Գետնաստղ բուրավետ (լատին․՝ Asperula odorata), տորոնազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Գետնաստղ բուրավետ
Գետնաստղ բուրավետ
Գետնաստղ բուրավետ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բոգածաղկավորներ (Gentianales)
Ընտանիք Տորոնազգիներ (Rubiaceae)
Ցեղ Մակարդախոտ (Galium)
Տեսակ Գետնաստղ բուրավետ (G. odoratum)
Միջազգային անվանում
Galium odoratum
Scop., 1771

Նկարագրություն

Բարակ սողացող կոճղարմատով 10-60 սմ բարձրությամբ, ուղիղ քառանիստ ցողունով բազմամյա խոտաբույս է։ Օղակաձև հանգույցներում դասավորված են սրածայր նշտարաձև թավոտ տերևները։ Գագաթնային ծաղկաբույլերում հավաքված սպիտակ հոտավետ չորսանդամ մանր ծաղիկները կազմում են մի քանի կիսահովանոցներ։ Կարճ խողովակով սպիտակ ձագարաձև պսակն ունի բութ գագաթներով չորս երկարավուն բլթակ։ Խիտ փայլուն, կեռիկանման մազիկներով պատված չոր պտուղները բաժանված են երկու կեսի[1]։

Տարածվածություն

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների ստվերաշատ սաղարթավոր (հաճախ հաճարենու և կաղնու) անտառներում։ Բազմանում է կոճղարմատների ընձյուղներով։ Հանդիպում է Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում։ Լավ մեղրատու և թունավոր բույս է[1]։

Նշանակություն

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, որը հավաքում են ծաղկման վերջում և ծաղկելուց հետո։ Բոված սերմերից պատրաստում են սուրճին փոխարինող ըմպելիք[1]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.