From Wikipedia, the free encyclopedia
Գարուն (էստ․՝ Kevade), էստոնական ֆիլմ, Օսկար Լուտսի համանուն նովելի էկրանավորումը, որին հետագայում հաջորդել են նույն հեղինակի այլ ստեղծագործությունների հիման վրա նկարահանված «Ամառ» և «Աշուն» ֆիլմերը։ Նկարահանվել է 1969 թվականին։
Գարուն էստ․՝ Kevade | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ[1] |
Ժանր | դրամա[1] |
Հիմք | Գարուն |
Թվական | 1969[1] |
Լեզու | էստոներեն[1] և ռուսերեն[1] |
Ռեժիսոր | Արվո Կրուուսեմենտ[1] |
Սցենարի հեղինակ | Օսկար Լուտս[1], Կալյո Կիյսկ[1] և Վոլդեմար Պանսո[1] |
Դերակատարներ | Աարե Լաանեմեմետս, Կալյո Կիյսկ, Լեոնհարդ Մերզին, Riina Hein?, Մարգուս Լեպա, Առնո Լիիվեր, Այն Լուտսեպ և Էնդել Անի |
Երաժշտություն | Վելո Տորմիս |
Պատմվածքի վայր | Էստոնիա |
Կինոընկերություն | Տալլինֆիլմ |
Տևողություն | 84 րոպե |
Postimees օրաթերթի՝ 2012 թ. անցկացված հարցման ժամանակ «Գարուն» ֆիլմը ճանաչվել է հարյուրամյակի (1912-2012) լավագույն էստոնական ֆիլմ[2]։
Գործողությունները կատարվում են Էստոնիայի հարավ-արևմուտքում գտնվող Պաունվեր ծխական կենտրոնում։ Ուսումնական տարին արդեն սկսել է, երբ Պաունվերի ծխական ուսումնարան է գալիս նոր աշակերտ՝ Առնո Տալին, որ դասերը բաց էր թողել հիվանդության պատճառով։ Ուսուցիչ Լաուրը նրան նստեցնում է Յոոսեպ Տոոտսի կողքին, որ անկարգ է, սիրում է հնդկացիների մասին գրքեր ու տարբեր հնարքներ։ Առաջին օրը Առնոն տուն է վերադառնում Տաելեի հետ, ում ագարակն Առնոենց ագարակի կողքին էր։
Տոոտսը հաճախ էր ծաղրուծանակի ենթարկում հատկապես Գեորգ-Ադնիել Կիյրին։ Օրինակ՝ Յոոսեպը Կիյրի նորածին եղբորն անվանում է Կոլոմբուս-Խրիզոստոմուս, երեխայի կնունքի արարողության ժամանակ միացնում է գրամոֆոնն ու անհետանում՝ Կիյրին թողնելով պատասխան տալու անկարգության համար։ Ուսումնարանի պահակը փորձում է ծեծի ու մահակի միջոցով պատժել Տոոտսին, սակայն միայն ուսուցիչ Լաուրին է հաջողվում Տոոտսին համոզել, որ անկարգություններից զերծ մնա։
Ֆիլմում պատկերված է նաև էստոնացի ու գերմանացի երեխաների կռիվներ. գերմանացիները սովորում են ծխական ուսումնարանի հարևանությամբ գտնվող գիմնազիայում։ Մի այդպիսի կռվի ժամանակ Տոոտսի շնորհիվ էստոնացիներին հաջողվում է հաղթել, սակայն Տինիսոնը ծեծ է ուտում։ Վերջինս վրեժ լուծելու համար խորտակում է գերմանացիների լաստանավը, որի միջոցով նրանք անցնում էին գետը։ Լաստանավը խորտակելու համար մեղադրում են եկեղեցու ժամկոչ Կրիստիան Լիբլեին և ուզում են հեռացնել աշխատանքից։ Առնոն կռահում է, որ լաստանավը Տինիսոնն է խորտակել և վերջինիս ստիպում է խոստովանել։ Առնոն գնում է, որ պատմի ճշմարտությունը, սակայն ուսումնարանի միջանցքում հանդիպում է ուսուցիչ Լաուրին, ով, իմանալով պատահածը, ամեն ինչ կարգավորում է այնպես, որ Լիբլեին արդարացնում են, Տինիսոնին չեն հեռացնում դպրոցից, և ոչ ոք չի իմանում, որ Առնոն պատրաստվում էր մատնել Տինիսոնին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.