From Wikipedia, the free encyclopedia
Գեորգիոս I (հուն․՝ Γεώργιος Αʹ, դեկտեմբերի 24, 1845[1][2][3][…], Կոպենհագեն[4] - մարտի 18, 1913[5][6][1][…], Սալոնիկ, Հունաստան[4]), հելլենների թագավոր (հունարեն՝ Βασιλεύς των Ελλήνων) 1863-1913 թվականներին, Օտտոն I թագավորի հետնորդը 1862 թվականի Հունաստանի հանրաքվեի արդյունքներով, հունական Գլյուկսբուրգների դինաստիայի հիմնադիր։
Գեորգիոս I | |
---|---|
Զինվորական կոչում | գեներալ |
Ծնվել է՝ | դեկտեմբերի 24, 1845[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոպենհագեն[4] |
Մահացել է՝ | մարտի 18, 1913[5][6][1][…] (67 տարեկան) մարդասպանություն |
Վախճանի վայր | Սալոնիկ, Հունաստան[4] |
Tatoi Royal Cemetery | |
Երկիր | Դանիա և Հունաստան |
Տոհմ | Գլյուքսբուրգներ, House of Glücksburg (Denmark)? և Գլյուքսբուրգների տոհմ (Հունաստան) |
միապետ | |
Հայր | Քրիստիան IX |
Մայր | Լուիզա Հեսսեն Կասելացի |
Երեխաներ | Կոնստանտինոս I, Գեորգիոս, Հունաստանի և Դանիայի արքայազն, Ալեքսանդրա Գեորգիեվնա, Նիկոլաոս, Հունաստանի և Դանիայի արքայազն, Մարիա Գեորգիեվնա, Անդրեաս, Հունաստանի և Դանիայի արքայազն, Խրիստոֆորո, Հունաստանի և Դանիայի արքայազն և Princess Olga of Greece and Denmark?[5] |
Հավատք | լյութերականություն |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Դանիայի թագավոր Քրիստիան IX-ի երկրորդ որդին է։ Ծնունդով դանիական արքայազնը կրում է Քրիստիան-Վիլհելմ-Ֆերդինանդ-Ադոլֆ-Ջորջ Շլեզվիգ-Գոլշթեյն-Զոնդերբուրգ-Գլյուկսբուրգացի անունը։ 1863 թվականի մարտի 30-ին 17 տարեկան հասակում նշանակվել է հունական գահին՝ հավաքելով 241 202 ձայնից ընդամենը 6-ը և զբաղեցրել 18-րդ տեղը[7] (մնացած թեկնածուները, որոնք հավաքել էին ավելի շատ ձայներ, տարբեր պատճառներով հրաժարվել են ղեկավարել երկիրը)։
Թագավորը համակրանք ուներ ապագա Անտանտի երկրների հանդեպ։ Հունական թագավորական ընտանիքը բարեկամական սերտ հարաբերությունների մեջ էր գտնվում բրիտանական և ռուսական դինաստիաների հետ։ Գեորգիոս I-ի հարազատ քույրերն էին Մեծ Բրիտանիայի թագուհի Ալեքսանդրան, Էդուարդ VII-ի կինը և Ջորջ V-ի մայրը, ինչպես նաև ռուսական կայսրուհի Մարիա Ֆյոդորովնան, Ալեքսանդր III-ի կինը և Նիկոլայ II-ի մայրը։ Ջորջ I-ը ամուսնացած էր Ալեքսանդր II-ի զարմուհու՝ Օլգա Կոնստանտինովնայի հետ։ Թագավորական ընտանիքն ուներ հինգ որդի և երկու դուստր։ Թագավորի զավակներից երեքը՝ Ալեքսանդրան, Նիկոլայը և Մարիան, նույնպես ամուսնացած էին Ռոմանովների ընտանիքի ներկայացուցիչների հետ։ Ամուսնություններն ամրապնդել են Հունաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունները։
1912-1913 թվականներին Առաջին Բալկանյան պատերազմի արդյունքում Հունաստանի տարածքը Թուրքիայի եվրոպական տիրությունների հաշվին կրկնակի անգամ ընդարձակվել է, ինչի արդյունքում Հունաստանը ստեղծել է այսպես կոչվող «մեծ գաղափարը»՝ Բյուզանդական կայսրության փաստացիորեն վերականգնում և թուրքերի արտաքսում ոչ միայն Եվրոպայից, այլ նաև Կոնստանդնուպոլսից և Փոքր Ասիայի որոշ հատվածից։
1867 թվականի մայիսի 4-ից եղել է ռուսական բանակի Նևսկի գնդի հրամանատար։
Գեորգիոս I թագավորը գնդակահարվել է 1913 թվականի մարտի 13-ին Սալոնիկում Թուրքիայի դեմ մղվող ռազմական գործողությունների ժամանակ անիշխանական Ալեքսանդրոս Սխինասի կողմից։ Մարտի 25-ին նրա մարմինը Սալոնիկից տեղափոխվել է Աթենք, որտեղ ապրիլի 3-ին տեղի է ունեցել նրա հոգեհանգստի արարողությունը[8]։
Գեորգիոս I-ի երկար և հաջողակ թագավորումը նախաբան է հանդիսացել հետագա անկայուն ժամանակաշրջանի, մշտական պատերազմների և հեղաշրջումների համար, որոնք հետապնդում էին Հունաստանը ավելի քան 60 տարի։
1867 թվականին Գեորգիոս թագավորն ամուսնացել է Օլգա Կոնստանտինովնայի հետ (1851-1926), որը Մեծն Իշխան Կոնստանտին Նիկոլաևիչի դուստրն էր։
Զավակներ՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.