ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Բրիանա Նիկոլ Հոուի (անգլ.՝ Brianne Nicole Howey, մայիսի 24, 1989[1], La Cañada Flintridge, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Պարբերաբար մասնակցություն է ունեցել Fox հեռուստաընկերության հեռարձակված գերբնական սարսափ ժանրի «Էքզորցիստ» (2016) և թրիլեր ժանրի «Վերածնունդ» հեռուստասերիալներում, ներկայումս պարբերաբար հանդես է գալիս The CW հեռուստաալիքով հեռարձակվող «Բեթվումեն» սուպերհերոսային դրամա հեռուստասերիալում (2019–ներկա)։ Նեթֆլիքսով հեռարձակվող «Ջինի և Ջորջիա» հեռուստասերիալում կատարել է գլխավոր դեր մինչև 2021 թվականը։
Բրիանա Հոուի | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 24, 1989[1] (35 տարեկան) |
Ծննդավայր՝ | La Cañada Flintridge, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
IMDb։ | ID 3526370 |
Մեծացել է Կալիֆոռնիայի Պասադենա քաղաքում, ընտանիքի հինգ երեխաներից ավագն է[2]։ Սովորել է Պասադենայի աղջիկների համար նախատեսված ավագ կաթոլիկ դպրոցում[3], որտեղ էլ միացել է իմպրովիզացիոն թատրոնի թիմին[4]։ Շարունակել է իր թատերական կրթությունը և սովորել է թատերական արվեստ Նյու Յորքի Տիշ արվեստների դպրոցում[2]։ Ուսանողական տարիներին նա սկսել է նկարահանվել «Խնջույքային ծառայություններ» (2008), «Համապատասխան սեռ» (2009) և «Արգելված հնարքներ» (2010) կարճամետրաժ ֆիլմերում[5]։
Նրա առաջին գլխավոր դերը եղել է «90210» հեռուստասերիալում, որտեղ կատարել է Սթեյսիի դերը՝ շարունակելով սովորել Նյու Յուրքում։ 2010 թվականին ավարտելուց հետո հաջողված կերպով անցել է առաջին լսումները և կատարել իր առաջնաելույթը «90210» հեռուստասերիալում[4][5]։ 2013 թվականին դերակատարում է ունեցել «Սահմռկեցուցիչ հեքիաթներ» հեռուստասերիալում[5]։
2014 թվականին Ջեյսոն Բեյթմենի հետ դերակատարում է ունեցել կատակերգական «Անտանելի ղեկավարներ» ֆիլմում, որտեղ կատարել է Քենդիի դերը[2]։ 2015 թվականին տեղափոխվել է Լոնդոն իր առաջին պարբերաբար դերի համար, որը կատարել է «Ես ապրում եմ Լոնդոնում» բրիտանական հեռուստասերիալում[6]։ 2016 թվականին ստացել է Քեթ Ռեյնսի դերը «Էքզորցիստ» հեռուստասերիալում, հայտնվել է Հաննա Կասուլկայի կատարած դիվահարված աղջկա քրոջ դերը[7]։ 2019 թվականին կատարել է Շաունա Բաբքոքի դերը «Վերածնունդ» հեռուստասերիալում[8]։ Նույն տարում նկարահանվել է «Գումարած մեկ» ռոմանտիկ կատակերգությունում[9]։
Ուշադրություն է գրավել Նեթֆլիքսի հեռարձակած «Ջինի և Ջորջիա» հեռուստասերիալում կատարած Ջորջիայի դերով[10]։ Հեռուստասերիալը հեռարձակվել է 2021 թվականի փետրվարի 24-ին[11] և շատ արագ դարձել է հանրաճանաչ, ունենալով 52 միլիոն բաժանորդ Նեթֆլիքս հարթակում[12]։ 2021 թվականի ապրիլի 19-ին հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով[12]։
Տարի | Վերնագիր | Դեր | Նշում |
---|---|---|---|
2008 | Արգելված հնարք | Ջես Ռամսի | Կարճամետրաժ |
2009 | Համապատասխան սեռ | Էմիլի Ջիվնս | Կարճամետրաժ |
2010 | Մեծն Բելլը և Բիլ Սլեյթրը | Բել Սլաթեր | Կարճամետրաժ |
2010 | Խնջույքային ծառայություններ | Քլեր | Կարճամետրաժ |
2011 | Փոքրիկ Ռութը | Սանդրա Ջոնսոն | Կարճամետրաժ |
2013 | Ետևում նստած վարորդը | Երեխաներ առևանգող | Կարճամետրաժ |
2014 | ETXR | Սեսե | |
2014 | Վտանգավոր կրունկների վրա | Լիզի | Կարճամետրաժ |
2014 | Անտանելի ղեկավարները | Քենդի | |
2015 | Մրգային հետախույզ | Բրուսելիա Սփրոութ | Կարճամետրաժ |
2016 | Սուպեր Նովաս | Թիֆանի | |
2016 | Հայտնի | Թարա Դանելլի | |
2016 | Միայնակ կետը | Քոֆի Շոփի Հիփսթեր | |
2016 | XOXO | Դարլա | |
2017 | Ժամանակի ծուղակ | Ջեքի | |
2017 | Շոու բիզնես | Աշլի | Կարճամետրաժ |
2018 | Փոքրիկ լրբեր | Սառա Ռիխտեր | |
2019 | Գումարած մեկ[9] | Ջես Ռամսի |
Տարի | Անվանում | Դեր | Նշում |
---|---|---|---|
2010 | 90210[4][5] | Սթեյսի | Էպիզոդ՝ «Ամուրիները» |
2011 | Ծովային ոստիկանություն։
Հատուկ ջոկատ |
Ավագ դպրոցի աղջիկ | Էպիզոդ՝ «Անհամբեր» |
2011–2012 | Ավելի վատ էլ է եղել | Էմիլի | 2 էպիզոդ |
2012 | Վրեժ | Եվա | 3 էպիզոդ |
2013 | Հայրիկ | Սուսի Քեթլ | Էպիզոդ՝ «Ես այդ տղան չեմ» |
2013 | Սահմռկեցուցիչ հեքիաթներ | Սյուզան | Էպիզոդ՝ «Խայթոց» |
2013 | Կարմիր վախ | Օդրի Սթոուն | 8 էպիզոդ |
2013 | Մտածել ինչպես հանցագործ | Հեզեր Քլարկ | 2 էպիզոդ |
2014 | Զոյի Հարթը հարավային նահանգից | Լուլաբելլա | Էպիզոդ՝ «Ավելի լավ մարդ» |
2014 | Սոցիոպատ | Ուիթնի Թեյլորև | 4 էպիզոդ |
2014 | Խաղատուն | Սեսիլիա | Էպիզոդ՝ «Բոսեֆուսը և Կատվաձուկը» |
2015 | Ճիչերի թագուհիները | Մելանի Դորկուս | 2 էպիզոդ |
2015 | Հավայի 5.0 | Լիա | Էպիզոդ՝ «Na Pilikua Nui» |
2016 | Տարօրինակ զույգ | Էլիսոն | Էպիզոդ՝ «Այստեղից դեպի հասունություն» |
2016–2017 | Էքզորցիստ | Քեթ Ռենս | 11 էպիզոդ |
2015–2017 | Ես ապրում եմ մոդելների հետ | Սքարլեթ | 11 էպիզոդ |
2017 | Ես այստեղ մահանում եմ | Կայ | 3 էպիզոդ |
2019–2019 | Բեթվումեն | Ռեյգան | 4 էպիզոդ |
2019 | Վերածնունդ | Շաունա Բաբքոք | 10 էպիզոդ |
2019 | Տիկնիկի դեմք | Էլիսոն Բի | 6 էպիզոդ |
2021 - ներկա | Ջինի և Ջորջիա | Ջորջիա Միլլեր | Գլխավոր դեր (10 էպիզոդ) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.