From Wikipedia, the free encyclopedia
«Scientia potentia est» ասացվածքը կամ դարձվածքը (որի տարբերակներն են «scientia est potentia» և «scientia potestas est») լատինական թևավոր խոսք է, որն ավանդաբար թարգմանվում է «գիտելիքը ուժ է»։ Ի դեպ, լատիներեն «potentia»-ն, ինչպես և անգլերեն «power»-ը, կարող են թարգմանվել որպես «իշխանություն», «հզորություն», այնպես որ բնագրում արտահայտությունն առավել լայն նշանակություն ունի։ Այս արտահայտությունը սովորաբար կապում են Անգլիո թագավորության նշանավոր իմաստասերներից և գիտնականներից մեկի՝ Ֆրենսիս Բեկոնի անվան հետ, թեպետ հենց այդպիսի խմբագրմամբ կամ ձևակերպմամբ այդ արտահայտությունը չի հանդիպում վերջինիս գրչին պատկանող ո՛չ անգլերեն, և ո՛չ էլ լատիներեն աշխատություններում։ Սակայն գրեթե բառացիորեն («ipsa scientia potestas est», «գիտելիքն ինքնըստինքյան ուժ է») այդ արտահայտությունն առկա է Բեկոնի Meditationes Sacrae (1597) երկում։ Իր հանրահայտ բանաձևմամբ «scientia potentia est» դարձվածքը առաջին անգամ հայտնվում է Անգլիո թագավորության մեկ այլ նշանավոր իմաստասեր և գիտնական անձնավորության՝ Թովմաս Հոբսի «Ղևիաթան» երկում (1668 թվականի տարբերակում)։ Հայտնի է, որ Թովմաս Հոբսը երիտասարդ տարիքում եղել է Ֆրենսիս Բեկոնի քարտուղարը։
Նմանատիպ մի դարձվածք՝ «sapientia est potentia» հաճախ թարգմանվում է որպես «իմաստությունն ուժ է»։
«Գիտելիքն ուժ է» դարձվածքի ամենավաղ վավերական ի հայտ գալը վերաբերվում է Քրիստոսից հետո (Ք.հ.) VII դարին։ Այս խորիմաստ արտահայտությունը հանդիպում է իսլամի առաջին շիայական իմամ Ալիի (Իմամ Ալի) (599—661 թթ.) «Պերճախոսության ուղի» (արաբ․՝ نهج البلاغة, «Նահջ ալ Բալաղա») երկի մեջ (սկզբնապես գրված է եղել արաբերեն)։ Հայերեն թարգմանությամբ այն ունի հետևյալ տեսքը. «Գիտելիքն ուժ է և այն կարող է հարկադրել ենթարկուել իրեն։ Գիտելիքի տիրապետող մարդն իր կեանքի ընթացքում կարող է հարկադրել մարդկանց հնազանդուելու իրեն և հետևելու իրեն, իսկ իր մահից՝ յետոյ՝ արժանանալ գովասանքի ու փառքի։ Յիշէ՛ք, գիտելիքը կառավարողն է, իսկ հարստութիւնը՝ հպատակը»[1]։ Արաբերենից անգլերեն թարգմանությամբ այն հնչում է հետևյալ կերպ. «Knowledge is power and it can command obedience. A man of knowledge during his lifetime can make people obey and follow him and he is praised and venerated after his death. Remember that knowledge is a ruler and wealth is its subject»[2][3][4]: Ամենայն հավանականությամբ այս դարձվածքը իրանական կամ ընդհանրապես մերձավորարևելյան ծագում ունի, ներառյալ՝ Հայքը։ Ինչը երևում է նաև նրանից, որ հետագայում Իմամ Ալու՝ փաստացի՝ իսլամի իրանական, ազգային ճյուղի հիմնադրի, այդ արտահայտության մեկ այլ տարբերակը հանդիպում է պարսից մեծ բանաստեղծ Ֆիրդուսու (940—1020 թթ.) «Արքայից գրքում» կամ «Գիրք թագավորացում», որը պարսկերեն հայտնի է որպես «Շահնամե»։ Այնտեղ ֆարսի լեզվով ասված է. „توانا بود هر که دانا بود“: Հայերեն թարգմանությամբ դա կհնչի հետևյալ կերպ. «Ձեր ուժը բխում է Ձեր գիտելիքից»։ Պոեմ առաջին, 14-րդ քառատող, «Շահնամե», Ֆիրդուսի[5]։ Ֆիրդուսու «Արքայաց գրքի» սույն տողերը երբեմն թարգմանվում են նաև հետևյալ կերպ. «Գիտելիքը ուժ է» կամ «Նա, ով իմաստություն ունի՝ ուժեղ է»[6].
Համանման մի արտահայտություն հին եբրայերեն լեզվով, գործնականում նույն ձևակերպմամբ պարունակվում է Հին Կտակարանի Առակների գրքում. גֶּבֶר-חָכָם בַּעוֹז; וְאִישׁ-דַּעַת, מְאַמֶּץ-כֹּחַ[7]։ Արդի հայերեն՝ «Իմաստուն մարդը զորավոր է լինում, և գիտություն ունեցող մարդն իր ուժն է ավելացնում։»[8] Գրաբարով՝ «Լա՛ւ է իմաստուն քան զհզօր, և հանճարեղ՝ քան զայն որ ունիցի դաստակե՛րտս մեծամեծս»[9]։ Լատիներեն Աստվածաշնչում (Վուլգատա) թարգմանվել էր հետևյալ կերպ. «Vir sapiens et fortis est et vir doctus robustus et validus».[10]: Իսկ 1560 թվականին կալվինականների հրապարակած առաջին անգլերեն սուրբ գրքում՝ Ժնևյան Աստվածաշնչում խնդրո առարկա դարձվածքը հին եբրայեցէնից թարգմանվել է հետևյալ կերպ. «A wise man is strong: for a man of vnderstanding encreaseth his strength». Ի դեպ, Ժնևյան աստվածաշնչում հենց այդպես էլ գրված է՝ vnderstanding, այլ ոչ թե՝ understanding: Հայերեն թարգմանությամբ այդ միտքը ընդունում է հետևյալ տեսքը՝ «Իմաստուն մարդն ուժեղ է, քանզի, գիտելիքի տէր մարդը բազմապատկում է իւր ուժը»:[11] Անգլերեն «Աստվածաշնչի» Հակոբ թագավորի տարբերակում (en:King James Version), որը անգլերեն առաջին պաշտոնական թարգմանությունն է, նույն արտահայտությունն է ընդունել է հետևյալ տեսքը՝ "A wise man is strong, a man of knowledge increaseth strength"[12]։ Հայերեն թարգմանությամբ դա կլինի հետևյալը. «Իմաստուն մարդն ուժեղ է, գիտելիքի տէր մարդն աճեցնում է իւր ուժը»[13]։ «Աստվածաշնչի» 1820 թվականի ռուսական այսպես կոչված «սինոդալ թարգմանությունում», որը կատարվել է ռուսաց Ալեքսանդր I Ռոմանով-Օլդենբերգ կայսեր հրամանով, խնդրո առարկա դարձվածքն ունի հետևյալ տեսքը. «Человек мудрый силён, и человек разумный укрепляет силу свою»[14]։ Հայերեն դա կարելի է թարգմանել այսպես. «Իմաստուն մարդն ուժեղ է, և ողջախոհ մարդն ամրապնդում է իւր ուժը»[15]։
Այս հայտնի դարձվածքին կատարված առաջին հայտնի հղումը կատարվել է Թովմաս Հոբսի «Լևիաթան» երկի 1668 թվականի լատիներեն հրատարակությունում (անգլերեն տարբերակը հրատարակվել էր ավելի վաղ՝ 1651 թվականին)։ Ստորև մեջբերվող հատվածը այդ գրքի X գլխի («De Potentia, Dignitate et Honore») 1-ին մասից է («De Homine»), և մտնում է մարդու այն զանազան հատկանիշների թվարկման մեջ, որոնք նրան օժտում են «ուժով»։ Ի դեպ, այդ ցանկում գիտելիքին աննշան դեր է հատկացված։ Ահա այդ հատվածը՝ բնագրով. «Scientia potentia est, sed parva; quia scientia egregia rara est, nec proinde apparens nisi paucissimis, et in paucis rebus. Scientiae enim ea natura est, ut esse intelligi non possit, nisi ab illis qui sunt scientia praediti»[16]:. Անգլիական տարբերակում այդ հատվածը հնչում է հետևյալ կերպ. «The sciences are small powers; because not eminent, and therefore, not acknowledged in any man; nor are at all, but in a few, and in them, but of a few things. For science is of that nature, as none can understand it to be, but such as in a good measure have attained it»[17]:.
Հայերէն թարգմանութեամբ դա կունենա հետևեալ տեսքը. «Գիտելիքները ոչ մեծ հզօրութիւն են, քանզի դրանք չեն արտայայտւում արտաքնապէս, և ուստի որևէ մէկի մէջ չի նկատւում, բացի այդ էլ դրան տիրապետում են ոչ բոլորը, այլ սակաւք, և այդ սակաւք էլ տիրապետում են սակաւ բաների իմացութեանը, իսկ գիտելիքի բնոյթն էլ այնպիսին է, որ նրա առկայութիւնը որևէ մէկի մօտ կարող է նկատել սոսկ նա, ով ինքը զգալի չափով տիրապետում է գիտելիքին»[13]։
Իր ավելի ուշ ժամանակաշրջանի աշխատությունում՝ De Corpore-ում (1655), որը նույնպես լատիներեն էր գրված, Թովմաս Հոբսը զարգացրել է նույն գաղափարը. «Իմաստասիրության վերջը կամ հնարավորությունները, որոնք մենք կարող ենք օգտագործել մեզ համար շահավետ արդյունքների համար, որոնք նախկինում նկատվել են ... մարդկային կյանքի էության համար... Գիտելիքի վերջը իշխանութիւնն է ... վերջապէս, ամբողջ ենթադրութեան հնարաւորութիւնները՝ որոշակի գործողութեան կատարումը, կամ այն բաները, որոնք կարուեն...»[18]։
Ամերիկյան քաղաքական իմաստասեր (political philosopher) Ջին Հեմփթոնը (տե՛ս en:Jean Elizabeth Hampton, June 1, 1954 – April 2, 1996) իր «Հոբսը և հասարակական պայմանագրի ավանդույթը» (անգլ.՝ «Hobbes and the Social Contract Tradition») գրքում (1986, 1988)[19] նշում է, թե այդ մեջբերումը «Բեկոնի ոգով է», իսկ տողատակի ծանոթագրության մեջ նշում է, որ «Հոբսը երիտասարդ տարիներին Բեկոնի քարտուղարն էր և նրա հետ իմաստասիրական բանավեճեր է վարել (Aubrey 1898, 331):»[20].
Սըր Ֆրենսիս Բեկոնի աշխատություններում ձևով առավել մոտ արտահայտությունը, հավանաբար, «scientia potestas est»-ն է, որը առկա է Meditationes Sacrae-աշխատությունում (1597)։ Հնարավոր է, այդ դարձվածքի առավել ճշգրիտ թարգմանությունը կհնչեր հետևյալ կերպ. «Գիտելիքը նրա ուժն է», քանզի նրա համատեքստը վերաբերվում է Աստծո հատկանիշներին և հանդիսանում է Աստծո իշխանությունը ժխտող հերձվածների մասին բանավեճի մասը։ Ահա մեջբերումը լատիներենով՝ «Dei quam potestatis; vel putius ejus partis potestatis Dei, (nam et ipsa scientia potestas est) qua scit, quam ejus qua raovet et agit; ut praesciat quaedam otoise, quae non praedestinet et praordinet»: Այդ հատվածի անգլերեն թարգմանությունը ներառում է հետևյալ երեք միտքը (որոնցից մեկը շարադրված է սույն հոդվածի բուն տեքստում, մյուս երկուսը՝ տողատակի համապատասխան ծանոթագրությունում). : "This canon is the mother of all canons against heresies. The cause of error is twofold : ignorance of the will of God, and ignorance or superficial consideration of the power of God. The will of God is more revealed through the Scriptures… his power more through his creatures… So is the plenitude of God’s power to be asserted, as not to involve any imputation upon his will. So is the goodness of his will to be asserted, as not to imply any derogation of his power.[21][22] Հայերէն համառօտ թարգմանութեամբ այն կընդունի հետևեալ տեսքը. «Այս դրոյթը հանդիսանում է հերձուածների (հերետիկոսությունների) դէմ ուղղուած բոլոր կանոնների մայրը։ Սխալի պատճառը երկակի է. - Աստուածային կամքի չիմացութիւնը, - և Աստծոյ հզօրութեան չիմացութիւնը կամ մակերեսային իմացութիւնը։ Աստծոյ կամքն առաւելագոյն չափով ի յայտ է գալիս Սուրբ Գրոց մէջ, ուստի և ուսումնասիրէ՛ք Սուրբ Գիրքը։ Նրա հզօրութիւնը առաւելապէս ի յայտ է գալիս նրա ստեղծագործութիւններում, ուստի և ճանաչէ՛ք ու ուսումնասիրէ՛ք նրա ստեղծագործութիւնները»[23]։ Ապա Բեկոնն անցնում է այն հիմնական «հերձուածների աստիճանների» դիտարկմանը, որոնք ժխտում կամ նվազեցնում են Աստծո ուժի դերը։ Մասնավորապես, Բեկոնը նշում է այն մարդկանց, որոնք ավելի ընդգծում են Աստվածային օրինաց, քան Աստծո զորության (ուժի) դերը, «կամ աւելի շուտ՝ Արարչի զօրութեան այն մասի, որի միջոցով Արարիչը ճանաչում է (քանզի գիտելիքն ինքնըստինքեան զօրութիւն (ուժ) է), քան այն մասի, որի միջոցով Արարիչը գործում է (movet et agit)», դրանով իսկ ենթադրելով, թէ Տէրը «անտարբեր դիտորդի պէս կանխատեսում է որոշ բաներ, որոնք սակայն, ինքը չի կանխորոշում»։ Այսպիսով, Աստծոյ գլխաւոր յատկանիշը, ըստ Բեկոնի մտքի, ծառայում է Նրա զօրութիւնը (հզօրութիւնը), Նրա ուժը, ուստի և՝ Նրա իշխանութիւնը Արարածի նկատմամբ»։ և սխալ կլինէր խօսել Աստծոյ գիտելիքի (և նախաճանաչման) մասին՝ որպես մի ինչ-որ հեռաւոր Աստուածային յատկանիշի մասին, քանզի Աստուածային գիտելիքն ինքնըստինքեան նոյնպէս ուժ է, այն ուժը, որը Աստծուն իշխանութիւն է տալիս աշխարհի վրայ»[24]։
Մեկ այլ տեղ Բեկոնը գրում էր. "Human knowledge and human power meet in one; for where the cause is not known the effect cannot be produced. Nature to be commanded must be obeyed; and that which in contemplation is as the cause is in operation as the rule." Այսինքն՝ «Մարդու գիտելիքն ու հզօրութիւնը համընկնում են, քանզի պատճառի չիմացութիւնը դժուարացնում է գործողութիւնը։ Բնութեանը յաղթում են միայն նրան հնազանդուելով, և այն, ինչ որ իմացութեան մէջ պատկերացւում է որպէս պատճառ, գործողութեան մէջ պատկերացւում է որպէս կանոն»[25]։
Ելնելով վերաշադրյալից հարկավոր է նկատի ունենալ ուժի բեկոնյան մեկնաբանությունը, մասնավորապես, այն տարբերությունը, որ նա դնում է գիտելիքի տված ուժի և գործողության տված ուժի միջև։ Համատեքստից դուրս բեկոնյան մտքի այդ մեջբերումը ստանում է հակառակ նշանակությունը[26]։ Սակայն այդ մեջբերումը դարձավ տարածված գաղարախոսական կլիշե հենց առանց հաշվի առնելու վերոնշյալ համատեքստը։
Ռալֆ Էմերսոնը (Ռալֆ Ուոլդո Էմերսոն) իր «Ծերություն» էսսեում, որը մտել է «Հասարակություն և միայնություն» ժողովածուի մեջ (1870)[27], գրել է հետևյալը. «Skill to do comes of doing; knowledge comes by eyes always open, and working hands; and there is no knowledge that is not power»: Հայերեն թարգմանությամբ դա կհնչի հետևյալ կերպ. «Հմտությունը գալիս է կատարելուց։ Գիտելիքը գալիս է բաց աչքերի և աշխատող ձեռքերի շնորհիվ։ Եվ չկա գիտելիք, որ ուժ չլինի»[28]։
1871 թվականին Գերմանիայի միավորումից և դրանով իսկ Գերմանական Երկրորդ կայսրության կամ Գերմանական II ռայխի ստեղծումից հետո գերմանական աշխարհագրությունում և հասարակական բանավեճերում հաճախակի սկսեցին օգտագործել Wissen ist Macht, geographisches Wissen ist Weltmacht («Գիտելիքը ուժ է, աշխարհագրական գիտելիքը՝ համաշխարհային տերություն» դարձվածքը)[29])՝ հօգուտ գերմանական գաղութային կայսրության ստեղծման։ Օրինակ՝ Յուստուս Պերտեսը այս դարձվածքն օգտագործում էր որպես իր հրատարակչության կարգախոս[30]:. Սակայն աշխարհագրական հետազոտությունների նախաձեռնությունը գալիս էր հասարակությունից, այլ ոչ թէ պարտադրվում էր նրան կառավարության կողմից[31]:. Կոմս Բիսմարկը շահագրգռված չէր գերմանական գաղութային արկածախնդրություններում։ Նրա ներկայացուցիչ Գուստավ Նախտիգալը կանգնած էր առաջին հովանավորյալ տարածքների՝ պրոտեկտորատների ակունքներում, սակայն վերջինիս առավել հետաքրքրում էր ազգագիտական կամ ազգագրական` էթնոլոգիական ասպեկտը (տեսանկյունը)։
I աշխարհամարտից հետո գերմանական աշխարհագրությունը փորձում էր իր իր ներդրումը կատարել համաշխարհային տերության վերականգնման գործում։ Այնպիսի գիտականներ, ինչպիսիք էին նախկին զորավար Կարլ Հաուսհոֆերը, և նրա որդին՝ Ալբրեխտ Հաուսհոֆերը (երկուսն էլ սերտ կապի մեջ էին Ռուդոլֆ Հեսսի հետ) կարողացան իրենց աշխարհաքաղաքականության հայեցակարգի վրա համաշխարհային ուշադրություն սևեռել։ Գերմանացի աշխարհագետների և դպրոցական ուսուցիչների միությունները ողջունում էին Նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալը Գերմանիայում և հուսով էին լրացուցիչ ազդեցություն ձեռք բերել նոր վարչակարգի օրոք։
II աշխարհամարտից հետո գերմանական աշխարհագրությունը առավել շրջահայաց դարձավ, և մինչև 1989 թվականը քաղաքական աշխարհագրության հայեցակարգերը և ուժի պրոյեկցիաները Գերմանիայում լայնորեն տարածված թեմաներ չէին։
Այնուամենայնիվ, աշխարհագրական գիտելիքները մինչև այժմ նշանակալից են Գերմանիայում։ Գերմանացիները հակված են կատակելու այդ թեմայի նկատմամբ ամերիկյան քաղաքական գործիչների ու հայտնի դեմքերի հետաքրքրության բացակայության նկատմամբ։ Խնդրո առարկա դարձվածքի հետ է կապված Գերմանիայի ոչ խորհրդարանական Sponti կուսակցության «Wissen ist Macht, nichts wissen, macht auch nichts» (հայերեն՝ «Գիտելիքը ուժ է, անգիտությունը՝ որևէ սարսափելի բան չկա») կարգախոս-բառախաղը[29] Յոշկա Ֆիշերը և Դանիել Կոն-Բենդիտը պատկանում են Sponti կուսակցության այն անդամներին, որոնք ուժեղ դիրքեր էին գրավում, թեպետ Ֆիշերը ոչ մի այլ կրթության վկայական, բացի տաքսիստի արտոնագրից չի ունեցել։
Բունդեսվերի Ռադիոէլեկտրոնային պայքարի Elektronische Kampfführung 932 գումարտակը, որը տեղակայված է Ֆրանկենբերգում, առաջվա պես կիրառում է խնդրո առարկա դարձվածքի լատիներեն «Scientia potentia est» ձևը որպես իր կարգախոս:.
Թեպետ «Scientia potentia est» դարձվածքի իմաստը հեղինակից հեղինակ փոխվում է, այն հաճախ նշանակում է, որ գիտելիքը կամ կրթությունը կյանքում մեծացնում են ներուժը (պոտենցիալ, potential) կամ ունակությունները։ Գիտելիքների տիրապետելը և ուրիշներին դրանց հաղորդակից դարձնելը լայնորեն ընդունվում է որպես սեփական համբավի ու ազդեցության, ուստի և իշխանության հնարավորության բարելավման հիմքը։
Այդ դարձվածքը նաև կարող է օգտագործվել որպես տեղեկատվության չբաժանելու ցանկության հիմք, քանզի մարդը կարող է համարել, որ գիտելիքների թաքցնելը կարող է իրեն որոշակի գերազանցություն տալ։
Ըստ մեկ այլ մեկնաբանության՝ գիտելիքը միակ իսկական ուժն է, և բառացիորեն ամեն ինչի հասնում ես նրա օգնությամբ։
Terry Brooks Fantasy Shannara գրքաշարում՝ գրքային սերիայում, դրուիդների կարգախոսն է՝ «Ուժ գիտելիքների միջոցով»։ Դա կապված է Գերագույն Դրուիդի Վարչության «Elit Druid» մեդալիոնի հետ, որն ունի «ձեռքի տեսք, որը բռնել է չորս վառվող ջահ»[32]:.
Mortal Kombat տեսախաղի ֆրանչիզը հանրահայտ է դարձրել Էմերսոնի տարբերակը։ «Չկա գիտելիք, որն ուժ չէ»։
BBC America-ի Մութ երեխան հեռուստասերիալի 2-րդ սեզոնի 5-րդ դրվագը (2014 թ. մայիսի 17-ի եթերը ԱՄՆ-ում) կոչվում է Ipsa Scientia Potestas Est:
Գրիմ հեռուստասերիալի 4-րդ սեզոնի էպիզոդի դեբյուտը սկսվում է «Գիտելիքը ուժ է» մեջբերմամբ։
Breaking Bad հեռուստասերիալի 2-րդ դրվագում Ուոլթեր Ուայթն իր ուսանողներին ասում է «Գիտելիքը ուժ է»։
«Գիտելիքը ուժ է» մեջբերումը հայտնում է նաև Լանդմարկ բաց վիկտորինայի յուրաքանչյուր եզրափակիչ մասի առաջին տեսագրությունում։
Գահերի խաղ վեպում Baelish տան կարգախոսն է՝ :
Dota 2-ում գործողություններ կատարելիս պերսոնաժն ունի «Գիտելիքը ուժ է» ստորագրության տող։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.