Հաբսբուրգյան միապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Հաբսբուրգյան միապետություն (հայտնի է նաև որպես Հաբսբուրգյան կայսրություն, Ավստրական միապետություն գերմ.՝ Habsburgermonarchie), պետությունների կոնգլոմերատի ոչ պաշտոնական անվանում, որը գտնվում էր Հաբսբուրգների տոհմի ավստրիական ճյուղի ղեկավարման տակ։ Սովորաբար կիրառվում է 1526 թվականից սկսած ժամանակահատվածի համար, երբ ավստրիացի էրցհերցոգ Ֆերդինանդ I-ը զբաղեցրեց Չեխիայի և Հունգարիայի գահերը, վերջացրած 1804 թվականով, երբ ձևավորվեց Ավստրիական կայսրությունը։ «Հաբսբուրգյան միապետություն» եզրույթը կարելի է օգտագործել նաև ավելի լայն իմաստով՝ 1276 թվականից (Հաբսբուրգների կողմից Ավստրիայի ղեկավարման ժամանակաշրջանի սկիզբ) մինչև 1918 թվականը (Ավստրո-Հունգարիայի լուծարում)։ Մինչև 1804 թվականը այն տարածքները, որոնք գտնվում էին Հաբսբուրգների իշխանության ներքո, չունեին մեկ ընհանրական պաշտոնական անվանում[1][2][3]։
Հաբսբուրգյան կայսրություն անվանումը լայնորեն կիրառվում է նաև Իսպանիան, Իսպանական Նիդերլանդները, Ֆրանշ Կոնտեն, Լոմբարդիան, Նեապոլի թագավորությունը, Սիցիլիան, Սարդինիան և Իսպանիայի ամերիկյան կալվածքները ներառող Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ V Հաբսբուրգի իշխանության ներքո գտնվող պետական կառույցների համախումբը ներկայացնելու համար[4][5][6] :
Remove ads
Հաբսբուրգյան միապետության կազմ
Հաբսբուրգյան միապետության (1526-1804 թվականներ) կազմի մեջ են մտել հետևյալ տարածքները[7]՝
- Ավստրիական ժառանգական կալվածքներ՝
- Ավստրիայի էքսհերցոգություն (Ստորին և Վերին),
- Շտիրիայի գերցոգություն,
- Կարինտիայի գերցոգություն,
- Կրաինա հերցոգություն,
- Իստրիա մարկգրաֆություն,
- Տրիպոլիի կոմսություն,
- Գորիցա և Գրադիշկա,
- Ֆորարլբերգ,
- Առաջավոր Ավստրիա
- Տրիեստ,
- Չեխական թագի հողեր՝
- Չեխիայի թագավորություն,
- Սիլեզի հերցոգություն,
- Մորավիայի մարկգերցոգություն,
- Վերին Լուժնիցայի մարկգերցոգություն (մինչև 1635 թվականը),
- Ստորին Լուժնիցայի մարկգերցոգություն (մինչև 1635 թվականը),
- Հունգարիայի թագավորություն,
- Տրանսիլվանիա,
- Ռազմական սահման,
- Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն։
Բացի նշված տարածքներից, տարբեր ժամանակներում Հաբսբուրգյան միապետության կազմում են եղել նաև հետևյալ տիրույթները՝
- Ավստրիական Նիդերլանդներ (1713-1792թթ.),
- Միլանյան գերցոգություն (1713-1797թթ.),
- Նեապոլի թագավորություն (1713-1735թթ.),
- Սարդինիայի թագավորություն (1713-1720թթ.),
- Տիմիշոարայան Բանատ (1718-1778թթ.),
- Վոյեվոդինա և Հյուսիսային Բոսնիա (1718-1738թթ.)
- Օլթենիա (1718-1738թթ.),
- Սիցիլիայի թագավորություն (1720-1735թթ.),
- Պարմայի հերցոգություն (1735-1748թթ.),
- Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն (1772 թվականից),
- Բուկովինա (1774 թվականից),
- Փոքր Լեհաստան (1775 թվականից),
- Վենեցիական շրջան (1797 թվականից),
- Դալմաթիա (1797 թվականից),
Հաբսբուրգյան դինաստիայի միապետները հանդիսացել են նաև Սրբազան Հռոմեական կայսրության կայսրեր 1439-1806 թվականներին բացառությամբ 1740-1745 թվականների։
Remove ads
Գաղութներ
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads