Գալապագոսյան պինգվին
From Wikipedia, the free encyclopedia
Գալապագոսյան պինգվին[1][2] (լատին․՝ Spheniscus mendiculus), աչքավոր պինգվիններ։
Գալապագոսյան պինգվին | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Spheniscus mendiculus | |||
Հատուկ պահպանություն | |||
Արեալ | |||
|
Գալապասոսյան պինգվինը յուրահատուկ է պինգվինների մեջ նրանով, որ նրա բնակության վայրը ոչ թե Անտարկտիկայում և ենթաանտարկտիկային շրջաններում է, այլ տեղակայված է Գալապագոսյան կղզիների հասարակածից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռու։ Բնակատեղիում օդի ջերմաստիճանը տատանվում է +18-28°С, ջրինը՝ +22-24°С[3]: Պինգվինների շուրջ 90 %-ը բնակվում է Ֆերնանդինա (Նարբորո) և Իզաբելա կղզիներում[4]։
Մեծահասակները հասնում են մոտ 50 սմ բարձրության և կշռում են մոտ 2.5 կգ։ Հիմնականում սնվում են մանր ձկներով և խեցգետնանմաններով։
Գալապագոսյան պինգվինների գլուխը և մեջքը սև են, կա սպիտակ գույնի գիծ, որ սկսվում է կոկորդից վերև և հասնում աչքերին, առջևից պինգվինները սպիտակ են։ Կտուցը և դրանց վերին հատվածը սև են, կտուցի ներքևի հատվածը և աչքերի շրջանի մաշկը՝ վարդագույն և դեղին։
Թռչունները ձվադրում են հիմնականում 38-ից 40 օր, արուն և էգը հերթականությամբ հետևում են ձվերին։
60-ից 65 օրական հասակում ձագերը դուրս են գալիս ծով հասուն թռչունների հետ։ Գալապագոսյան պինգվինները բույն են դնում ջրի մոտ։
Նրանց թիվը գնահատվում է 1500-ից 2000 հասուն թռչուն։