From Wikipedia, the free encyclopedia
«Բորիսլավը ծիծաղում է» (ռուս.՝ «Борислав смеётся», այլ անվանում՝ «Մոմե թագավորներ», ռուս․՝ «Восковые короли»), խորհրդային համր գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իոսիֆ Ռոնը 1927 թվականին Օդեսայի կինոֆաբրիկայում[1]։
Բորիսլավը ծիծաղում է ուկրաիներեն՝ Борислав сміється | |
---|---|
Երկիր | Ուկրաինական ԽՍՀ ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Հիմք | Բորիսլավը ծիծաղում է |
Լեզու | ուկրաիներեն |
Ռեժիսոր | Իոսիֆ Ռոնա |
Սցենարի հեղինակ | Պավել Նեչեսա |
Դերակատարներ | Իվան Զամիչկովսկի, Մատվեյ Լյարով, Նատալյա Գեբդովսկայա և Յուրի Շումսկի |
Օպերատոր | Իոսիֆ Ռոնա |
Կինոընկերություն | Օդեսայի կինոստուդիա |
Ուկրաինացի գրող Իվան Ֆրանկոյի համանուն վեպի էկրանավորումն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1927 թվականի դեկտեմբերի 16-ին Կիևում և 1930 թվականի հուլիսի 11-ին Մոսկվայում։
Ֆիլմը չի պահպանվել։
Ֆիլմը Ավստրիայի Գալիցիայում դասակարգային պայքարի սկսվելու և աշխատողների առաջին գործադուլների մասին է։
19-րդ դարի 70-ական թվականներին Գալիչինայում՝ արևմտաուկրաինական Բորիսլավ քաղաքի մերձակայքում, հայտնաբերվել են «հողային մոմի»՝ նավթի վերամշակումից հետո ստացվող արդյունքերից մեկի պաշարներ։ Բորիսլավում աշխատանքի են գալիս աղքատ մարդիս։ Արհեստավորերը աշխատանքի համար չնչին, աղքատ վարձատրություն են սահմանում։ Բանվորները գործադուլ են սկսում։ Վարձկանների ձեռքով արտադրության տերերը առևանգում են աշխատանքային դրամարկղը, որի օգնությամբ գործադուլավորներն իրենց նյութապես աջակցում էին։ Ի պատասխան դրամարկղի հափշտակման՝ բանվորները այրում են ձեռնարկությունը։
Մասնագետների կարծիքով՝ ֆիլմը զարմացրել է ռեալիզմի ուժով, դուրս է եկել վիպակի պարզ էկրանավորման սահմաններից։ Եթե հաշվի առնենք, որ նախքան հեղափոխությունը Ի. Ֆրանկոյի ստեղծագործությունները գրեթե անհայտ էին Արևելյան Ուկրաինայում, ֆիլմը շատերի համար դարձել է առաջին ծանոթությունը նրա հայտնի ստեղծագործության հետ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.