Բարսելոնա
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Բարսելոնա(իսպաներեն՝ Բարսելոնա), քաղաք Իսպանիայում, հանդիսանում է երկրի երկրորդ մեծագույն քաղաքը և Կատալոնիայի մայրաքաղաքը[3]։ Ամենամեծ տուրիստական կենտրոններից է Եվրոպայում։ Բնակչությունը կազմում է 1 615 908 մարդ։ Բարսելոնան երկրորդ քաղաքն է բնակչության թվով Մադրիդից հետո, և 10-րդն է Եվրոպական Միությունում։ 2010 թվականի մարտին դարձել է Միջերկրական միության մայրաքաղաքը. այդ միության անդամ են 43 երկիր։ Բարսելոնան համարվում է Կատալոնիա ինքնավար մարզի մայրաքաղաքը։ Բարսելոնայի քաղաքային տարածքը ձգվում է քաղաքի վարչական շրջանի սահմաններից դուրս, քաղաքային տարածքի բնակչությունը կազմում է 4.5 միլիոն բնակիչ, համարվում է 6-րդ ամենախիտ բնակեցված քաղաքային տարածքը Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի ափին՝ Լոբրեգատ և Բեսոս գետերի միջև, արևմտյան հատվածում սահմանակից է Սերրա դե Կոլլսերոլա լեռնաշղթային։
Հիմնադրվելով որպես հռոմեական քաղաք՝ հետո այն դարձել է Բարսելոնա նահանգի մայրաքաղաքը։ Արագոնի թագավորությանը միանալուց հետո այն դարձել է Արագոնի թագավորության կարևորագույն քաղաքը։ Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ նվաճվել է, սակայն Բարսելոնան ունի հարուստ մշակութային ժառանգություն և այժմ շարունակում է մնալ կարևոր մշակութային և զբոսաշրջային կենտրոն[4]։ Հատկապես հռչակավոր են Անտոնիո Գաուդիի և Լուիս Դոմենեկ-ի-Մոնտաների ճարտարապետական աշխատանքները, որոնք ներառված են ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում։
Բարսելոնան հայտնի է նաև ֆուտբոլային համանուն թիմով, որը բազմիցս հռչակվել է Իսպանիայի առաջնության չեմպիոն։
Բարսելոնայում զարգացած է նաև կրթական համակարգը։ Ամենահայտնին Բարսելոնայի պետական համալսարանն է (հիմնադրվել է 1450թ.)։
Remove ads
Քաղաքի կենտրոն

Իզաբելա II թագուհու իշխանության օրոք քաղաքի պարիսպները փլուզվեցին, ընդունվեց ուրբանիզացիայի պլան,որի արդյունքում առաջացավ, այսպես կոչված, «Նոր քաղաք» - Էշամպլե։ Կենտրոնը սկսվում է Պալաս Կատալոնիայից և ներառում է քաղաքի կենտրոնական մասը։ Իրար նկատմամբ ուղղահայաց, ուղիղ փողոցների հատումից առաջացել են քառակուսաձև թաղամասեր։ Կատալոնիայի հրապարակը համարվում է Գոթական թաղամասի և Էշամպլեի սահմանների միջնամասը։ Հրապարակի հիմնական փողոցները ձգվում են դեպի Ռոնդա Սան Պերե (Ronda Sant Pere) և Ռոնդա Ունիվերսիտատ (Ronda Universitat): Ronda Universitat- ի և Gran Via խաչմերուկում հին համալսարանի մասնաշենքն է, որը կառուցվել է XIX դարի կեսերին։ Կենտրոնի հիմնական մայրուղիներից մեկը Պասեչ Դե Գրասիան (Pacech de Gracia-) է։

Բարսելոնայի ակվարիումը համարվում է ամենամեծը Եվրոպայում, նրա ստորջրյա ապակե թունելը ամենաերկարն է աշխարհում։
Remove ads
Աշխարհագրական դիրք
Բարսելոնան գտնվում է Պիրենինյան թերակղզու հյուսիս-արևելքում՝ Միջերկրական ծովի ափին։ Կալսեռոլի ափամերձ սարերը ստեղծում են քաղաքի փոքր-ինչ կլոր ֆոնը։ Ամենաբարձր կետի՝ Տիբիդաբոյի սարերի բարձրությունն է 512 մ։ Բարսելոնան փռված է բլուրների վրա։
Կլիմա
Բարսելոնայի կլիման միջերկրական ծովի կլիման է։ Ձմեռը մեղմ և չոր է, իսկ ամառը տաք և խոնավ։ Ամենացուրտ ամիսներն են հունվարը և փետրվարը (միջին ջերմաստիճանը 10 °C), իսկ ամենատաքը՝ հուլիսը և օգոստոսը (միջին ջերմաստիճանը 25 °C)։ Ամենաշատ տեղումները լինում են հոկտեմբերին (մոտ 90 մմ), ամենաքիչը՝ հուլիսին (մոտ 20 մմ)։
Քույր քաղաքներ
Perpignan Méditerranée Métropole?, Ֆրանսիա (1994)
Աթենք, Հունաստան
Ալժիր, Ալժիր
Անտվերպեն, Բելգիա (1997)
Բարչելոնա Պոցո դի Գոտո, Իտալիա
Բոստոն, ԱՄՆ
Բուենոս Այրես, Արգենտինա
Բուսան, Հարավային Կորեա
Գազա, Պաղեստին
Գդանսկ, Լեհաստան (1990)
Դուբայ, ԱՄԷ (2006)
Դուբլին, Իռլանդիա
Թել Ավիվ, Իսրայել (1998)
Կահիրե, Եգիպտոս
Կիև, Ուկրաինա (սեպտեմբերի 24, 2022)[5]
Կոբե, Ճապոնիա (1993)
Հավանա, Կուբա
Հոշիմին, Վիետնամ
Մեդելյին, Կոլումբիա
Մոնպելիե, Ֆրանսիա
Մոնսոն, Իսպանիա
Մոնտեռեյ, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ (հոկտեմբերի 15, 2001)[6]
Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Մոնրեալ, Կանադա
Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան (2009)
Շանհայ, Չինաստան (2001)
Պերպինյան, Ֆրանսիա (1994)
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա (1972)
Ռոսարիո, Արգենտինա
Սան Պաուլո, Բրազիլիա
Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ (2010)[7]
Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան (1984)[8]
Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն
Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա
Սպահան, Իրան
Ստամբուլ, Թուրքիա
Սևիլյա, Իսպանիա
Վալպարաիսո, Չիլի
Վառնա, Բուլղարիա
Վենչժոու, Չինաստան (հունվար 2011)[9][10]
Տիրանա, Ալբանիա (1999)[11][12]
Տրուխիլիո, Պերու (փետրվարի 20, 1991)[13]
Քյոլն, Գերմանիա
Ֆես, Մարոկկո (2009)
Remove ads
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Արտքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads