Էստոներեն

From Wikipedia, the free encyclopedia

Էստոներեն
Remove ads

Էստոներենը (էստ․՝ eesti keel) պատկանում է ուրալյան լեզուների ուգրո-ֆիննական լեզվաընտանիք մերձբալթաֆիննական ճյուղին։ Էստոներենը Էստոնիայում և Եվրամիության պաշտոնական լեզու է։ Էստոներենով խոսում են աշխարհում 1 միլիոն հարյուր հազար մարդ։ Գրային համակարգը հիմնված է լատինական այբուբենի վրա։

Արագ փաստեր Էստոներեն eesti keel ([ˈeːsti ˈkeːl]), Տեսակ ...

Լեզվի կոդը՝ et կամ est է (ըստ ISO 639-ի)։

Remove ads

Գրություն

Էստոնական այբուբեն

A a B b C c D d E e F f G g H h
I i J j K k L l M m N n O o P p
Q q R r S s Š š Z z Ž ž T t U u
V v W w Õ õ Ä ä Ö ö Ü ü X x Y y

Ֆիններենի նման էստոներենում ևս օգտագործվում է լատինական այբուբենը՝ որպես սեփական այբուբենի հիմք, որին ավելացրել են ä, ö, ü, և õ տառերը, այնուհետև որպես ավելի ուշ հավելում՝ š և ž տառերը։ Այբուբենի c, q, w, x և y տառերն սահմանափակվում են միայն օտար բառերի կիրառության դեպքում, իսկ f, z, š, և ž հանդիպում են միայն փոխառյալ և օտար բառերում միայն։ Ö և ü տառերը արտաբերվում են ինչպես իրենց համարժեքները շվեդերենում և գերմաներենում։ Ի տարբերություն գերմաներենի, բայց ֆիններենի և շվեդերենի նմանությամբ (r-ին հաջորդող դիրքում) Ä-ն հնչում է որպես [æ], ինչպես անգլերեն mat բառում։ Ä, Ö և Ü առանձին մաքուր հնչյուններ են և ներհատուկ էստոներենին՝ չնայած տառաձևը եկել է գերմաներենից։ Ձայնավորներից õ-ն արտահայտում է /ɤ/, ոչ շրթնայնացված /o/ կամ փակ-միջին ետին շարքի ոչ շրթնայնացված ձայնավոր։ Այն գրեթե համապատասխանում է բուլղարերեն ъ /ɤ̞/-ին և վիետնամերեն ơ-ին և կիրառվում է ռուսերեն ы-ի տառադարձման ժամանակ։

Remove ads

Հնչյունաբանություն

Ձայնավորներ

Էստոներենում առկա է 9 ձայնավոր մենաբարբառ-հնչյուն՝ 3 ձայնավորական բարձրացումներով, մեծ քանակությամբ երկբարբառներ։ Չկան թուլացող հնչյուններ։

Մանրամասն տեղեկատվություն Առաջնային շարք, Ետին շարք ...

Առկա են 36 երկբարբառներ (որոնցից 26-ը բնիկ էստոնական են[3]), բոլոր ինը ձայնավորները կարող են հանդես գալ որպես երկբարբառի առաջին բաղադրիչ, բայց միայն ɑ, e, i, o, u կարող են լինել երկրորդ բաղադրիչ։

Մանրամասն տեղեկատվություն Ձայնավոր, ɑ ...

Բաղաձայններ

Մանրամասն տեղեկատվություն Շրթնային, Ալվեոլային ...

Բաղաձայանական հնչյունական համակարգը բնութագրվում է կոշտ և փափուկ բաղաձայն հնչյունների առկայությամբ, ոչ շնչեղացված պայթական բաղաձայններով (առանց շնչեղության արտասանվող p, t, k հնչյունները հակադրվում են գերմաներենին) և կոշտ բաղաձայնների՝ առաջին շարքի ձայնավորների հետ համադրվելու կարողությամբ (օրինակ՝ tee, täht, töö, tüvi բառերում t-ն հնչում է որպես կոշտ բաղաձայն, իսկ i ձայնավորից առաջ բաղաձայնները փափկում են)

Վանկ և շեշտ

Էստոներենում վանկերը շատ հազվադեպ են սկսվում որոշ բաղաձայններով։ Հիմնականում շեշտը գրեթե միշտ ընկնում է առաջին վանկի վրա։ Բարդ բառերում, նաև առաջին վանկում երկբարբառներ կամ երկար ձայնավորներ լինելու դեպքում հանդես է գալիս երկրորդական շեշտ։ Կան մի քանի բացառություններ, որտեղ շեշտը երկրորդ վանկում . օրինակ՝ aitäh «շնորհակալություն», sõbranna «ընկերուհի»։ Փոխառյալ բառերում շեշտը կարող է լինել ինչպես բնօրինակում, այսպես՝ ideaal «իդեալ», professor «պրոֆեսոր»։

Remove ads

Լեզվական օրինակ

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդված 1-ը էստոներենով.

Kõik inimesed sünnivad vabadena ja võrdsetena oma väärikuselt ja õigustelt. Neile on antud mõistus ja südametunnistus ja nende suhtumist üksteisesse peab kandma vendluse vaim.

(Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով։ Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով)։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads