անգլիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Գորդոն Բենքս (անգլ.՝ Gordon Banks (դեկտեմբերի 30, 1937[1][2], Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - փետրվարի 12, 2019[3], Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, դարպասապահ, 1966 թվականի աշխարհի չեմպիոն, 1962 և 1970 թվականների աշխարհի առաջնության մասնակից։ Ըստ Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացված վիճակագրության, որին մասնակցել են համաշխարհային ֆուտբոլի մասնագետներ Գորդոն Բենքսը զբաղեցրել է 2-րդ տեղը, 20-րդ դարի լավագույն դարպասապահների մեջ՝ Լև Յաշինից հետո[4]։ Դասվել է ՖԻՖԱ 100 ֆուտբոլիստների շարքին[5]։
Գորդոն Բենքս անգլ.՝ Gordon Banks | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 30, 1937[1][2] | ||
Ծննդավայր | Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Մահվան ամսաթիվ | փետրվարի 12, 2019[3] (81 տարեկան) | ||
Մահվան վայր | Սթոք-օն-Թրենտ, Սթոք-օն-Թրենթ, Սթեֆորդշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Քաշ | 84 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Բենքսի ծնողները եղել են աշխատավոր մարդիկ։ Բենքսը նույնպես վաղ տարիքում զբաղվել է բանվորությամբ, եղել է ածխագործ։ Ֆուտբոլում հայտնվել է պատահական․ «Միլլսպաուտ» բանվորական թիմի խաղին ներկա է եղել որպես հանդիսատես, դարպասապահը չի ժամանել խաղին և մարզչի առաջարկով Բենքսը հսկել է դարպասը։ Մարզիչը գիտեր, որ Բենքսը մասնակցել է դպրոցականների առաջնություններին, եղել է դարպասապահ։ Մեկ տարի անց Բենքսը տեղափոխվում է «Ռոումարշ Վելֆեր» բանվորական ակումբ, որը մասնակցում էր տարածքային սիրողական լիգայի խաղերին։ Դա արդեն առաջխաղացում էր նրա համար։ «Ռոումարշ Վելֆեր» ակումբից նրան շուտափույթ հեռացրեցին․ առաջին երկու խաղում նա բաց թողեց 15 գնդակ։
1955 թվականին նա հրավեր է ստանում Անգլիայի երրորդ խմբում հանդես եկող «Չեստերֆիլդ» ակումբից։ Շուտով ակումբը հասնում է երրորդ խմբի գավաթի եզրափակիչ։ «Չեստերֆիլդում» նա ստանում է ֆուտբոլում իր առաջին աշխատավարձը՝ շաբաթական 2 ֆունտ ստերլինգ։
18 տարեկանում Բենքսը զորակոչվում է բանակ, ծառայությունն է անցնում է Գերմանիայում։ Այնտեղ նա ծանոթանում է Ուրսուլա անունով աղջկա հետ, որը հետագայում դառնում է իր կինը։ Երկու տարի ծառայելուց հետո նա վերադառնում է նորից «Չեստերֆիլդ» ակումբ, որտեղ ստանում է արդեն շաբաթական 17 ֆունտ ստերլինգ[6]։
1959 թվականին 7000 ֆունտ ստերլինգով նրան ձեռք է բերում «Լեսթեր Սիթի» ակումբը, որն այդ ժամանակ Պրեմիեր Լիգայում[7] հանդես եկող թիմ էր։
Արդեն 1962 թվականին Բենքսը դասվում էր Բրիտանական կղզիների («Մառախլապատ Ալբիոն») երեք ուժեղագույն դարպասահների շարքին։
1967 թվականին Գորդոն Բենքսը տեղափոխվում է «Սթոք Սիթի» ակումբ, իսկ «Լեսթեր Սիթիում» նրա տեղը զբաղեցրեց Պիտեր Շիլթոնը։ Հետագայում այս երկու նշանավոր դարպասապահների գործունեությունը կապվեցին այն փաստի հետ, որ 1975 թվականին Բենքսը հեռանում է «Սթոք Սիթիից» և նրան փոխարինում է Պիտեր Շիլթոնը։ Բենքսին Շիլթոնը փոխարինեց նաև այն ժամանակ, երբ Բենքսը հեռացավ հավաքականից։ Այսպես Շիլթոնը երեք անգամ եղել է Բենքսի «իրավահաջարդը»։
1978 թվականի հոկտեմբերի 22-ին 34 ամյա Բենքսը ենթարկվում է ավտովթարի, որի արդյունքում կորցնում է աջ աչքը։ Վիրահատությունից հետո Բենքսին համեմատեցին անգլիացի ծովակալ Հորացիո Նելսոնի հետ, որը 1794 թվականի Կալվիի ճակատամարտում կորցրել էր աջ աչքը և հետագայում այդ կարգավիճակով ջախջախել էր ֆրանսիական նավատորմը։ Բենքսի նոր մականունը փոխարնիվեց հնով՝ «Ֆեռնանդել»։ Դեռևս երիտասարդ տարիներին նրան այդպես էին անվանում՝ նմանեցնելով նրա կերպարը ֆրանսիացի կատակերգու Ֆեռնանդելի կերպարի հետ։
1977 թվականին Բենքսը իր խաղերը շարունակել է ԱՄՆ-ի «Ֆորտ Լոդերդեյլ Ստրայքերս» ակումբում։ Առաջին տարվա ընթացքում ճանաչվում է Հյուսիսային Ամերիկայի ֆուտբոլի լիգայի լավագույն ֆուտբոլիստ, սակայն Միացյալ Նահանգները հոգեհարազատ չէր ֆուտբոլիստի համար։
1978 թվականին Բենքսը Միացյալ Նահանգներից տեղափոխվում է Անգլիա։ Մինչև 1979 թվականի վերջը մարզել է «Պորտ Վեյլ» ակումբը, 1980 թվականին նշանակվում է «Թելֆորդ Յունայթեդ» ակումբի գլխավոր մենեջերը։ 1982 թվականին կարճ ժամանակով վերադառնում է «Սթոք Սիթի» ակումբ՝ աշխատում որպես դաարպասապահի մարզիչ։
Բենքսի կնոջ անունը Ուրսուլա է, նրանք ունեն երեք երեխա, Ռոբերտը (1958), Ուենդին (1963) և Ջուլիան (1969)։ Ֆուտբոլիստի ընկերները Բենքսին բնութագրում են որպես «շատ հանգիստ, բարի, կատակասեր անձնավորություն»[8]։ Բենքսը Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի արդյունքներից (2-րդ տեղը, 20-րդ դարի լավագույն դարպասապահների մեջ) գոհ էր, քանի որ համաձայն էր, որ «Լև Յաշինն ավելի լավ դարպասապահ էր»[9]։
Հավաքականում առաջին խաղն անց է կացրել 1963 թվականի ապրիլի 6-ին, երբ թիմը խաղում էր Շոտլանդիայի հավաքականի հետ։ Նա թիմի կազմից դուրս մղեց դարպասապահ Ռոն Սպրինգետտին։ 1966 թվականի աշխարհի առաջնությունը, որը տեղի էր ունեցել իր հայրենիքում, իր աստեղային ժամերից էր․ ոսկե մեդալ նվաճելուց բացի նա ճանաչվեց մրցաշարի լավագույն դարպասապահ և գրանցեց նոր ռեկորդ՝ 441 րոպե պահելով դարպասն անառիկ[10][11]։ Առաջին գնդակը նա բաց է թողել կիսաեզրափակչի ժամանակ, տասնմեկ մետրանոց հարվածից՝ Պորտուգալիայի խաղի հետ։ Գոլի հեղինակը եղել է առաջնության ռմբարկու Էյսեբիոն[12]։ Բենքսն այդ ռեկորդը գերրազանցել էր բրազիլացի դարպասապահ Ժիլմարից, իսկ Բենքսից այդ ռեկորդը 12 տարի անց «խլել» էր գերմանացի Զեպ Մայերը։
Բենքսի վերջին խաղը հավաքականում 1972 թվականի մայիսի 27 էր՝ Շոտլանդիայի հավաքականի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.