Լոնդոնի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Լոնդոնի Համալսարանը քոլեջային և դաշնային հետազոտական համալսարան է, որը գտնվում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա։ Այն սկզբնապես միավորվել է արքայական կանոնադրությամբ 1836 թվականին[7]։ Այժմ այն կառավարվում է 1994 թվականին ընդունված Լոնդոնի Համալսարանի Ակտով։ Համալսարանն այժմ բաղկացած է 18 բաղադրյալ քոլեջներից, 9 հետազոտական ինստիտուտներից և մի շարք կենտրոնական մարմիններից[8]։
Remove ads
Պատմություն
Լոնդոնի համալսարանը Մեծ Բրիտանիայի առկա ուսուցում իրականացնող ամենամեծ համալսարանն է՝ ունենալով 161,270 ճամբարային ուսանող և մոտավորապես 50,000 հեռակա ուսուցմամբ ուսանող՝ Լոնդոնի համալսարանի Միջազգային ծրագրերով։ Համալսարանի տաս ամենամեծ քոլեջներն են Լոնդոնի համալսարանական քոլեջը, Լոնդոնի արքայական քոլեջը, Թագուհի Մերիի անվան Լոնդոնի համալսարանը,Սիթին, Բիրբեքի համալսարանը, Լոնդոնի Տնտեսագիտական համալսարանը, Արքայական Հալովեյ համալսարանը, Գոլդսմիթի համալսարանը, Լոնդոնի Արևելագիտության համալսարանը և Լոնդոնի Սբ.Գևորգի համալսարանը։ Մինչ 2015 թվականը ամբողջ աշխարհում կա ընդհանուր թվով 2 միլիոն Լոնդոնի համալսարանի շրջանավարտ, որոնց մեջ մտնում են 12 կուսական և արքայական քահանաներ, 52 նախագահներ և վարչապետեր, 84 Նոբելյան մրցանակակիրներ, 6 Գրեմմի մրցանակակիրներ և 3 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակակիրներ։
Remove ads
Քոլեջներ
Լոնդոնի համալսարանի ներկայիս գործող քոլեջներն են՝
Remove ads
Հռչակավոր մարդիկ
Հռչակավոր շրջանավարտներ և անձնակազմ
- Մահաթմա Գանդի, Հնդկաստանի հայրը
- Մարգարետ II, Դանիայի թագուհի
- Էլթոն Ջոն,Անգլիացի երգիչ և կոմպոզիտոր
Հիշարժան շրջանավարտներ
Լոնդոնի համալսարանը շնորհել է իր առաջին պատվավոր կոչումը 1903 թվականի հունիսին[9]։ Այս մրցանակաբաշխությունը շնորհվել է հռչակավոր անհատներին՝ ակադեմիական և ոչ ակադեմիական բնագավառներից։ Պատվավոր կոչումները հավանության են արժանացվում քոլեջի խորհրդի կողմից, որը համալսարանի կառավարական կառույցի մի մասն է կազմում։
- Ռենե Կասին, 1968 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիր
- Ալբերտ Այնշտայն, 1921 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր և ֆիզիկոս
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads