Սոուս
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Սոուս, թանձրուկ, բովիճայք, (ֆր.՝ sauce՝ լցնել), հեղուկ համեմունք, որն ավելացնում են գլխավոր ճաշատեսակին կամ խավարտին։ Սոուսները սննդատեսակներին տալիս են առավել արտահայտիչ համուհոտ և բարձրացնում են դրանց կալորիականությունը։ Շատ սոուսներ պարունակում են համեմունքներ և համային հավելումներ, որոնք մարդու օրգանիզմի վրա, մասնավորապես մարսողական օրգանների, թողնում են գրգռիչ ազդեցություն։

սոուսները հրամցվում են նաև քաղցր, կիսաթթվաշ ուտեստներին, օրինակ թթվասերին, կիսահեղուկ կիսելին, տապակած պանրիկներին, օլադիին։

Սոուսները ոչ միայն հրամցնում են պատրաստի ճաշատեսակների հետ, այլև օգտագործում են դրանց պատրաստման ժամանակ։ Զանազան սննդատեսակներ տապակում են կամ թխում սոուսների հետ միասին։ Սոուսների հյուրասիրման համար գոյություն ունեն հատուկ անոթներ, որոնք կոչվում են սոուսամաններ։
Ամենալայն տարածում ունեցող սոուսներից են՝ կետչուպը, մայոնեզը, սոյայի սուսը, բեշամելը, տղեմալին, սացիբելին, սալսան, ձկնային սոուս, սխտորի սոուսը, սնկային սոուսը, տարտարը և այլն։
Բառացի «սոուս» եզրույթը առաջացել է լատին․՝ salsus՝ «աղ ավելացված» (այստեղից էլ «սալսա»)[1] բառից։ Անտիկ Հռոմի դարաշարջանին է վերաբերում գարումը, առաջին սոուսներից մեկը, որը մեծ ճանաչում է գտել աշխարհում։
Remove ads
Սոուսների դասակարգում
Բոլոր սոուսները կազմված են հեղուկ հիմքից և հավելումից, որի մեջ մտնում են զանազան մթերքներ և համեմունքներ։ Այն սոուսը, որը պատրաստված է հիմնականում հեղուկ մասի գերակշռությամբ և չափազանց քիչ այլ սննդատեսակների հավելումով, անվանում են հիմնական: Իսկ այն սոուսները, որոնց պատրաստման հիմքում գերակշիռ մասը կազմում են հավելումները, կոչվում են հավելումներով:
Ըստ հավելումների բնույթի, բոլոր սուսները բաժանվում են երկու գլխավոր խմբի՝ ալյուրով և առանց ալյուրի պատրաստածներ։
Հեղուկ հիմքով սոուսներ
Ըստ ջերմային ռեժիմի
Ջերմաստիճանից կախված սոուսները լինում են.
- տաք՝ հրամցվում են տաք ճաշատեսակների հետ
- սառը՝ հրամցվում են և՛ սառը ճաշատեսակների, և՛ տաք ճաշատեսակների հետ
Ըստ նշանակության

Հրամցվում են.
- մսի հետ
- ձկան հետ
- թռչնամսի հետ
- մակարոնեղենի հետ
- բանջարեղենի հետ
- ձավարեղեն հետ
- քաղցր ճաշատեսակների հետ
- աղցանների հետ
Ըստ կազմության
- հեղուկ (հեղուկ թթվասերի խտության)՝ ուղղակի հավելման և շոգեխաշման համար
- միջին թանձրության (թանձր թթվասերի խտության)՝ թխման և բանջարեղենային ճաշատեսակների հավելման համար
- թանձր (սպիտակաձավարի շիլայի խտության)՝ լցոնման և հավելման համար
Քաղցր սոուսներ
Առանձին խումբ են կազմում քաղցր սոուսները, որոնք պատրաստում են զանազան մրգահատապտղային հիմքով, հյութերով, կաթով, կարմիր գինով։ Որպես հավելանյութեր են ծառայում շաքարը, վանիլինը, շոկոլադը, կակաոն։ Որպես թանձրացնող միջոց այս սոուսների պատրաստման համար կիրառվում են կարտոֆիլի, եգիպտացորենի օսլաներ, որոշ սոուսների համար էլ ուղղակի ցորենի ալյուր։
Remove ads
Հիմնական սոուսներ

Հիմնական սոուսները պատրաստում են հատուկ տեխնոլոգիայով՝ որոշակի հեղուկ հիմքի հիման վրա։ Այստեղ նվազագույնի է հասցված հավելանյութ սննդատեսակների և բաղադրիչների ավելացումը։
Ֆրանսիական հիմնական սոուսների թվին են պատկանում.
- էսպանիոլ (հիմնականում շագանակագույն սոուս), պատրաստվում է ռուով և մսային խիտ արգանակով
- վելուտե (հիմնականում սպիտակ սոուս), պատրաստվում է ոսկեգույն ռուով և հավի, ձկան կամ տավարի մսան արգանակներից
- բեշամել (հիմնականում կաթնային սոուս), պատրաստվում է սպիտակ ռուով և կաթով
- հոլանդական սոուս, պատրաստվում է շոգիի վրա ձվի դեղնուցով և կարագով
Remove ads
Սոուսների բազմազանություն
Հավելումով սոուսներ
Հավելումային սոուսները պատրաստվում են հենքային սոուսների և այլ բաղադրիչների հավելումով։

Չնայած հոլանդական սոուսը ավանդաբար հրամցնում է բանջարեղենի (մասնավորապես ծնեբեկի) և Բենեդիկտի ձվերի հետ, բայցևայնպես այն տալիս են նաև ձկան և սթեյքի հետ։ Դրա տարատեսակներն են.
- բեարնեզի սոուս
- շորոն
- դիժոնյան սոուս
Ձկան, թռչնամսի և տավարի մսի հետ հրամցնում են ներքոհիշյալ սոուսները.
- ալլեմանդ
- կապեր
- սնկի սոուս
- պուլետ
- ռույ
Բեշամտել սոուսը հաճախ օգտագործում են մակարոնեղենի պատրաստման, (օրինակ, լազանիա), սուֆլեի և բանջարեղենային ճաշատեսակների պատրաստման համար.
- սուբիզ
- ավրորա
- մորնեյ

Էսպանիոլ սոուսից ստանում են ներքոհիշյալ տարատեսակները, որոնք հիմնականում հրամցվուն եմ մսի հետ.
- դեմիգլաս
- որսորդական սոուս
- աֆրիկյան սոուս
- ժյու
- պերիգյո
- Ռոբերտ
Կարագի հենքով սոուսներ
Յուղային սոուսներ

Յուղային սոուսների պատրաստման հիմնական բաղադրիչը համարվում է սերուցքային կարագը։ Այսպիսիսոուսները լավագույն համապատասխանում են մսային ուտեստներին և ծովամթերքին։ Այսպիսիսոուսներից են.
- մենիեր
- սպիտակ կարագ
- գետնընկույզի սոուս
- «Կաֆե դը Պարի»
Յուղային խառնուրդներ
Յուղային խառնուրդները իրենցից ներկայացնում են փափկեցված սերուցքային կարագ, որի մեջ ավելացված են կանաչեղեն, մանանեխ, պանիր և զանազան համեմունքներ։ Հարելուց հետո այս սոուսը սառեցնում են սառնարաններում։ Երբեմն այս սոուսներին ավելացնում են կիտրոնի հյութ։ Դեռևս թանձր վիճակում գտնվող յուղային խառնուրդը խոհարարական պարկի մեջ են լցնում, հատուկ ձևավորումով անցքով սրսկում հարթ մակերեսի վրա ու նոր տեղավորում սառնարան։ Կամ էլ լցնում են ձևավոր կաղապարների մեջ և նոր սառեցնում։
Բուսական յուղերով սոուսներ
Էմուլսիոն սոուսներ
Էմուլսիոն տիպի սոուսները պատրաստվում են հիմնականում բուսական յուղով և ձվով։ Որպեսզի դեղնուցը չառանձնանա յուղից, պետք է հատուկ ջերմաստիճանային պայմաններ ապահովել. երբեք չպետք է սոուսի ջերմաստիճանը բարձր լինի 60 °C-ից։ Սառը էմուլսիոն սոուսները լավագույնս համապատասխանում են աղցանների, սենդվիչների, մսային ճաշատեսակների հետ։ Այսպիսի սոուսներից են.
- մայոնեզ
- այոլի
- ռեմուլադ
- տարտար
Դրեսինգներ
Աղցանային հավելումները կամ դրեսինգները օգտագործվուն են աղցանների մեջ՝ լրացուցիչ համուհոտ և կպչունողականություն տալու նպատակով։ Դրեսինգների հիմքը հանդիսանում են բուսական յուղերը կամ կաթնաթթվային սննդատեսակները (թթվասեր, սերուցք, մածուն)։ Դրանց մեջ ավելացնում են կիտրոնի հյութ, քացախ, մանանեխ, կանաչի և այլ համեմունքներ։ Այսպիսի սոուսներից են.
- վինեգրետային դրեսինգ
- հազարավոր կղզիների սոուս
- իտալական դրեսինգ
Մանրած բաղադրիչներով սոուսներ

Այսպիսի սոուսները կարող են լինել ինչպես մանրած մրգերի, բանջարեղենների և կանաչիների հավելմամբ, այնպես էլ մսային ֆարշի կամ սնկի հավելմաբ։ Սրանց կիրառության սահմանները բավականին ընդգրկուն են։ Օգտագործում են մակարոնեղենի, մսային ուտեստների և սենդվիչների հետ։ Այսպիսի սուսներից են համարվում.
Կծու սոուսներ
Կծու սոուսների կարևորագույն բաղադրիչը համաչվում է կարմիր կծու չիլի պղպեղը և այլ կծու բաղադրիչները՝ կծվիչը, սև պղպեղը։ Կծու սոուսները երբեմն օգտագործում են մարինացման նպատակով։ Տարատեսակներից են.

Ասիական սոուսներ
Քաղցր սոուսներ

Քաղցր սոուսները ծառայում են աղանդերի զարդարման համար, ինչպես նաև դրանց այլ համուհոտ ապահովելու նպատակով։ Մի շարք մրգային սոուսներ հրամցվում են նաև մսի և թռչնամսի հետ։ Հայտնի քաղցր սոուսներից են.
- շոկոլադի սոուս
- կարամելի սոուս
- վանիլինի սոուս
- անգլիական կրեմ
- խնձորի պյուրե
- ափվելկրեն
- լոռամրգու սոուս
- սալորի սոուս
- նառշառապ

Այլ սոուսներ
- կամբերլենդ
- մոստարդա
- վուստերյան սոուս
- անանուխի սոուս
- ժաժիկ
- սխտորի սոուս
- չիմիչուրի
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads