From Wikipedia, the free encyclopedia
Բլեզ Պասկալ (ֆր.՝ Blaise Pascal, հունիսի 19, 1623[1][2][3][…], birth house of Blaise Pascal, Auvergne, Ֆրանսիայի թագավորություն[4] - օգոստոսի 19, 1662[1][5][6][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[7][8]), ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, փիլիսոփա և գրող։ Հիդրոստատիկայի հիմնական օրենքի հեղինակը։
Բլեզ Պասկալ Blaise Pascal | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1623[1][2][3][…] birth house of Blaise Pascal, Auvergne, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Մահացել է | օգոստոսի 19, 1662[1][5][6][…] (39 տարեկան) Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[7][8] բնական մահով[2] |
Գերեզման | Սենթ Էտիեն դյու Մոն[2] |
Բնակության վայր(եր) | Կլերմոն Ֆերան[9], Փարիզ[10], Ռուան[11] և Փարիզ[10] |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Դավանանք | jansenism?[2] |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փիլիսոփա, աստվածաբան, ֆիզիկոս, գրող, ֆրանսիացի բարոյախոս և վիճակագրագետ |
Գործունեության ոլորտ | հավանականությունների տեսություն[2], մաթեմատիկա[12], գրականություն[12] և ֆիզիկա[12] |
Անդամակցություն | Académie Le Pailleur? |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն[2] և ֆրանսերեն[1][2][13] |
Գիտական ղեկավար | Մարեն Մերսեն[14] |
Ազդվել է | Օգոստինոս Երանելի, Միշել դը Մոնտեն[2], Ռենե Դեկարտ[2], Կորնելիուս Յանսեն և Էպիկտետոս |
Հայր | Էտիեն Պասկալ[2] |
Մայր | Antoinette Begon?[15] |
Ստորագրություն | |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Blaise Pascal Վիքիպահեստում |
Ծնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող Օվերն գավառի Կլերմոն քաղաքում 1623 թ. հունիսի 19-ին։ Հայրը՝ Էտյեն Պասկալը եղել է հարկային տեսչության նախագահ և նույնպես հետաքրքվում էր մաթեմատիկայով և գիտություններով։ Ունեցել է երկու քույր՝ Ժակլին և Ժիլբերտա անուններով։ Մայրը Օվերնի սենեշալի դուստրն էր և մահացել է, երբ Բլեզը երեք տարեկան էր։
1631 թ. Պասկալների ընտանիքը տեղափոխվում է Փարիզ[16], իսկ 1640 թ. հունվարին այնտեղից՝ Ռուան։
Ռուանում Պասկալի առանց այդ էլ վատ առողջությունը գնալով ավելի է վատանում։ Չնայած դրան, նա շարունակում է աշխատել։ Այստեղ նա իր հոր հաշվապահական աշխատանքներին օգնելու ժամանակ ստեղծում է գումարումներ կատարող սարք։
1658 թվականից սկսած Պասկալի առողջությունը կտրուկ վատանում է։ Մեր օրերի տվյալներով, իր ամբողջ կյանքի ընթացքում Պասկալն ունեցել է մի շարք հիվանդություններ՝ ուղեղի քաղցկեղ, աղիքային տուբերկուլյոզ, ռևմատիզմ։
Բլեզ Պասկալը մահացել է 1662 թ. օգոստոսի 19-ին։
Պասկալի գիտական ձեռքեբերումների, հայտնագործությունների պատվին իրենց անուններն են ստացել ճնշման միավորը Միջազգային Միավորների Համակարգում, շվեյցարացի գիտնական Նիքլաուս Ուիրթի Pascal ծրագրավորման լեզուն, հիդրոստատիկայի կարևոր սկզբունք համարվող Պասկալի օրենքը և Պասկալի եռանկյունին։
Մաթեմատիկայում Պասկալի ամենախոշոր ներդրումը հավանականության տեսության զարգացումն է։
Գրականության ասպարեզում Պասկալը համարվում է Ֆրանսիական Դասական Շրջանի ամենակարևոր հեղինակներից մեկը, և առայսօր էլ նրա գրածները կարդում են որպես ֆրանսիական արձակի ամենամեծ վարպետի գործեր։
Բլեզ Պասկալի գլխավոր աշխատությունը՝ «Մտքերը» ֆրանսերենից թարգմանել և ծանոթագրել է Արուս Բոյաջյանը, գիրքը լույս է տեսել 2003 թվականին՝ «Սարգիս Խաչենց» հրատարակչության կողմից, առաջաբանը գրել է Սերգեյ Ստեփանյանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.