Բուսական թեյեր
From Wikipedia, the free encyclopedia
Բուսական թեյեր, ավելի քիչ տարածված անվանումներն են դեղաբույսային թեյեր և բուսական ծագմամբ թեյեր (Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ –ում`/tɪˈzɑːn/), մրգային թեյեր, որոնք պատրաստվում են համեմունքների, մրգերի, բուսական նյութերի տաք ջրում վերամշակելու (թրմելու) եղանակով։ Բուժիչ և բույսերով թեյերից Հայաստանում հայտնի է նանայի,Դաղձի,ուրցի, մասուրի թեյերը[1]։Դրանք սովորաբար իրենց մեջ կոֆեին չեն պարունակում[2] : Թեյի արտադրության մեջ հաճախ շփոթությամբ օգտագործվում է մրգային թեյ տերմինը, որը իրականում վերաբերում է պտուղներով համեմված անուշահոտ սև թեյին, այլ ոչ թե մրգային թեյին։ Բուսական թեյերը և մրգային թեյերը չպետք է շփոթել իսկական թեյերի հետ (օրինակ, սև, կանաչ, սպիտակ, դեղին), որոնք պատրաստվում են դեղաբուսային թեյի տերևներից) ինչպես նաև կոֆեինի թեյից, որտեղ կոֆեինի բաղադրիչը հանված է։ Ինչպես իսկական թեյերից պատրաստված ըմպելիքները, բուսական թեյերը նույնպես կարող են մատուցվել տաք կամ սառը վիճակում։ Այդ մասին վկայող փաստաթղթեր են գտնվել հին Եգիպտոսում և հին Չինաստանում, որոնցում հիմնականում քննարկվում են բուսական թեյերի օգտագործման տեխնիկան։ Չինացիների շրջանում այն առավել հայտնի էր որպես լայան քա (liang cha) (Chinese: 涼茶, pinyin: liáng chá; Jyutping: loeng4 caa4).