Բոլերո (Ռավել)
From Wikipedia, the free encyclopedia
Բոլերո (իսպ.՝ Bolero), հեղինակ՝ ֆրանսիացի կոմպոզիտոր Մորիս Ռավել։ Ստեղծագործություն՝ նվագախմբի համար։ Նախապես մտահղացված է եղել որպես երաժշտություն՝ բալետային բեմադրության համար` ներշնչված իսպանական բոլերո պարից։ Գրվել է 1928 թվականին և առաջին անգամ հանրությանն է ներկայացվել նույն տարվա նոյեմբերի 22-ին Փարիզի Գրանդ օպերայում։ Երաժշտության ներքո պարել է ռուս դերասանուհի և պարուհի Իդա Ռուբինշտեյնը, նվագախումբը ղեկավարել է ֆրանսիացի դիրիժոր Վալտեր Ստրարամը։ «Բոլերոն» անմիջապես արժանացավ հանդիսատեսի հավանությանը և շատ արագ դարձավ 20-րդ դարի հանրահայտ ստեղծագործություններից մեկը։
Արագ փաստեր Բոլերոիսպ.՝ Bolero, Տեսակ ...
Բոլերո իսպ.՝ Bolero | |
---|---|
Տեսակ | բալետ և երաժշտական գործ/ստեղծագործություն |
Ժանր | Բոլերո |
Կոմպոզիտոր | Մորիս Ռավել |
Ստեղծման տարեթիվ | 1928 |
Պատվիրատու | Իդա Ռուբինշտեյն |
Հրատարակման տարեթիվ | 1929 |
Տոնայնություն | Դո մաժոր |
Boléro Վիքիպահեստում |
Փակել