From Wikipedia, the free encyclopedia
«Գետաձին», 1975 թվականին նկարահանված կարճամետրաժ մուլտֆիլմ, ռեժիսորը Էդուարդ Նազարովն է։ Մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Էմմա Մոշկովսկայայի հեքիաթի։
Գետաձին ռուս.՝ Бегемотик | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | հեքիաթ և մանկական ֆիլմ |
Շարքի մասն է | Ուրախ կարուսել և Happy Merry-Go-Round No. 7? |
Ռեժիսոր | Էդուարդ Նազարով |
Սցենարիստ | Էդուարդ Նազարով |
Հնչյունավորում | Լև Լյուբեցկի |
Երաժշտություն | Oleg Yanchenko? |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 346 s |
Շարք | Ուրախ կարուսել և Happy Merry-Go-Round No. 7? |
Թվական | 1975 |
«Ուրախ կարուսել» № 7 մուլտիպլիկացիոն ալմանախի երկու պատմություններից երկրորդն է։
Միայնակ գետաձին ձանձրանում է մենակությունից և փորձում է ընկեր գտնել։ Նա հանդիպում է մրջուններին, մեղուներին, նապաստակներին, ճուտիկներին, սակայն նրան չի հաջողվում ընկերանալ նրանց հետ։ Վերջնական արդյունքում նա հանդիպում է մեկ այլ միայնակ գետաձիու, և նրանք միասին սկսում են վազել և խաղալ։
Սցենարի հեղինակ, ռեժիսոր և նկարիչ | Էդուարդ Նազարով |
Բեմադրող նկարիչ | Վլադիմիր Պալչիկով |
Կոմպոզիտոր | Օլեգ Յանչենկո |
Հեղինակի կողմից | Լև Լյուբեցկի |
Անմեղ մուլտֆիլմը ենթարկվել է խիստ գրաքննության։ Խմբագիրները գետաձիու` ընկեր փնտրելու մեջ նկատում են նրա` կոլեկտիվիզմից հրաժարվելու ցանկությունը, քանի որ նա արհամարհում էր մրջյուններին, մեղուներին, նապաստակներին և ճուտիկներին։ Տեքստը պետք է կարդար Իգոր Կվաշան, սակայն նրա ձայնը խմբագիրներին շատ էրոտիկ է թվում, և նրան փոխարինում է Լև Լյուբեցկին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.