Գերոնտոֆիլիա
From Wikipedia, the free encyclopedia
Գերոնտոֆիլիա (հին հունարեն՝ γέρων, ուղղ․ հ․, եզ․ թ․ γέροντος - ծեր, ծերունի և հին հունարեն՝ φιλία - սեր, ընկերություն), սեռական ցանկության խանգարում, որը բնութագրվում է տարեցների նկատմամբ հիվանդագին սեռական հակվածությամբ։ Գերոնտոֆիլիային բնորոշ է տարիքային մեծ տարբերությունը պարտնյորների միջև, քանի որ հակառակ դեպքում դա կարող է ներառել տարեց մարդկանց սեռականության ցանկացած դրսևորում[1]։ Գերոնտոֆիլիայի հաստատման համար անհրաժեշտ տարիքի շրջանակը որոշված չէ[2]։ Մագնուս Հիրշֆելդի կարծիքով այդ շրջանակը պետք է կազմի մոտ հիսուն տարեկան։ Գերոնտոֆիլիան պատկանում է պարաֆիլիաներին, սակայն ՀՄԴ-10-ում և ԴՎՁ-5-ում չի հիշատակվում[3]։ Շեղման հաճախականությունը և տարածումը անհայտ են[3]։ Գերոնտոֆիլիայի պատճառնեռ կարող են լինել․ ծնողների նման օբյեկտի վրա լիբիդոյի ֆիքսում, ինչ-ինչ պատճառներով չբավարարվածություն երիտասարդների հետ սեռական հարաբերություններից, երիտասարդ պարտնյորի ինֆանտիլիզմ, սեռական կոմպլեքսներ՝ ուղեկցված իրենց տարիքի մարդկանց հանդեպ վախով, սադոմազոխիստական հակումներ, մանուկ հասակում տարեցների կողմից «գայթակղեցում»[4][5]։
Գերոնտոֆիլիայի տարատեսակ է գրաոֆիլիան (հին հունարեն՝ γραῦς, γρᾱός - պառավ)՝ տարեց կանանց նկատմամբ ընտրողական սեռական ցանկությունը[6]։