From Wikipedia, the free encyclopedia
Բուրդալու (ֆր.՝ bourdalou), երկարավուն, մեկ բռնակով միզելու համար նախատեսված կանացի տակադիր անոթ (միզանոթ), ձևով հիշեցնում է սոուսի աման։ 17-18-րդ դարերի Ֆրանսիական կենցաղային իր[1][2][3][4]։
Բուրդալուն սովորաբար պատրաստում էին հախճապակուց կամ ճենապակուց[1][2]։ Որպես կանոն, իրը զարդարվում էր նրբաճաշակ նկարներով[1]։ Հաճախ բուրդալուի հատակին պատկերվում էին 18-րդ դարի բարքերին համապատասխան երկիմաստ նկարներ կամ տեքստեր[2]։ Օրինակ՝ Պետերգոֆի պալատի հավաքածուի բուրդալուի հատակին աչք է նկարված, և ֆրանսերեն գրված է՝ «Չարաճճի, նա քեզ տեսնում է»[2]։
Ամենավաղ հիշատակվող բուրդալուները թվագրված է 18-րդ դարի առաջին տասնամյակով։ Ըստ ավանդության անվանումը ծագել է ֆրանսիացի քարոզիչ Լուի Բուրդալուի անունից, որը Լյուդովիկոս XIV-ի օրոք հայտնի էր իր երկար քարոզներով։ Նրա քարոզներին գնալուց տիկնայք ստիպված «ցերեկային անոթներ» էին վերցնում իրենց հետ[1][2][3]։
Բուրդալու օգտագործում էին բարձր հասարակության կանայք, երկար ճանապարհորդությունների կամ այցելությունների ժամանակ[2][4]։ Աղախինները պարապում էին, թե ինչպես տիրուհու փեշի տակ մտցնեն բուրդալուն (այն ժամանակ վարտիքներ չէին օգտագործում)։ Անոթի մի կողմից բարձրացրած շուրթը և մյուս կողմից բռնակը հնարավորություն էին տալիս կնոջ օգտագործել բուրդալուն առանց կողմնակի օգնության, կանգնած վիճակում[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.