From Wikipedia, the free encyclopedia
Գիորգի Մազնիաշվիլի (հայտնի է նաև որպես Գիորգի Մազնիև, վրաց.՝ გიორგი მაზნიაშვილი, ապրիլի 6, 1872, Կասպիի մունիցիպալիտետ, Շիդա Քարթլիի մարզ, Վրացական ԽՍՀ - դեկտեմբերի 16, 1937 կամ 1937, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի գեներալ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության զորապետ[1]։ Գիորգիևյան խաչի և Վրաստանի ազգային հերոսի շքաշանների դափնեկիր։
Գիորգի Մազնիաշվիլի | |
---|---|
վրաց.՝ გიორგი მაზნიაშვილი | |
1872-1937 | |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն, Կասպիական մարզ |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Կոչում | գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-ճապոնական պատերազմ Առաջին աշխարհամարտ Հայ-վրացական պատերազմ Խորհրդա-վրացական հակամարտություն |
Պարգևներ |
Ծառայել է ռուսական կայսերական բանակում[2][3]։
Ծնվել է 1872 թվականին Ռուսական կայսրության Կասպիական մարզում (Ներկայիս Վրաստանի Շիդա Քարթլիի մարզ)։ Ստացել է ռազմական կրթություն Ռուսաստանում։ Մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին, որտեղ վիրավորվել է։ Հիվանդանոցում նրա կարիքները հոգում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ի դուստրը։ Հիվանդանոցում նրան այցելել է Նիկոլայ II-ը և տեղում հանձնել Գիորգիևյան խաչը։ Կայսրը նաև նրան հրավիրել է ռուսական արքունիքում պալատական աշխատանքի։ Այդ պատերազմում 1918 թվականի մարտի 3-ին կնքվում է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, ըստ որի Ռուսաստանը կորցրեց Մերձբալթիկան և Բելառուսի մի մասը, Կովկասում Թուրքիային անցավ Կարսը, Արդահանը, Բաթումը։ Գրավելով Բաթումը, թուրքական զորքերը մտան նաև Փոքի, որտեղ նրանց Գիորգի Մազնիաշվիլիի զորքերը դիմադրություն ցույց տվեցին նրանց։
1918 թվականի հունիսին նշանակվել է Աբխազիայի գեներալ-նահանգապետը։ Աբխազիայում Գիորգիա Մազնիաշվիլին մասնակցել է բոլշևիկների մղած կռիվներին։
Մասնակցել է հայ-վրացական պատերազմին։
Վրաստանի խորհրդայնացումից հետո պաշտոնաթող է եղել, և մշտապես պլանավորել է Վրաստանի անկախ պետության ստեղծման մասին պլան։
Վրաստանը մտածելով, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը շուտով կնվաճվի Թուրքիայի կողմից, որոշում է տարածքային ձեռքբերումներ ունենալ։ Գիորգի Մազնիաշվիլին նշանակվում է վրացական զորքերի հրամանատար։ Մազնիաշվիլին Լոռին ռազմակալելու նպատակով վրացական 7000-անոց զորքերը մտցրեց Հայաստան։
Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծվեց Լոռու չեզոք գոտին։
1923 թվականին, որպես ժողովրդի թշնամի նա ձերբակալվել է խորհրդային իշխանությունների կողմից և «ռազմական կենտրոնի» մեղադրանքով դատապարտվել է մահվան։
Երկու տարի անց նա փախել է բանտից և տեղափոխվել Իրան։ Որոշ ժամանակ Իրանում ապրելուց հետո տեղափոխվում է Ֆրանսիա և ապրում Փարիզում։
Խորհրդային իշխանությունների հետ երկար բանակցություններից հետո Գիորգի Մազնիաշվիլին վերադառնում է Կովկաս (Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն)։
1937 թվականին հերթական անգամ բանտարկվել է և բանտում մահացել է։ Շիրիմի տեղը անհայտ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.