Մակարդախոտ
բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Մակարդախոտ (լատին․՝ Galium), մածնի, կտրածի խոտ,ղալիոն, կառչուկ, կաթնախոտ, քրքմեղ, մակարդախոտ կառչուն, պիլիսկի, վժվժուկ,հովվի քամոց, տորոնազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Տորոնազգիների ընտանիքին պատկանող, 60-150սմ բարձրության հասնող միամյա խոտաբույս է։ Ունի հանգույցներ և միջհանգուցային տարածություններ ունեցող նուրբ, կողավոր, կոր ցողուն։ Ցողունի կողերն ու տերևաթիթեղի կենտրոնական ջիղը ծածկված է մանր, դեպի ետ ծռված մազիկներով։ Տերևներն ունեն օղակադիր դասավորություն։ Հիմնականում ծաղկում է ամռանը։ Ծաղիկները սպիտակ են կամ կանաչավուն, հավաքված են նոսր, կեղծ հևանոցների ձևով, բաժակը բացակայում է, ծաղկապսակը քառաթերթ է՝ հիմքում ձուլված թերթիկներով, առէջներնը 4-ն են։ Պտուղը չոր է, համայա գնդաձև, բացվում է երկու կարով, ծածկված է կեռ փշիկներով։
Remove ads
Տեսակներ
Հայտնի է մոտ 400, Հայաստանում՝ 31 տեսակ՝ Մակարդախոտ իսկական (G. verum), Մակարդախոտ գարնանային (G. vernum), Մակարդախոտ Մայմեխի (G. majmechense), Մակարդախոտ ա մ են աբարակ (G. tenuissimum) և այլն։
Տարածում
Տարածված է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռներում, հաճախ՝ նաև ենթալպյան և ալպյան գոտիներում։ Աճում է մարգագետիններում, անտառի բացատներում և եզրերին, քարքարոտ և խճոտ լանջերին, հաճախ՝ աղբոտ վայրերում։ Մակարդախոտ Սեվանին (G. sevanense) հանդիպում է Գեղարքունիքի մարզում (Սպիտւսկասարի լանջերին) և Մակարդախոտ Սոսնովսկուն (G. sosnowskyi)՝ Գեղամա լեռնաշղթայում (աճում է հրաբխային քարացրոններում, քարքարոտ և խճոտ լեռնալանջերին)։ Այս տեսակները ՀՀ բնաշխարհիկներ են։
Remove ads
Կառուցվածք
Ցողունը հատվածավոր է, փռվող, տարածվող կամ կանգուն, քառանիստ, փշապատ կամ մերկ, բարձրանում է՝ 5-50 սմ Տերևներն ամբողջական են՝ կեղծ տերևանութներում։ Ծաղկաբույլը կիսահովանոցանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ մանր, սպիտակ, դեղնավուն կամ դեղին։ Ծաղկում է ապրիլ-օգոստոսին։ Պտուղը չոր, երկընկուզիկ է։
Կիրառում և նշանակություն
Դեղաբույս է. պարունակում է գլիկոզիդ, սապոնիններ, վիտամին C, տանիններ, կարմիր ներկանյութ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, ցավազրկող, լուծողական։ Մեղրատու է։ Մակարդախոտ Քյափ ազին (G. kiapazi) հանդիպում է Գեղարքունիքի մարզում (Վարդաձոր գյուղ), աճում է ալպյան գոտուքարքարոտ լանջերին, Մակարդախոտ Դեկենին (G. decaisnei)՝ Սյունիքի մարզում (Նռնաձոր գյուղ)՝ ստորին և միջին լեռն, գոտիների գիհու նոսրանտառներում, կրային լանջերին, Մակարդախոտ վալանտանմանը (G. valantioides) կովկասյան բնաշխարհիկ է, աճում է Լոռու մարզում (Ձորագետի վերին հոսանքում, վերնագավառում)՝ խոտածածկ լանջերին, թփուտների մացառուտներում։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։
Անվանում
![]() | ![]() | ![]() |
Հոմանիշներ գիտական անվանում[1]։
- Aparinanthus Fourr. (1868)
- Aparine Guett. (1754)
- Aparinella Fourr. (1868)
- Aspera Moench (1794)
- Bataprine Nieuwl. (1910)
- Chlorostemma Fourr. (1868)
- Eyselia Neck. (1790)
- Galion St.-Lag. (1880), orth. var.
- Gallion Pohl (1810), orth. var.
- Gallium Mill. (1754), orth. var.
- Relbunium (Endl.) Hook.f. (1873)
- Trichogalium Fourr. (1868)
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads