պորտուգալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Բրունու Միգել Սեմեդո Վարելա (պորտ.՝ Bruno Miguel Semedo Varela, նոյեմբերի 4, 1994[1][2], Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Վիտորիա» ֆուտբոլային ակումբի դարպասապահ։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի մասնակից։
Բրունու Վարելա պորտ.՝ Bruno Varela | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Պորտուգալիա և Կաբո Վերդե | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 4, 1994[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա | ||
Հասակ | 191 սանտիմետր | ||
Քաշ | 84 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վարելան մայրաքաղաքային «Բենֆիկա» ակումբի սան է։ 2012 թվականի սեպտեմբերի 22-ին «Ավեսի» դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա լիգայի պահեստայինների թիմում[3]։ 2016 թվականի սկզբին Բրունուն վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Ռեալ Վալյադոլիդ»։ Հունիսի 4-ին «Մալյորկայի» դեմ խաղում նորամուտն է նշել Սեգունդա Դիվիզիոնում[4]։
Նույն թվականի ամռանը պայմանագիրը «Բենֆիկայի» հետ ավարտվել է, և Վարելան ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Վիտորիային»։ Օգոստոսի 21-ին Բրունուն իր նորամուտն է նշել Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունում իր նախկին ակումբի՝ «Բենֆիկայի» դեմ խաղում[5]։
2017 թվականի ամռանը Բրունուն վերադարձել է «Բենֆիկա»՝ փոխարինելով «Մանչեսթեր Սիթի» տեղափոխված Էդերսոն Մորաեսին[6]։ Օգոստոսի 5-ին Պորտուգալիայի Սուպերգավաթի «Վիտորիա Գիմարաշի» դեմ խաղում նորամուտն է նշել հիմնական թիմի կազմում[7], նաև նվաճել է իր առաջին գավաթը ակումբային մակարդակում։
2019 թվականի հունվարին վարձավճարով տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»[8]։
2012 թվականին Բրունուն Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Էստոնիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում եղել է պահեստային և խաղադաշտ դուրս չի եկել։
2013 թվականին Վարելան երկրորդ անգամ է մասնակցել Լիտվայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում հանդիպումներ է անցկացրել Իսպանիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականի[9], Նիդերլանդների[10], Լիտվիայի[11] և Սերբիայի պատանեկան հավաքականների դեմ խաղերում[12]։
Նույն թվականին Վարելան երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Թուրքիայում կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում եղել է պահեստային դարպասապահ և ոչ մի րոպե չի խաղացել։
2016 թվականին Բրունուն Պորտուգալիայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում մասնակցել է Արգենտինայի[13], Հենդուրասի[14], Ալժիրի[15] և Գերմանիայի հավաքականների դեմ հանդիպումներին[16]։
2017 թվականին Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի կազմում Վարելան մասնակցել է Լեհաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում հանդիպումներ է անցկացրել Սերբիայի[17], Իսպանիայի[18] և Մակեդոնիայի թիմերի դեմ խաղերում[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.