From Wikipedia, the free encyclopedia
Գյուդնի Տորլասիուս Յոհաննեսոն (իսլ.՝ Guðni Thorlacius Jóhannesson, հունիսի 26, 1968[1][2][3][…], Ռեյկյավիկ, Իսլանդիա), պատմաբան, թարգմանիչ և դասախոս, Իսլանդիայի նախագահը՝ սկսած 2016 թվականի օգոստոսի 1-ից (ամենաերիտասարդ նախագահը երկրի պատմության մեջ)[8][9]։
Գյուդնի Յոհաննեսոն | |
Իսլանդիայի 6-րդ նախագահ | |
Նախորդող՝ | Օուլավյուր Ռագնար Գրիմսոն |
---|---|
Ծննդյան օր՝ | հունիսի 26, 1968[1][2][3][…] (56 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռեյկյավիկ, Իսլանդիա |
Ամուսին ՝ | Էլիզա Ռեյդ և Elín Haraldsdóttir? |
Հայր՝ | Յոհաննես Սայմյունդսոն |
Մայր՝ | Մարգարետ Թորլակիուս |
Պարգևներ՝ | |
Գյուդնի Տորլասիուս Յոհաննեսոնը ծնվել է 1968 թվականի հունիսի 26-ին Ռեյկյավիկում։
1987 թվականին ավարտել է Ռեյկյավիկի համալսարանը, իսկ 1991 թվականին՝ Ուորիքի համալսարանը։ Ստացել է պատմական և քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան։ Համալսարանում սովորել է ռուսերեն և գերմաներեն[10][11]։ 1997 թվականին ավարտել է Իսլանդական համալսարանի պատմության բաժնի մագիստրատուրան, իսկ 1999 թվականին՝ Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրան։ Մարիա թագուհու լոնդոնյան համալսարանում ստացել է գիտությունների դոկտորի աստիճան։
Որպես դասախոս՝ աշխատել է Իսլանդիայի համալսարանում, Ռեյկյավիկի համալսարանում, Բիֆրյոստի համալսարանում և Լոնդոնի համալսարանում։ 2016 թվականի հուլիսից Իսլանդիայի համալսարանի պրոֆեսոր է։ «Ձողաձկան պատերազմի» և 2008-2011 թվականների Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամի պատմությունների մասնագետ է։
Գրել է երկրի նախկին նախագահների՝ Գյուննար Թորոդսենի և Քրիստյաուն Էլդյաուդնի ինքնակենսագրությունները, թարգմանել է Սթիվեն Քինգի որոշ գրքեր։
2016 թվականի մայիսի 5-ին առաջադրվել է որպես Իսլանդիայի նախագահի թեկնածու և 2016 թվականի հունիսի 25-ին հաղթել նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 39,1 %-ը և առաջ անցնելով կին գործարար Հալլու Թոմասդոտիրից (27,9 %)։ Յոհաննեսոնն այդ ժամանակ, ինչպես Իսլանդիայի բնակչության 10%-ը, ներկա էր ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը[12]։
Յոհաննեսոնը չի հարում որևէ քաղաքական կուսակցության և համարվում է եվրոսկեպտիցիստների հետևորդ[13]։ Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում իսլանդացիներին խոստացել է «չքաղաքականացված նախագահություն», հանրաքվեի ինստիտուտի ներմուծում[14] և բացահայտորեն խոսել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին[15]։
Նախագահի պաշտոնը ստանձնել է 2016 թվականի օգոստոսի 1-ին , իսկ նույն տարվա դեկտեմբերին ունեցել է աննախադեպ բարձր վարկանիշ՝ 97,3 %[16]:
Աշխարհի մի շարք երկրներում կաթոլիկ քահանաների տարբեր հանացագործությունների մասին լուրերից հետո պաշտոնապես հրաժարվել է կաթոլիկ հավատքից։ Հայտարարել է առ Աստված հավատի նկատմամբ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի գերակայության մասին[17][18][19]։
Վերընտրվել է 2020 թվականի ընտրություններում՝ ստանալով ձայների 92,18 %-ը։
Իր նախագահության սկզբում հեղինակել է 20-րդ դարի Իսլանդիայի պատմության մասին 7 գիրք։
Հայր - Յոհաննես Սեմունդսոն (1941-1983), հանդբոլի մարզիչ և ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ
Մայր - Մարգրեթ Թորլացիուս, դասախոս և լրագրող
Եղբայրներ - Պատրիկ (ծնվել է 1972 թվականին, հանդբոլիստ և մարզիչ) և Ջոն (ինժեներ-համակարգող)
Կին - Էլիզա Ռեյդ, ըստ ծագման՝ կանադուհի
Երեխաներ - մեկ դուստր առաջին ամուսնությունից, և չորս երեխա երկրորդ ամուսնությունից[20]
Պատանեկության տարիքից Յոհաննեսոնը կիսապրոֆեսիոնալ ձևով խաղացել է հանդբոլ (եղբոր՝ Պատրիկի հետ նույն թիմում)։
Մանուկ հասակից երկրպագում է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբին[21]։ Հաճախակի է ներկա գտնվում ազգային հավաքականի խաղերին, այդ թվում՝ արտասահմանում (մասնավորապես, 2017 թվականի հոկտեմբերի 9-ին կայացած աշխարհի առաջնության որակավորման որոշիչ խաղին, որտեղ Իսլանդիայի հավաքականը խաղում էր Կոսովոյի հավաքականի հետ)` գտնվելով սովորական տրիբունայում շարքային երկրպագուների հետ միասին[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.