ամերիկացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Բրեդլի Ռեյ Էվանս (անգլ.՝ Bradley Ray "Brad" Evans, ապրիլի 20, 1985[1][2], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, Ֆուտբոլի բարձրագույն լիգա (MLS) «Սիեթլ Սաունդերս» ակումբի և ԱՄՆ-ի հավաքականի կիսապաշտպան։
Անձնական տվյալներ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԱՄՆ | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 20, 1985[1][2] (39 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Ֆինիքս, Արիզոնա, ԱՄՆ | |||||||||||
Հասակ | 185 սմ | |||||||||||
Քաշ | 77 կգ | |||||||||||
Դիրք | կիսապաշպան | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | ԱՄՆ Սիեթլ Սաունդերս | |||||||||||
Համար | 3 | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
2003 թվականին տեղափոխվեց Իրվայնի Կալիֆոռնիական համալսարան[3][4] և ուսման ժամանակ հանդես է եկել իր ֆուտբոլային թիմին ուսումնական հաստատությունում։ 4 տարում խփել է 31 գոլ և եղել է ակումբի լիդեր հավաքելով միավորներ։ Ուսման ժամանակ հանդես է եկել PDL լիգայի «Օրինդժ Կաունտի Բլյու Ստար» ակումբում։
2007 թվականին Բրեդը սուպերդրաֆտում ընտրվեց «Կոլամբուս Կրյում» ակումբի կողմից[5]։ Ապրիլի 7-ին Էվանսը խաղացել է «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի դեմ և առաջնելույթ է կատարել Ֆուտբոլի բարձրագույն լիգայում (MLS)[6]։ Առաջին անգամ «Կրյու» ակումբում խաղացել է 3 անգամ և վնասվածք ստացել[7]։ 2008 թվականին Բրեդը օգնեց հաղթել MLS գավաթը և նվաճել է MLS Supporters’ Shield։
2009 թվականին «Կրյու» ակումբի մարզիչ՝ Զիգի Շմիտը գլխավորեց «Սիեթլ Սաունդերս» և հրավիրեց Էվանսին իր հետ[8]։ Մարտի 20-ին «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի դեմ մրցախաղում Բրեդն առաջնելույթ է կատարել իր նոր ակումբում[9]։ Առաջին սեզոնում Էվանսը օգնեց «Սաունդերս»-ին երկու անգամ հաղթել Լամարա Խատան գավաթը։
2005 թվականին Բրեդը ԱՄՆ-ի հավաքականի երիտասարդական ակումբում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությունում Նիդերլանդներում[10][11]։ Մրցույթում նա խաղացել է Գերմանիայի և Եգիպտոսի դեմ[12][13]։
2009 թվականին Էվանսը հայտնվեց ԱՄՆ-ի հավաքականի հայտում, որպեսզի մասնակցի ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթում։ Հուլիսի 5-ին գավաթի խաղում Գրենադայի ֆուտբոլի ազգային հավաքական դեմ որտեղ առաջնելույթ է կատարել ազգային ակումբում[14]։Նա նույնպես մասնակցեց Պանամայի ֆուտբոլի ազգային հավաքական[15], Հայիթիի ֆուտբոլի ազգային հավաքականի[16] ակումբների դեմ և նվաճել բրոնզե մեդալ։
Հունիսի 7-ին 2013 թվականին ընտրողական Չեմպիոնների խաղում Ճամայկայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ որտեղ խփել է իր առաջին գոլն ազգային թիմի կազմում[17]։
2015 թվականին Բրեդը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2015-ում։ Մրցախաղում նա խաղացել է Հայիթիի ֆուտբոլի ազգային հավաքականի[18], Հոնդուրասի ֆուտբոլի ազգային հավաքականի[19], Ճամայկայի ֆուտբոլի ազգային հավաքականի[20] և Կուբայի ֆուտբոլի ազգային հավաքականի[21] ակումբների դեմ։
Բրեդը մեծացել է իր եղբոր և երկու քույրերի հետ։ Նա սովորել է Մաունտին Պոյնտ միջնակարգ դպրոցում և խաղացել է դպրոցի ֆուտբոլային ակումբում։ 4 տարում Էվանսը խփել է 54 գոլ։ Բրեդն ամուսնած է, նաև «Լիվերպուլ ՖԱ»-ի և Զինեդին Զիդանի երկրպագուն է[22]։
# | Տարեթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցույթ |
---|---|---|---|---|---|---|
01. | 7 июля 2013 | Ինդեպենդենս Պարկ, Քինգստոն, Ճամայկա | Ճամայկայի ֆուտբոլի ազգային հավաքական | 1։2 | 1։2 | Աշխարի առաջնություն 2014 որակավորում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.