Բրիգադա (սերիալ)
From Wikipedia, the free encyclopedia
«Բրիգադա» (ռուս.՝ Бригада), 2002 թվականին ռուսական «Ավատար Ֆիլմ» կինոընկերության կողմից նկարահանված քրեական դրամա ժանրի բազմասերիանոց գեղարվեստական կինոնկար։ Ցուցադրվելուց հետո ունեցել է մեծ հաջողություն՝ արժանանալով չափազանց մեծ ուշադրության և դրական ու բացասական արձագանքների։
Բրիգադա Бригада | |
---|---|
Ժանր | Կրիմինալ դրամա |
Թեմա | կազմակերպված հանցագործություն |
Երկիր | Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսեյ Սիդորով |
Գլխավոր դերերում | Սերգեյ Բեզռուկով, Դմիտրի Դյուժև, Պավել Մայկով, Վլադիմիր Վդովիչենկով, Եկատերինա Գուսևա, Անդրեյ Պանին և Սերգեյ Ապրելսկիյ |
Պրոդյուսեր | Վալերի Տոդորովսկի, Ալեքսանդր Ակոպով, Ալեքսանդր Ինշակով և Անատոլի Սիվուշով |
Սցենարիստ | Ալեքսեյ Սիդորով, Իգոր Պորուբլև և Ալեքսանդր Վելեդինսկի |
Օպերատոր | Յուրի Ռայսկի |
Երաժշտություն | Ալեքսեյ Շելիպին |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 15 |
Էկրաններին է | սեպտեմբերի 23, 2002-ից 2002-ը |
Հեռուստաալիք | Ռոսիա 1 ՌԵՆ ՏՎ ՆՏՎ ICTV 1+1 ՆՏՆ Ինտեր 8-րդ ալիք |
Բաղկացած է 15 մասից, իսկ գործողությունները ծավալվում են 1989 թվականից մինչև 2000 թվականը՝ չորս առանցքային կերպարների՝ մանկության ընկերներ Ալեքսանդր «Սաշա» Բելովի (Սերգեյ Բեզռուկով), Կոսմոս Խոլմոգորովի (Դմիտրի Դյուժև), Վալերի Ֆիլատովի (Վլադիմիր Վդովիչենկով) և Վիտյա Պչոլկինի (Պավել Մայկով) շուրջ, ովքեր Բելովի գլխավորությամբ ձևավորում են հանցավոր խմբավորում՝ այն անվանելով «Բրիգադա»։
Ֆիլմը դարձավ Ալեքսեյ Սիդորովի ռեժիսորական դեբյուտը և գլխավոր դերակատարներներին մեծ ճանաչում բերեց։ Ֆիլմում երկրորդական դերակատարներ են եղել ավագ սերնդի «աստղերը»։
«Բրիգադան» համարվում է «ռուսական ավազակային առասպել»։ Ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովի խոսքերով իր համար որպես կողմնորոշիչներ ծառայեցին այնպիսի դասական ֆիլմեր, ինչպիսիք են «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», սակայն առաջին հերթին 1932 թվականին նկարահանված «Սպիով դեմքը» ֆիլմը[1]։