հայ երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Գլախո (Գևորգ) Արշակի Զաքարյան (Զախարով) (ապրիլի 26, 1905[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - փետրվարի 28, 1992[2], Թբիլիսի, Վրաստան[2]), հայ երգիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1967), Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1985)։
1926 թվականից՝ Վրաստանի ֆիլհարմոնիայի մենակատար։ Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն կատարել է հայ աշուղների, հիմնականում՝ Սայաթ-Նովայի երգերից («Դուն էն գլխեն իմաստուն իս...» երգի Զաքարյանի կատարումը հնչում է «Սայաթ-Նովա» հայկական հեռուստաֆիլմում, 1960 թվական)[3]։ 1934 թվականին «Լեռնային արծիվներ» միասնական բազմազգ անսամբլի կազմում հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում։ 1939 թվականին Մոսկվայում մասնակցել է Վրաստանի արվեստի և գրականության տասնօրյակին։ 1943–1945 թվականներին ղեկավարել է Վրաստանի երգի-պարի անսամբլին կից դուդուկահարների խումբը։
Զաքարյանի կատարմամբ թողարկվել են ձայնասկավառակներ։ Ելույթներ է ունեցել Երևանում, Մոսկվայում, Լենինգրադում, Վլադիվոստոկում, Միջին Ասիայի քաղաքներում[4]։
Թբիլիսիի փողոցներից մեկը կոչվել է Զաքարյանի անունով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.