From Wikipedia, the free encyclopedia
Բորիս Առաջին, հայտնի է նաև Բորիս-Միխայիլ (Միքայել) և Բոգորիս անուններով (բուլղար․՝ Борис I / Борис-Михаил[2], մոտ 828, Պլիսկա, Կասպիչան, Շումենի մարզ, Բուլղարիա - մայիսի 2, 907, Պրեսլավ, Շումենի մարզ, Բուլղարիա), բուլղարական Կրում Ահեղ խանի հետնորդներից[3]; , բուլղարական առաջին թագավորության իշխան 852-ից 889 թվականներն։ Մկրտվելիս ստացել է իր կնքահոր՝ բյուզանդական Միքայել Երրորդ կայսեր անունը։ Անվանի պատմաբան, բյուզանդագետ Սթիվեն Ռունսիմանը նրան դասում է պատմության մեծերի շարքը[4]։ Ուղղափառ քրիստոնեական եկեղեցին Բորիս Առաջինին դասել է իր սրբերի շարքը, հավասարեցրել առաքյալներին։ Նրա հիշատակի օրը մայիսի 2-ն է[5].:
Բորիս Առաջին | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ 828 |
Ծննդավայր | Պլիսկա, Կասպիչան, Շումենի մարզ, Բուլղարիա |
Մահացել է՝ | մայիսի 2, 907 |
Վախճանի վայր | Պրեսլավ, Շումենի մարզ, Բուլղարիա |
Երկիր | Բուլղարիա |
Տոհմ | Krum's dynasty? |
միապետ և վանական | |
Հայր | Presian I of Bulgaria?[1] |
Երեխաներ | Anna of Bulgaria?, Gabriel of Bulgaria?, Jacob of Bulgaria?, Eupraxia of Bulgaria?, Vladimir of Bulgaria?[1] և Սիմեոն Առաջին[1] |
Հավատք | քրիստոնեություն |
Չնայած մի շարք ճակատամարտերում անհաջողության մատնվելուն՝ Բորիս Առաջինի իշխանությունը նշանավորվել է այնպիսի նշանակալից իրադարձություններով, որոնք վճռական դեր են խաղացել ոչ միայն Բուլղարիայի, այլև ամբողջ Եվրոպայի պատմության մեջ։ Նա է իրականացրել Բուլղարիայի քրիստոնեացումը, որով վերջ է դրվել հեթանոսությանը։ Լինելով հմուտ դիվանագետ՝ Բորիս Առաջինը հաջողությամբ օգտագործել է Կոստանդնուպոլսի էկումենիկ պատրիարքության և պապականության միջև առաջ եկած հակասությունները, որպեսզի ապահովի բուլղարական եկեղեցու ինքնավարությունը՝ դրանով իսկ ցրելով բուլղար ազնվականության մտահոգությունները Բուլղարիայի ներքին գործերին Բյուզանդիայի խառնվելու առնչությամբ։
885 թվականին, երբ սուրբ Կյուրեղի ու Մեթոդիոսի (Կիրիլի ու Մեթոդիի) աշակերտները վտարվել են Մեծ Մորավիայից, Բորիս Առաջինը նրանց ապաստան է տվել իր մայրաքաղաքում, հնարավոր ամեն կերպ աջակցել, որ ստեղծեն բուլղարական գիրն ու գրականությունը։
889 թվականին Բորիս Առաջինը վանք է մտել՝ գահը հանձնելով ավագ որդուն՝ Վլադիմիր Ռասատեին, որը փորձել է վերականգնել հեթանոսությունը[6][7]։ Բորիսը լքել է վանքը, գահընկեց արել խռովարարների առաջնորդ դարձած ավագ որդուն, 893 թվականին կուրացրել նրան[8][9], այնուհետև հրավիրել է եկեղեցական-ժողովրդական ժողով, որն ընդունել է հետևյալ կարևոր որոշումները. պետության և եկեղեցու պաշտոնական լեզուն դարձնել բուլղարերենը՝ հունարենի փոխարեն, մայրաքաղաքը խռովարար Պլիսկայից տեղափոխել Պրեսլավ, գահ բարձրացնել Սիմեոն Առաջինին[2][10][11]։
Առավել տարածված և ընդունելի է համարվում այն վարկածը, որ Բորիս անունը թուրքական ծագում ունի[12][13][14]։ Քրիստոնեությունը պաշտոնապես ընդունելուց հետո Բորիսն ստացել է քրիստոնեական Միքայել (Միխայիլ) անունը։ Պատմագիտական ուսումնասիրություններում նրան երբեմն անվանում են Բորիս-Միխայիլ կամ Բորիս-Միքայել։
Բորիսի տիտղոսի ստույգ, ճշմարիտ վկայությունները նրանից մնացած կնիքներն են և Բալշում (ներկայումս գտնվում է Ալբանիայի կազմում) ու Վառնայում գտնված արձանագրությունները, որոնցում նա նշվում է որպես Բուլղարիայի արքոնտ, այսինքն՝ կառավարիչ, իշխան (Кнѧзъ, Bulg.).[15]: Բուլղարական սկզբնաղբյուրներում Բորիս Առաջինը սկզբնական շրջանում հիշատակվում է որպես «կնյազ», երբեմն էլ՝ «ցար» ("Царъ", Bulg.), բուլղարական երկրորդ թագավորության շրջանում՝ «ցար»[16]։
Ժամանակակից պատմագրության մեջ Բորիսը զանազան տիտղոսներով է հիշատակվում։ Պատմաբաններից շատերը գտնում են, որ նա քրիստոնեություն ընդունելուց հետո փոխել է իր տիտղոսը. նախքան մկրտվելը կրելիս է եղել խան[17] կամ «կանասուբիգի» տիտղոսը[18][19], իսկ մկրտվելուց հետո՝ «կնյազ» տիտղոսը[20]։ Մեկ այլ տեսության համաձայն՝ «կնյազ» տիտղոսը բուլղարացի իշխողները կիրառել են բուլղարական պետության հիմնադիր համարվող Ասպարուխի իշխանության ժամանակներից սկսած[21]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.