Գոռավանի ավազուտների արգելավայր
From Wikipedia, the free encyclopedia
Բնության հատուկ պահպանվող տարածք է, արգելավայրը ստեղծվել է 1959 թ-ին, ՀՍՍՀ ՄՍ հունվարի 29-ի N 20 որոշմամբ՝ 200 հա տարածքի վրա։ Այն գտնվում է Արարատի մարզի, Արարատյան գոգավորության թեք հարթություններում, Գոռավան գյուղական համայնքի հարավ-արևելյան մասում ծովի մակարդակից 920-980 մ բարձրության վրա։ «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի կանոնադրությունը և տարածքի չափը հաստատվել են ՀՀ կառավարության 2007 թ. հունվարի 25-ի Խոր Վիրապ պետական արգելավայր ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. մայիսի 30-ի N 925-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին N 975-Ն որոշմամբ։ Համաձայն այդ որոշման, «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը, առանց պետական արգելավայրի կարգավիճակի փոփոխության, հանձնվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ ենթակայությանը`պահպանության և վերականգնման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։ ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 31-ի N324-Ն որոշմամբ հաստատվել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը և հատակագծի սխեման։ Ներկայումս արգելավայրը զբաղեցնում է 95,99 հա տարածք։ Արգելավայրը ձևավորվել է Արարատյան հարթավայրի Ուրծի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան լանջերի ռելիկտային ալյուվյալ նստվածքների մի քանի տեղամասերի վրա։ Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով 100 մ լայնությամբ շրջագծով տարածքը սահմանվել է որպես պահպանման գոտի։
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք |
---|---|
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Արարատի մարզ |
Հիմնվել է | 1959 |
Մակերես | 200 հեկտար |
«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի պահպանության օբյեկտն է Անդրկովկասում բնական ջուզգունի գեղածնկիկ մատիտեղանմանի (Calligonum polygonoides) միակ ամբողջական աճման էկոհամակարգը, մնացորդային սորուն ավազներ իր յուրօրինակ ֆլորայի և ֆաունայի էնդեմիկ, հազվագյուտ և անհետացող տեսակներով։ Տարածքը պատկանում է Հայաստանի Երևանյան ֆլորիստիկ շրջանին։ Արգելավայրի բուսականության հիմնական տիպը ավազային ջուզգունային անապատն է։ Սա միակ տեղամասն է Փոքր կովկասում, որտեղ ներկայացված են ջուզգունի համակեցությունները, և խիստ հազվագյուտ է ողջ Կովկասի համար։ Արգելավայրը Երևանի ֆլորիստիկ շրջանի հազվագյուտ տեսակներով ամենահարուստ տարածքն է, որն անոթավոր բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների թվաքանակով Հայաստանում գտնվում է առաջին տեղում։