From Wikipedia, the free encyclopedia
Գլորիա Ալվարես (իսպ.՝ Gloria Álvarez, մարտի 9, 1985, Գվատեմալա Սիթի, Գվատեմալա, Գվատեմալա), գվատեմալացի լրագրող, քաղաքագետ և հասարակական-քաղաքական գործիչ։ Ռադիոծրագրի հաղորդավար, հայտնի հրապարակախոս։ Ազգային քաղաքացիական շարժման համակարգող և մամուլի քարտուղար։ Ակտիվորեն քարոզում է լիբերտարիականության և հանրապետականության գաղափարները, կոշտ քննադատում «21-րդ դարի սոցիալիզմի» ռեժիմները։
Գլորիա Ալվարես իսպ.՝ Gloria Álvarez Cross | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Գվատեմալա Սիթի, Գվատեմալա, Գվատեմալա |
Քաղաքացիություն | Գվատեմալա |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Հռոմի Սապիենզա համալսարան, Լյովենյան կաթոլիկ համալսարան և Francisco Marroquín University? |
Մասնագիտություն | քաղաքագետ, գրող, հեռուստահաղորդավարուհի և հաղորդավար |
Gloria Álvarez Վիքիպահեստում |
Ծնվել է «իրական սոցիալիզմի» երկրներից արտագաղթողների ընտանիքում։ Հայրն ազգությամբ կուբացի է, մայրը՝ հունգարացի[1]։ Աշխատել է խանութում որպես առևտրային ծառայող[2]։ Ավարտել է Գվատեմալայի Ֆրանսիսկո Մարոկկինի համալսարանը՝ քաղաքագիտության և սոցիալական գիտությունների դասընթացով։ Ստացել է Միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Հռոմի Լա Սապիենցա համալսարանում։
Գլորիա Ալվարեսը հավատարիմ է աջ քաղաքական հայացքներին, հանդես է գալիս որպես արմատական լիբերտարիականության գաղափարախոս։ Նա ակտիվորեն ներգրավված է Գվատեմալայի քաղաքականության որպես համակարգող և Ազգային քաղաքացիական շարժման (MNC) խոսնակ Ազգային քաղաքացիական շարժման։ Վարում է «Viernes de Gloria» հասարակական-քաղաքական ռադիոհաղորդումը՝ «Ուրբաթը Գլորիայի հետ»[3]։
Գլորիա Ալվարեսը լայն ճանաչում է ստացել 2014 թվականի վերջին՝ Սարագոսայում Իբերոամերիկյան Երիտասարդական խորհրդարանի նստաշրջանում ունեցած իր ելույթից հետո։ Նրա խոսքը «պոպուլիզմը դեմոնտաժի ենթարկելու» կոչով դարձել է YouTube-ի հիթ[4]։ Ալվարեսի El populismo ama tanto a los pobres que los multiplica արտահայտությունը (Պոպուլիզմն այնքան է սիրում աղքատներին, որ բազմապատկում է նրանց թիվը) վերածվել է հայտնի մեմի։
Ալվարեսը խիստ քննադատության է ենթարկում Կուբայում Կաստրո եղբայրների կոմունիստական ռեժիմը, Նիկարագուայում Օրտեգա-Մուրիլյոյի սանդինիստական ռեժիմը, «21-րդ դարի սոցիալիզմի» լատինամերիկյան կառավարությունները (Չավես-Մադուրոն՝ Վենեսուելայում, Կոռեան՝ Էկվադորում, Մորալեսը՝ Բոլիվիայում)՝ կառավարման բռնապետական մեթոդների, «մարդու իրավունքների դաժան խախտումների», «ձայների գնման» համար[5]։
«Պոպուլիզմ» եզրույթը բացասական իմաստով Գլորիա Ալվարեսը մատնանշում է կոմունիզմի և ձախ ավտորիտարիզմի քաղաքականությունը։ Այդ երևույթին նա հակադրում է քաղաքական հանրապետականությունն ու գաղափարական լիբերտարիականությունը, որը «երաշխավորում է մարդկային բազմազանությունը»։ Ընդհանուր առմամբ՝ նրա դիրքորոշումը բնութագրվում է որպես «Populismo vs República»՝ Հանրապետականությունն ընդդեմ պոպուլիզմի[6]։
Միևնույն ժամանակ, Գլորիա Ալվարեսի ընդդիմախոսները նշում են, որ իր քննադատությանը ենթարկվում է միայն ձախ պոպուլիզմն ու ավտորիտարիզմը[7]։
Գլորիա Ալվարեսը այցելել է Իսպանիա, Արգենտինա, Ուրուգվայ (վերջին երկու երկրներում իշխանության ղեկին են եղել Կիրշների և Մուխիկայի ձախ կառավարությունները), բանավեճ է վարել ձախ երիտասարդական կազմակերպությունների հետ։ Սուր հակամարտության պատճառ է դարձել 2015 թվականի հունվարին Գլորիա Ալվարեսի դասախոսությունը Նիկարագուայում։ Սանդինիստական ուսանողական կազմակերպությունը ֆիզիկական մեթոդներով սպառնացել է խափանել Ալվարեսի ելույթը Մանագուայի պոլիտեխնիկական համալսարանում։ Մայրաքաղաքի օդանավակայանում Ալվարեսը ձերբակալվել և հարցաքննվել է։
Միայն վախկոտներն են նախընտրում բառերի փոխարեն փամփուշտ փոխանակել։
Գլորիա Ալվարես[8].
Գլորիա Ալվարեսը գվատեմալական քաղաքականությանը մասնակցում է որպես աջ ուղղության վերլուծաբան և քարոզիչ։ Սակայն նա չի առաջադրվում խորհրդարանում և չի մտնում քաղաքական կուսակցությունների մեջ՝ համարելով, որ MNC-ի, ռադիոյի և ինտերնետի հասարակական շարժումն ավելի արդյունավետ գործիքներ են։ Քննադատում է գվատեմալացի քաղաքական գործիչների մեծ մասին կոռումպացված լինելու և հեռանկարային նախագծերի բացակայության համար[9]։ Հանդես է գալիս ի պաշտպանություն գեներալ Էֆրաին Ռիոս Մոնթի, որը մեղադրվում է պատերազմական հանցագործությունների մեջ[10]։ Ալվարեսը կտրականապես հերքում է Ռիոս Մոնթի մեղադրանքները հնդկացիների էթնիկ ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով այն փաստը, որ շատ հնդկացիներ եղել են քաղաքացիական ինքնապաշտպանության կառավարամետ պարեկայիններ։
Գլորիա Ալվարեսի գործունեությունը չի սահմանափակվում Գվատեմալայով։ Նա ակտիվորեն մասնակցում է Իբերո-Ամերիկայի իրավական տեղեկատվական-քաղաքական նախագծերին։ Կապ է հաստատում Կուբայի հակակոմունիստական արտագաղթի հետ, կապեր է պահպանում լատինամերիկյան մի քանի երկրների աջ պահպանողական կուսակցությունների հետ, այդ թվում՝ Սալվադորի ազգայնական հանրապետական դաշինքը[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.