Բնության հատուկ պահպանվող տարածքներ
From Wikipedia, the free encyclopedia
Բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնատարածքներ և առանձին բնական օբյեկտներ, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջապահական, պատմամշակութային, զբոսաշրջության, գեղագիտական արժեք են ներկայացնում և լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես ենթակա չեն տնտեսական շահագործման ու քաղաքացիական շրջանառության, և որոնց համար օրենքով սահմանված է պահպանության հատուկ կարգ։ Բնության հատուկ պահպանվող տարածքներն ապահովում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, բնաշխարհիկ, մնացուկային բուսատեսակների ու կենդանատեսակների, անկենդան բնության առանձին օբյեկտների պահպանությունը բնական միջավայրում. Բնության հատուկ պահպանվող տարածքների դասակարգման միջազգային համակարգով առանձնացվում են պահպանվող տարածքների 6 հիմնական կարգավիճակներ՝ արգելավայր, ազգային պարկ, արգելոց, բնության հուշարձան, ցամաքային և ծովային պահպանվող լանդշաֆտները կառավարվող պաշարներով պահպանվող տարածք։