«Գոյա» (իսպ.՝ Premios Anuales de la Academia "Goya"), Իսպանիայի ազգային կինոմրցանակ։

Գոյա կինոմրցանակ

Նկարագրություն

Տրվում է Իսպանիայի Արվեստի և Կինեմատոգրաֆիայի Ակադեմիայի կողմից (Academia de las Artes y las Ciencias Cinematográficas de España) իսպանական կինոյի տարբեր ոլորտներում տարվա լավագույն կինեմատոգրաֆիստներին։

Անվանվել է իսպանացի հայտնի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի պատվին։ Մրցանակը իրենից ներկայացնում է Ֆրանցիսկո Գոյայի բրոնզե արձանիկ։ Առաջին մրցանակաբաշխության արձանիկները պատրաստել է Միգել Բերրոկալը։ Սկսած երկրորդ մրցանակաբաշխությունից հանձնվում են քանդակագործ Խոսե Լուիս Ֆեռնանդեսի կողմից պատրաստված արձանիկները։

Պատմություն

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամեն տարի հունվար-փետրվար ամիսներին։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1987 թվականի մարտի 16-ին Մադրիդի Լոպե դե Վեգայի անվան թատրոնում, 15 անվանակարգում։ Ներկայումս այն շնորհվում է 29 անվանակարգերում։

2000 թվականին առաջին և դեռևս միակ անգամ մրցանակաբաշխությունը անցկացվել է ոչ Մադրիդում, այլ Բարսելոնայում։

2003 թվականին իսպանական շատ կինոգործիչներ մրցանակաբախության ժամանակ արտահայտել են իրենց բացասական կարծիքները կապված ԱՄՆ-ի զորքերի Իրաք ներխուժելու հետ։

2004 թվականին Ահաբեկիչների զոհերի իսպանական ասոցիացիան ցույց էր կազմակերպել այն շինության մոտ, որտեղ տեղի էր ունենում մրցանակաբաշխությունը։ Ցույցի մասնակիցների կարծիքով մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվող Խուլիո Մեդեմի վավերագրական ֆիլմում զոհերն ու ահաբեկիչները ցուցադրվում էին որպես հավասար կատեգորիայի։

2005 թվականին մրցանակաբաշխության ժամանակ առաջին անգամ մասնակցում էր նաև Իսպանայի կառավարության ներկայացուցիչ, որից հետո Իսպանիայի սոցիալիստ աշխատողների կուսակցությունը մեղադրեց կառավարությանը մրցանակաբաշխությունը քաղաքական նպատակներով գործածելու համար։

Անվանակարգեր

  • Գոյա լավագույն ֆիլմի համար
  • Գոյա լավագույն ռեժիսորի համար
  • Գոյա լավագույն դերասանի համար
  • Գոյա լավագույն դերասանուհու համար
  • Գոյա լավագույն օրիգինալ սցենարի համար
  • Գոյա լավագույն հարմարեցված սցենարի համար
  • Գոյա լավագույն ռեժիսորական դեբյուտ
  • Գոյա լավագույն երկրորդ պլանի դերասանի համար
  • Գոյա լավագույն երկրորդ պլանի դերասանուհու համար
  • Գոյա լավագույն դերասանի դեբյուտ
  • Գոյա լավագույն դերասանուհու դեբյուտ
  • Գոյա լավագույն պրոդյուսերի համար
  • Գոյա լավագույն օպերատորի համար
  • Գոյա լավագույն մոնտաժի համար
  • Գոյա լավագույն երաժշտության համար
  • Գոյա լավագույն երգի համար
  • Գոյա լավագույն նկարչի համար
  • Գոյա լավագույն հանդերձանքի համար
  • Գոյա լավագույն գրիմի համար
  • Գոյա լավագույն ձայնի համար
  • Գոյա լավագույն հատուկ էֆեկտների համար
  • Գոյա լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար
  • Գոյա լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմի համար
  • Գոյա լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմի համար
  • Գոյա լավագույն եվրոպական ֆիլմի համար
  • Գոյա լավագույն վավերագրական ֆիլմի համար
  • Գոյա լավագույն իսպանալեզու օտարերկրյա ֆիլմի համար
  • Գոյա կինոյում ունեցած ավանդի համար

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.