Թաթուլ Ալթունյան
հայ երաժշտագետ, դիրիժոր From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Թաթուլ Տիգրանի Ալթունյան (հոկտեմբերի 15, 1901[1][2], Ադանա, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[3][1][2] - նոյեմբերի 29, 1973[4][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խմբավար, մանկավարժ, ԽՍՀՄ (1965) և ՀԽՍՀ (1945) ժողովրդական արտիստ։
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի հայրն է։
Remove ads
Կենսագրություն
1928 թվականին ավարտել է Երևանի, 1934 թվականին՝ Լենինգրադի կոնսերվատորիաները։ Ստացել խմբավարի (դասատուներ՝ Ռ. Մելիքյան, Ս․ Մելիքյան, Ա․ Եգորով) և հոբոյահարի (դասատուներ՝ Վիլհելմ Շպեռլինգ, Ֆ․ Նեյման) որակավորում։


1934 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր` 1971 թվականից)։ 1935-1936 թվականներին ղեկավարել է կոնսերվատորիայի երգչախումբը, 1935–1936 թվականներին վերակազմել և ղեկավարել է Երևանի կոնսերվատորիայի երգեցիկ խումբը, 1937-1939 թվականներին և 1947-1949 թվականներին՝ Հայաստանի պետական երգչախումբը, 1938-1970 թվականներին` Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (1974 թվականից՝ Ալթունյանի անվան), 1966-1969 թվականներին` Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբը (ընկերության նախագահ՝ 1958-1973):
Remove ads
Ստեղծագործական գործունեություն
Ալթունյանի ղեկավարությամբ ինքնատիպ մեկնաբանությամբ են հնչել Կոմիտասի «Գարուն», «Կալի երգը», «Սոնա յար», «Լո, լո», «Անձրևն եկավ», «Քաղհան», Քրիստափոր Կարա-Մուրզայի «Գացեք, տեսեք», «Զինչ ու զինչ», Սպիրիդոն Մելիքյանի «Թխկոնդա», «Պիլիբի» երգերը, հայկական ժողովրդական երգերի բազմաթիվ մշակումներ, հայկական, ռուսական, արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ։
Երգի-պարի անսամբլի համար Ալթունյանի մշակած ստեղծագործություններն աչքի են ընկնում բեմական ինքնատիպ ոճով։ Հիշարժան են Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի և իր ձայնագրած ժողովրդական երգերը («Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Հոպինա», «Խամբաջի», «Քա, դե եսիմ», «Յաման յար» և այլն)։ Հեղինակ է նաև «Սևանի», «Նազելի», «Նազպար», «Արտաշատի» և այլ պարեղանակների։ Ալթունյանը եղել է հայկական գաղթավայրերում և նպաստել տեղի ինքնագործ խմբերի կատարողական վարպետության բարձրացմանը։
Ալթունյանի անունով են կոչվել Կահիրեի, Բուենոս Այրեսի և հայկական այլ անսամբլներ։
Remove ads
Պարգևներ
- 1945 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման։
- 1950 թվականին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի[5]։
Երկեր
- Հայաստանի ժողովրդական երգի-պարի անսամբլը «ԻՒՆԵՍՔՕ» ի մէջ։ Մասնակցութեամբ 60 արուեստագէտ-արուեստագիտուհիներու, Ալթունյան Թաթուլ Տիգրանի, Պէյրութ, տպ. Շիրակ., 1959:
- Հայ ժողովրդական երգեր ու պարեր Թաթուլ Ալթունյանի մշակմամբ երգի-պարի անսամբլի համար, հ. 1–3, Երևան, 1965–1964:
- Հայկական ժողովրդական երգերի մշակումներ = Treaments of armenian folk songs: Ալթունյան Թաթուլ Տիգրանի, Ալթունյան Ժիրայր, Երևան, «Արճեշ», 2002։
Remove ads
Գրականություն
- Բրուտյան Մ., Թաթուլ Ալթունյան, Երևան, 1962։
- Բալյան Վ., Թաթուլ Ալթունյան, Երևան, 1977։
- Խոսք Թաթուլ Ալթունյանի մասին։ Ծննդյան 75-ամյակի առթիվ = Слово о Татуле Алтуняне. К 75-летию со дня рождения, Բալյան Վլադիլեն Ալեքսանդրի, Բրուտյան Մարգարիտ Արամի, Հայաստանի երգչախմբային ընկերություն, Երևան, Ա. հ., 1977:
- Թաթուլ Ալթունյանը և հայ երգն ու պարը։ Սարյան Արաքսի, Ենոքյան Արամ, ՀՀ մշակույթի նախարարություն, Երևան, Կոմիտաս, 2008։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads