Բուրջ Խալիֆա
From Wikipedia, the free encyclopedia
Բուրջ Խալիֆա (արաբ․՝ برج خليفة - «Խալիֆայի աշտարակ»), մինչև հունվարի 4, 2010՝ «Բուրջ Դուբայ», երկնաքեր Դուբայում, իր տեսքով նմանվում է պտկաքարի։ Պաշտոնապես բացվել է 2010 թ. հունվարի 4-ին, և վերանվանվել է «Բուրջ Խալիֆա»՝ հարևան Աբու Դաբիի էմիրության շեյխ և Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայանի պատվին։
Արագ փաստեր Բարձրություն, Տեխնիկական պարամետրներ ...
Բուրջ Խալիֆա | |
արաբ․՝ برج خليفة | |
Տեղագրություն | Դուբայ, ԱՄԷ |
Կառուցման ժամանակ | 2004 սեպտեմբերի 21 — 2010 հունվարի 4 |
Բարձրություն | |
---|---|
Ծայրաձող | |
Տանիք | ~828 մ |
Վերջին հարկ | ~624 մ |
Տեխնիկական պարամետրներ | |
Հարկերի թիվ | 163 |
Տարածքը շինության մեջ | 344 000 մ² |
Ճարտարապետ | Skidmore, Owings and Merrill |
Տեղեկություններ Emporis կայքում | |
Տեղեկություններ SkyscraperPage կայքում |
Փակել
Նախապես բացումը պլանավորված էր կատարել 2009-ի սեպտեմբերի 9-ին՝ Դուբայի մետրոյի բացման հետ միաժամանակ, բայց բացումը տեղափոխվեց մինչև 2010 թ. հունվարը՝ կառուցողների ֆինանսական խնդիրների պատճառով։ 2007 թվականի հուլիսից՝ աշխարհի ամենաբարձր շենքն է (բարձրությունն է 828 մետր և ավելի քան 163 հարկ)։