-ական թվականների կեսին։ Համայնքի հավատացյալների մեծ մասը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներն են։ 1983 թվականին Սան Ֆրանցիսկոյում և արվարձաններում գործում էին Սբ Գրիգոր Լուսավորիչ (1925 թվականից, 1953 թվականից՝ անթիլիասապատկան), Սբ. Հովհաննես Մկրտիչ (1941 թվականից), Սբ. Վարդան (1932 թվականից) եկեղեցիները։ Եկեղեցիներ կան (1974 թվականից) Սանտա Կլարայում և Սան Խոսեում։ Ավետարանականներն ունեն «Գողգոթա» (հիմնվել է 1926 թվականին), «Բեթանիա» (1926 թվականից) ժողովարանները։

Կան սակավաթիվ հայ կաթոլիկներ։ Հայկական եկեղեցիներին կից գործում են կիրակնօրյա կամ երեկոյան դպրոցներ։ 1980 թվականին բացվել է նորակառույց Հայ կեդրոնը՝ սրահով և «Գռուզյան- Զաքարյան» ամենօրյա վարժարանով։ Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը զարգացած մամուլ չի ունեցել։ 1924-1925 թվականներին հրատարակվել է «Ծիածան» ամսաթերթը (խմբագիր՝ Ս․Մ․ Ծոցիկյան), որը 1926 թվականին փոխադրվել է Դետրոյտ։ 1921 թվականին Սան Ֆրանցիսկոյում հիմնվել է «Մասիս» ակումբը, որն ունեցել է թատերախումբ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թատերախումբ էր պահում Սան Ֆրանցիսկոի Հայ մշակութային միությունը, որը գործել է մինչև 1958 թվականը։ 1960-ական թվականների սկզբին ստեղծվել է «Հայ դրամատիկ թատերախումբ»-ը, որը գործել է 16 տարի։ Այսօր Սան Ֆրանցիսկոյում բնակվում է 40.000 հայ։

Remove ads

Քույր քաղաքներ

Remove ads

Տես նաև

Ոսկե Դարպասներ (կամուրջ)

Thumb
Հրդեհ երկրաշարժից հետո 1906 թ
Thumb
Thumb
Հայացք գիշերային քաղաքին

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads