Բրիստոլի ծոց
From Wikipedia, the free encyclopedia
Բրիստոլի ծոց կամ Բրիստոլի ջրանցք (անգլ.՝ Bristol Channel[1], վալլիերեն՝ Môr Hafren), Ատլանտյան օվկիանոսի ծոց Մեծ Բրիտանիայի հարավարևմտյան ափերի մոտ։ Երկարությունը 230 կմ է, լայնությունը մուտքի մոտ՝ 126 կմ, խորությունը՝ 50 մ։ Ձգվում է Սևեռնի գետաբերանից մինչև Կելտական ծով՝ Հարավային Ուելսը բաժանելով անգլիական Սոմերսեթ և Դևոն կոմսություններից։ Գագաթում փոխվում է Սևեռն գետի էստուարիայի։ Անվանումը կապված է անգլիական Բրիստոլ նավահանգստային քաղաքի հետ[2]։
Արագ փաստեր Բրիստոլի ծոց, Տեսակ ...
Բրիստոլի ծոց | |
---|---|
Տեսակ | ջրանցք |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Վարչատարածք | Սոմերսեթ, Դևոն և South Wales? |
Մասն է | Հյուսիսային Ատլանտիկա |
Հոսող հոսքեր | River Tawe?, River Neath?, River Ely?, Rhymney River?, River Ogmore?, River Axe?, River Brue?, Clyne River?, River Afan?, River Banwell?, River Heddon?, River Horner?, Washford River?, River Thaw?, River Holford?, East Lyn River?, Սևերն, Usk? և Էյվոն |
Փակել
Հիմնական նավահանգիստներն են Բրիստոլը, Կարդիֆը և Նյուպորտը[3]։
Արևելքից ծովածոցի մուտքի մոտ է գտնվում Մեծ նավամատույցը (անգլ.՝ Weston-super-Mare Grand Pier):
Բրիստոլի ծոցի ափամերձ ընդարձակ տարածքների ազգային պարկի կարգավիճակ է շնորհվել։