Գոհաբանության օր (անգլ.՝ Thanksgiving Day, ֆր.՝ Jour de l'Action de grâce) Կանադայում պետական տոն, որն անցկացվում է ամեն տարվա օգոստոս ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում։ Պաշտոնապես ընդունված է Կանադայի պառլամենտի կողմից 1957 թվականի հունվարի 31-ին։ Ի սկզբանե համարվում էր քրիստոնեական տոն, այժմ ունի համազգային նշանակություն[1]։

Արագ փաստեր Գոհաբանության օր, Տեսակ ...
Գոհաբանության օր
Thumb
Դդումներ, որոնք վաճառվում են Օտտավա քաղաքում
Տեսակտոն
Ենթադասeating party? և Երախտագիտության օր
Ամսաթիվsecond Monday in October?
Տոնվում էԿանադա
Տոնումընտանեկան ընթրիք
Փակել

Պատմություն

Ի սկզբանե տոնի պատմությունը սկիզբ է առնում եվրոպական ավանդական բերքի տոնից։ Այն Եվրոպայից տեղափոխվեց օվկիանոսից այն կողմ՝ Հյուսիսային Ամերիկա։ Այդպիսի ավանդույթներ ունեին նաև Հյուսիսային Ամերիկայի աբորիգենները։

1578 թվականին անգլիացի ծովագնաց Մարտին Ֆռոբիշերի որոշմամբ ապագա Կանադայի տարածքում կատարվեց Գոհաբանության օրվա առաջին օֆիցյալ տոնակատարություններից մեկը։ Նույն թվականին նրա Հյուսիս-Արևմտյան անցուղու փնտրտուքներն ավարտվեցին ձախողությամբ, արշավախմբի մի մասը մահացավ, իսկ մյուսները, մնալով ողջ, ստիպված էին ափ իջնել։ Այսպիսով տեղի ունեցած առաջին տոնված Գոհաբանության օրը դարձավ և բերքի տոն, և մահից ձերբազատվելու տոն։

XVII դարի սկզբում՝ Կանադայի ապագա տարածքում, Գոհաբանության օրը նշվել է նաև առաջին ֆրանսիացի ներգաղթյալների կողմից՝ Սամուել դե Շամպլենի գլխավորությամբ։

Մեր ժամանակներ

Մեր օրերում Գոհաբանության օրը նշվում է Կանադայի տարածքի մեծ մասում։ Բացառություն են Նոր Շոտլանդիա ու Նյուֆաունդլենդ և Լաբրադոր պրովինցյաները։ Տոնը ընդունվում է Կանադայի բոլոր պետական կազմակերպությունների կողմից։

Սովորաբար տոնական օրերը առիթ են դառնում ընտանեկան հանգստի համար։ Չնայած դրան, որ պաշտոնապես տոնը նշվում է երկուշաբթի, տոնական ընթրիքը կարող է կազմակերպվել եռօրյա ուիքենդի յուրաքանչյուր օրում։ Ընթրիքի համար պատրաստում են ավանդական ուտեստներ, որոնք պատրաստվել են առաջին ներգաղթյալների կողմից։ Այդպիսի ուտեստներ են լցոնած հնդկահավը և դդմային կականդակները։

Ի տարբերություն ԱՄՆ-ի, Կանադայում բացակայում են Գոհաբանության օրը կատարվող տոնահանդիսությունները։ Այնուամենայնիվ Գոհաբանության օրը համընկնում է գարեջրային փառատոնի հետ։ Այն անցկացվում է Կիտչեր և Ուոտերլու քաղաքներում և հեռարձակվում է հեռուստատեսությամբ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.