Գեորգի Բերեգովոյ
From Wikipedia, the free encyclopedia
Գեորգի Տիմոֆեևիչ Բերեգովոյ (ռուս.՝ Гео́ргий Тимофе́евич Берегово́й, ուկրաիներեն՝ Гео́ргій Тимофі́йович Берегови́й, ապրիլի 15, 1921(1921-04-15)[22][23][24], Ֆեդորովկա, Konstantinogradsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ուկրաինական ԽՍՀ - հունիսի 30, 1995(1995-06-30)[23], Մոսկվա, Ռուսաստան)[25], խորհրդային տիեզերագնաց–օդաչու, ավիացիայի գեներալ–մայոր (1968 թ.), Խորհրդային Միության կրկնակի հերոս (1944 և 1968), ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու (1961 թ.)[26]։
Գեորգի Տիմոֆեևիչ Բերեգովոյ Георгий Тимофеевич Береговой | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 15-ին 1921 |
Ծննդավայր | գյուղ Ֆեոդորովկա, Պոլտավայի մարզ |
Մահացել է | հուլիսի 30 1995 |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | , |
Ազգություն | ռուս |
Կրթություն | Յու. Ա. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիա (1956) |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | օդաչու, տիեզերագնաց, քաղաքական գործիչ, փորձարկիչ օդաչու, ռազմական գործիչ, գրող և airman |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Georgy Beregovoy Վիքիպահեստում |
Ավարտել է Լուգանսկի զինվորական օդաչուական դպրոցը (1941 թ.), մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1956 թվականին ավարտել է Ռազմա–օդային (այժմ՝ Դագարինի անվան) ակադեմիան[27]։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում ընդգրկվել է 1964 թվականին։ 1968 թվականի հոկտեմբերի 26–30-ին Բերեգովոյ «Սոյուզ-3» տիեզերանավով Երկրի շուրջ կատարել է 64 պտույտ (95 ժ տևողությամբ)՝ երկու անգամ մոտենալով «Սոյուզ–2» տիեզերանավին։
Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով, այլ շքանշաններով ու մեդալներով[28]։