հայ դերասան From Wikipedia, the free encyclopedia
Գեղամ Ստեփանի Հարությունյան (դեկտեմբերի 15 (28), 1905[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 19, 1988[3][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956)։
Գեղամ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15 (28), 1905[1][2] |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1988[3][2] (82 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Ծնվել է Գյումրիում՝ հյուսնի ընտանիքում, ապա ընտանիքով տեղափոխվել են Թիֆլիս։ Այստեղ 1916 թվականին ավարտել է Կուկիայի եռամյա դպրոցը և ընդունվել Ներսիսյան հայոց հոգևոր դպրոց։ Թատերական գործունեությունը սկսել է սիրողական խմբերում։ 1930 թվականի աշնանը նրան նկատում են Թ.Սարյանը և Վ.Աճեմյանը և հրավիրում Լեննականի Պետթատրոն՝ որպես դերասան։ 1930-1947 թվականներին հանդես է եկել Լենինականի դրամատիկական թատրոնում, իսկ 1947 թվականից՝ Սունդուկյանի անվան թատրոնում։ Նկարահանվել է կինոյում և հեռուստաֆիլմերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.