From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ (գերմաներեն՝ Christoph Willibald Ritter von Gluck, հուլիսի 2, 1714[1][2][3][…], Erasbach, Բերխինգ, Նոյմարկտ Վերին Պֆալց, Վերին Պֆալց, Բավարիա[4] - նոյեմբերի 15, 1787[1][2][3][…], Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[5][6][7][…]), գերմանացի օպերային երգահան, օպերային ռեֆորմատոր։ Առավել հայտնի են և այսօր էլ երբեմն բեմադրվում են նրա «Օրփեոս և Էվրիդիկե» (Orfeo ed Euridice, 1762), «Ալկեստե» (Alceste, 1767), «Պարիս և Հեղինե» (Paride ed Elena, 1770), «Իփիգենիան Ավլիսում» (Iphigénie en Aulide, 1774), «Արմիդե» (Armide, 1777), «Իփիգենիան Տավրիսում» (Iphigénie en Tauride, 1779) օպերաները։
Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Christoph Willibald Ritter von Gluck |
Ծնվել է | հուլիսի 2, 1714[1][2][3][…] Erasbach, Բերխինգ, Նոյմարկտ Վերին Պֆալց, Վերին Պֆալց, Բավարիա[4] |
Երկիր | Բոհեմիայի թագավորություն և Ավստրիայի էրցհերցոգություն |
Մահացել է | նոյեմբերի 15, 1787[1][2][3][…] (73 տարեկան) Վիեննա, Հաբսբուրգի միապետություն[5][6][7][…] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա[8], դասական երաժշտություն[9] և բալետ[10] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դիրիժոր |
Գործիքներ | երգեհոն |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան |
Ամուսին | Maria Anna Bergin? |
Պարգևներ | |
Christoph Willibald Gluck Վիքիպահեստում |
1717 թվականից ապրել է Չեխիայում։ 1731-1734 թվականներին սովորել է Պրահայի համալսարանի փիլիսոփայության բաժնում, միևնույն ժամանակ աշակերտել է չեխ կոմպոզիտոր Բ․ Չեռնոգորսկուն։ 1736 թվականին տեղափոխվել է Միլան։ 1741 թվականին Միլանում բեմադրվել է ԳԻ առաջին օպերան՝ «Արտաքսերքսես»-ը։ 1746 թվականին Լոնդոնում ուսումնասիրել է Տենդելի օրատորիաները, ապա որպես իտալական օպերային խմբի դիրիժոր շրջագայել Եվրոպայում։ 1750 թվականից բնակություն է հաստատել Վիեննայում։ 1758 թվականից ֆրանսիական կոմեդիաների թեմաներով (Շ․ Ֆավար և ուրիշներ) գրել է մի շարք օպերաներ («Մեռլին կղզին», «Ուխտավորները Մեքքայում» և այլն)։
1760-ական թվականներին լիբրետիստ Ռ․ Կալցաբիջիի հետ նախաձեռնել է օպերայի ռեֆորմը։ Գլյուկի այս շրջանի օպերաները («Օրփեոս և Եվրիդիկե», 1762 թվական, «Ալքեստե», 1767 թվական, «Պարիս և Տեղինե», 1770 թվական) Վիեննայի ազնվական արվեստասերներն ընդունեցին անտարբերությամբ։ 1773 թվականին Գլյուկը տեղափոխվել է Փարիզ, ուր առաջադեմ մտավորականությունը, հատկապես հանրագիտակները (Դ․ Դիդրո, ժ․ ժ․ Ռուսո, ժ․ ՚Ալամբեր) մեծագույն հետաքրքրություն են ցուցաբերել նրա ռեֆորմատորական օպերաների նկատմամբ։ Փարիզյան շրջանի բեմադրությունները («Իփիգենիան Ավլիսում», 1774 թվական, նոր խմբ․՝ «Օրփեոս», 1774 թվական, «Ալքեստե», 1776 թվական, «Արմիդա», 1777 թվական, «Իփիգենիան Տավրիդում», 1779 թվական) մեծ հաջողություն ունեցան։ Գլյուկը դիտելով օպերան որպես սինթետիկ ժանր, հակադրվեց «օպերա-սերիայի» գաղափարական և գեղարվեստական սկզբունքներին՝ վերացնելով դրամայի և երաժշտության միջև եղած հակասությունը, երաժշտության գեղարվեստական արժանիքները բխեցնելով լիբրետտոյի արժանիքներից։ Ընտրելով դիցաբանական թեմաներ՝ Գլյուկը «օպերա-սերիայի» ավանդույթներին հակառակ սիրային թեմայի փոխարեն ընդգծում է քաղաքացիականությունը, որ առանձնապես անհրաժեշտ էր ֆրանս, բուրժուական հեղափոխության նախօրեին։ Գլյուկը իր օպերաներում օգտագործել է կոմիկական օպերայի կոմպոզիցիայի հստակությունը, կերպարների անհատական վառ բնութագրումը, երաժշտական արտահայտչամիջոցների պարզությունն ու մատչելիությունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.